Ֆինանսական համահարթեցման դերը, մեթոդները և ներդրման հիմնահարցերը
Չմոռանա՛ս տեղադրել և վաճառել նաև քո աշխատանքը...
...կայքը միջնորդի ծառայություն է մատուցում վճարովի հիմունքներով և պատասխանատվություն կրում է միայն աշխատանքի ստացման և փոխանցման համար: Համագործակցության մանրամասների համար զանգահարել 094 91 93 23 կամ 095 91 95 25 հեռախոսահամարներով կամ մոտենալ մեր գրասենյակ (Նալբանդյան 43/3 1-ին տաղավար):...
Գինը` 15000 դրամ Տիպը` Դիպլոմային աշխատանք
Հեղինակ/Վաճառող` Ա.Առստամյան Հեռախոս/Էլ-փոստ` aaaaartak@gmail.com Տարածաշրջան/Քաղաք` Երևան
29 Սեպ 13, 20:13
Ցանկացած երկիր, բնական հարստություններով և տնտեսական այլ առավելություններով հանդերձ, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայուն զարգացման համար պետք է ապահովի տարածաշրջանային միասնությունը, որը կարտահայտվի յուրաքանչյուր մարզի (շրջանի) կտրվածքով նյութական և սոցիալական բարիքների մատչելիությամբ և դրանց ապահովման հնարավորությամբ: Թեման արդիական է, մանավանդ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական գոտում, և պետությունը պետք է աջակցի համայնքներին` մանավանդ սահմանամերձ համայնքներին, որպեսզի համայնքներում բնակչությունը բնակվի բարեկեցիկ պայմաններում:
Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման կարևոր պայմաններից մեկը համայնքների ապահովվածությունն է համապատասխան ֆինանսական ռեսուրսներով: Այս պարագայում առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները, որոնք կարգավորվում են համապատասխան օրենքով: