Երկիրը արեգակնային համակարգի մոլորակ է, առաջացել է 4-5 միլիարդ տարի առաջ:
Ցամաքը երկրի 2,92 տոկոսն է (149.1 միլիոն քառ. կմ), օվկիանոսը` 70.8 տոկոսը (361.1 միլիոն քառ. կմ):
Մայր ցամաքները`
Եվրասիա
Աֆրիա
Հս. Ամերիկա
Հվ. Ամերիկա
Անտարկտիդա
Ավստրակիա (Օվկիանայով)
Երկիրը արեգակի զանգվածի 1/330000 -րդ մասն է, արեգակից հեռավորությամբ երրորդն է, իսկ չափերով ու զանգվածով՝ հինգերորդը:: Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է 23 ժ. 56ր. 4.09 վայրկյանում, իսկ արեգակի շուրջը` 365.25 օրում (29.765 կմ/վրկ արագությամբ): Երկիրն արեգակից հեռու է 149.6 միլիոն կմ:
Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը: Նրա շուրջը ներկայումս պտտվում են նաև բազմաթիվ արհեստական արբանյակներ: Լուսինը երկրից հեռու է 384400 կմ, լուսնի զանգվածը երկրի զանգվածի 1/81 -րդ մասն է:
Արեգակը լուսնից մեծ է 30 մլն անգամ:
Երկրի հասարակածի երկարությունը 40075.696 կմ է:
Շառավիղը հասարակածում` 6378.160 կմ է:
Երկրի վրա մարդը երևան է եկել 2 մլն տարի առաջ:
Երկրի վրա կա կենդանիների և բույսերի մոտ 2 մլն տեսակ: Կենդանիների մեջ շատ են միջատները` 750000 տեսակ:
Երկրագնդի վրա օդի ամենաբարձր ջերմաստիճանը` +68 օC, նկատվել է Հյուսիսային Աֆրիկայի Տրիպոլիի շրջանում, ամենացածր ջերմաստիճանը` -88 օC, Անտարկտիդայում:
Ամենաքիչ տեղումները լինում են Եգիպտոսի Դախլա, Չիլիի Իկիկե վայրերում: Ամենաշատ տեղումները նկատվել են Հնդկաստանի Չերափունջի (10854 մմ) և Դեփունջա (9655 մմ) վայրերում:
Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ: Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռած, այնպես որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից: Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ. թ. ա. IV դար): Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավախելը` երբ նավն ավելի է մոտենում ափին:
Երկրի արտաքին կարծր թաղանթը կոչվում է երկրակեղև: Նրա հաստությունը ցամաքում 30–70 կմ է, օվկիանոսների հատակին՝ 5–10 կմ: Երկրակեղևի տակ` մինչև 3000 կմ խորությունը, տարածվում է միջնապատյանը, իսկ ավելի խորը, մինչև Երկրի կենտրոնը, միջուկն է: Որքան ավելի խորն են դասավորված ապարները, նրանք այնքան ավելի ամուր են ու տաք: Գիտնականները ենթադրում են, որ միջնապատյանը կարծր է ու շիկացած, իսկ Երկրի միջուկը կազմված է հալված երկաթից:
Երկրակեղևը և վերին միջնապատյանը միասին կոչվում են քարոլորտ: Իսկ օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերն ու ստորերկրյա ջրերն առաջացնում են ջրոլորտը՝ Երկրի ջրային թաղանթը:
Երկրի օդային թաղանթը կոչվում է մթնոլորտ: Այն կազմված է հիմնականում ազոտից (78%) և թթվածնից (21%):
Երկրի բոլոր կենդանի օրգանիզմները (միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, մարդիկ) կազմում են Երկրի կենսոլորտը: Ներկայիս կենսոլորտը կազմավորվել է միլիարդավոր տարիների զարգացման ընթացքի՝ էվոլյուցիայի հետևանքով: Կենսոլորտը հսկայական դեր է խաղում մարդկության կյանքում: Բույսերը մթնոլորտը հագեցնում են թթվածնով և կենդանիների հետ միասին մարդու սնունդն են: Մարդը պետք է խելամիտ օգտագործի բնական հարստությունները, այսինքն՝ բնությանը պետք է հնարավորություն տա վերականգնվելու, լրացնելու իր իսկ վերցրածը: