Չմոռանա՛ս տեղադրել նաև քո աշխատանքը. ...այն կարող է օգտակար լինել նրա համար, ով այս աշխատանքը տեղադրել է քեզ համար...
14 Հնվ 13, 14:02
Ստեփանյան Սարգիս, Հովումյան Լիլիթ
Շուկայական հարաբերություններին անցման հետ 90-ական թթ. ԱՊՀ-ի որոշ երկրներում առաջացավ և ակտիվորեն սկսեց զարգանալ մի գիտապրակտիկ ուղղություն, որը կոչվեց լոգիստիկա: Նրա նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է տնտեսության և գործարարության զարգացման պահանջով: Արտադրանքի բաշխման մեթոդները, ինչպես նաև տեղափոխման ծախսերի արագ աճը շարժառիթ հանդիսացան լոգիստիկայի զարգացման համար։ Լոգիստիկան հանդիսանում էր այն ճյուղը, որը արտադրողներին հնարավորություն տվեց կրճատել արտադրության ծախսերը։ Իսկ համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը պայմաններ ստեղծեց գործնականում լոգիստիկական կոնցեպցիայի իրականացմանը։ Սույն ձեռնարկում շոշափվում են լոգիստիկայի հիմնախնդիրները, ինչը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ծանոթանալ լոգիստիկա առարկայի հետ։ Ուսումնական ձեռնարկում բացահայտվում են լոգիստիկայի խնդիրները, նպատակները, ինչպես նաև նյութատեխնիկական մատակարարմանը վերաբերող այլ հիմնահարցեր: Այստեղ տեղ են գտել լոգիստիկայի բաղկացուցիչը հանդիսացող գնման լոգիստիկա, սպառման լոգիստիկա, պաշարի լոգիստիկա, պահեստավորման լոգիստիկա և տրանսպորտային լոգիստիկա հասկացությունները:
Զգուշացում: Կայքում տեղադրված բոլոր նյութերը (էլեկտրոնային գրքերը, ռեֆերատ, կուրսային, դիպլոմային աշխատանքները և այլն) վերցված են բաց (հանրային) աղբյուրներից և ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նաև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգտագործումից, մասնավորապես` նյութի օգտագործման արդյունքում (հետևանքով, պատճառով) որևէ երրորդ անձին հասցված վնասի համար: Շարունակելով կայքի դիտումը` Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին: Եթե դուք հանդիսանում եք կայքում ներկայացված որևէ նյութի հեղինակ և (կամ) իրավատեր ու գտնում եք, որ խախտվել են Ձեր իրավունքները, ապա խնդրում ենք գրել մեր էլ. փոստին` info@armeco.ru կամ օգտվել հետադարձ կապից: