Հարգելի ընթերցողներ,
Եթե Դուք.
- հետաքրքրված եք տնտեսագիտությամբ, տնտեսությամբ, բիզնեսի աշխարհով
- ունեք հետաքրքիր և յուրօրինակ մտքեր
- սիրում եք ստեղծագործել և արտահայտել սեփական կարծիքը,
ՄԻԱՑԵ´Ք ՄԵԶ, ԴԱՐՁԵՔ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ:
Մեր գործընկերը դառնալու առավելությունները.
- Ձեռք կբերեք գործընկերներ
- Կստանաք նոր գիտելիքներ
- Հնարավորություն կունենաք բանավիճելու
- Կբացահայտեք նոր հմտություններ ինքներդ Ձեր մեջ
- Հնարավորություն կստանաք հղումներ տեղադրել դեպի Ձեր կայք որպես հեղինակ կամ եթե հոդվածի նյութը համապատասխանում է Ձեր կայքի կոնտեքստին
- Ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն Լավագույն Բլոգեր, Լավագույն Հոդվածի հեղինակ խորագրով մրցույթներ, որի հաղթողը կարող եք լինել հենց Դուք:
Պայմանները
- Բլոգի գրառումները կարող են լինել ցանկացած թեմայով
- Հոդվածները պետք է լինեն տնտեսության, տնտեսագիտության, բիզնես աշխարհին վերաբերվող ցանկացած թեմայով
- Հոդվածները պետք է արտահայտեն Ձեր սեփական կարծիքը
- Խրախուսվում է անմիջական և ընկերական գրելաոճը
- 3-րդ անձի կարծիքը ներկայացնելիս պետք է հղում տալ համապատասխան աղբյուրի
Հիշեք, որ ցանկացած նյութ վերջնական հրապարակումից հետո խմբագրել (Ձեր բլոգի նյութերը խմբագրել կարող եք) կամ ջնջել հնարավոր չէ, . գրեք միայն հայերեն (unicode), եթե նյութը այլ լեզվով է, ապա տվյալ լեզվով (հայերեն տեքստերը, որոնք գրվում են լատինատառ կհեռացվեն):
Բլոգում գրառում եք դուք:
Հոդվածները կարող եք ավելացնել դուք կամ կարող եք դիմել մեզ` համապատասխան հոդվածը ուղարկելով info@armeco.ru էլեկտրոնային փոստին (թեմայում նշում եք article բառը, իսկ տեքստում` հոդվածը և Ձեր անձնական տվյալները, որոնք կնշվեն հոդվածի տակ): Ձեր կողմից ուղարկված նյութերը կխմբագրվեն և կհրապարակվեն (եթե ցանկանաք հոդվածում փոփոխություններ կատարել, գրում եք մեզ նույն էլեկտրոնային հասցեից, և մենք կատարում ենք փոփոխությունները): Հաստատվելուց հետո հոդվածը կտեղադրվի բլոգում ամենաուշը մեկ շաբաթից (կախված փոստերի քանակությունից և հերթականությունից): Համագործակցությունը կարող է կրել շարունակական բնույթ:
Բոլորին մաղթում ենք հաջողություն: