Կիրակի, 22 Դեկ 24, 16:18

Ես կարող եմ Ձեզ առաջարկել հաջողության բանալին՝ սկզբից մինչև վերջ մտածեք, հետո սկզբից մինչև վերջ իրականացրեք մտածածը: Էդդի Ռիկենբեկեր

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 2-ից
  • 1
  • 2
  • »
Այլ թեմաներ - Աֆորիզմներ
ADMIN-SԱմսաթիվ: Կիրակի, 12 Հուն 11, 13:02 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Անցյալն ու ներկան մեր միջոցներն են, միայն ապագան է մեր նպատակը... Պասկալ

Երջանիկ է նա, ում հաջողվել է հասու լինել երևույթների պատճառներին... Վերգիլիոս

Գիտնականը նա չէ, ով անհրաժեշտ պատասխաններ է տալիս, այլ նա, ով անհրաժեշտ հարցադրումներ է անում... Լևի Ստրոս

Ամենալավ հռետորն աշխարհում հաջողությունն է... Նապոլեոն

Ցանկացած երկրում արևը ծագում է առավոտյան... Հերբերտ

Լավ է միայն լիակատար ճշմարտությունը: Կիսաճշմարտությունը ոչինչ չարժե... Ս. Ցվայգ

Գրեթե բոլոր գործերում ամենադժվարը սկիզբն է... Ժան Ժակ Ռուսո

Վեր բարձրանալը դժվար չէ. դժվարն այդ դեպքում ինքն իրեն հավատարիմ մնալն է... Միշլե

Օրինակն ավելի ուժեղ է ներգործում, քան քարոզը... Սեմուել Ջոնսոն

Այսօրվա մեկ ժամն արժե վաղվա երկու ժամը... Թ. Ֆուլլեր

Հետաձգումը ժամանակի գողն է... Յունգ

Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անվայել միջոցները... Էյնշտեյն


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ADMIN-SԱմսաթիվ: Կիրակի, 03 Հուլ 11, 21:29 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է... Ժան Ժակ Ռուսո

Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է... Զանդերս

Անկեղծությունը ճշմարտություն չէ... Լավեր

Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ... Լաուշֆուկո

Մարդն առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու... Բյոռնե

Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ... Իրվինգ

Ես կարող եմ խոստանալ անկեղծ լինել, սակայն անկողմնակալ` երբեք... Գյոթե


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ArmEcoԱմսաթիվ: Երեքշաբթի, 12 Հուլ 11, 17:39 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Հիմնական բանաձևը հաջողության հասնելու համար, իմանալ, թե ինչպես շփվել մարդկանց հետ... Թ. Ռուզվելտ

Ամենամեծ սխալը կյանքում, որ կարող եք թույլ տալ, դա սխալվելու հանդեպ մշտական վախի մեջ գտնվելն է... Էլբերտ Խաբբարտ

Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն

Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով իրենք են որոշում երջանիկ լինել... Աբրահամ Լինքոլն

Մեծ գործերը պետք է անել, այլ ոչ թե անընդհատ մտածել... Հուլիոս Կեսար

Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում... Ֆրիդրիխ Նիցշե

Կյանքը` դա փորձություն է: Եվ որքան ավելի շատ բան դուք փորձեք, այնքան ավելի լավ... Ռալֆ Ուոլդո Էմերսոն





 
ՀյուրԱմսաթիվ: Երեքշաբթի, 26 Հուլ 11, 13:46 | Հաղորդագրություն # 4
Խումբ: Հյուրեր






Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ...B)




 
ADMIN-SԱմսաթիվ: Երեքշաբթի, 26 Հուլ 11, 13:52 | Հաղորդագրություն # 5
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Կյանքը վարդի նման է. նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է, իսկ փուշն` իրականություն... Արիստոտել

ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ՀյուրԱմսաթիվ: Կիրակի, 04 Սեպ 11, 21:22 | Հաղորդագրություն # 6
Խումբ: Հյուրեր






Հոյակապ պաշտոն է մարդ լինելն աշխարհում: Մ. Գորկի

Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է: Խոսե Մարտի

Որքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը, եթե նա չի ծառայում մարդուն: Սոֆոկլես

Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ: Կանտ

Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը: Լառոշ‎ֆուկո

Ամեն մարդ էլ սխալվում է, բայց միայն հիմարն է պնդում իր սխալը: Ցիցերոն

Անմաքուր խիղճը դա հարկ է, որը մարդկանց վրա դրեց մաքուր խղճի հայտնագործությունը: Ֆ. Նիցշե





 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 19 Նոյ 11, 12:53 | Հաղորդագրություն # 7
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
  • Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
  • Ոչ մի բան այնպես միահամուռ չեն գովում, ինչպես լավ եղանակը, և այն պատճառով, որ այն կարելի է գովել առանց նախանձի:
  • Իրեն չվերաբերվող կռիվներում կրակ բորբոքողը իրավունք չունի դժգոհելու, երբ կայծերը դիպչում են նրա երեսին:
  • Ավելի հաճախ հաղթում է նա, ում լրջորեն չեն վերաբերվում:
  • Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:
  • Սովորաբար մենք ատում ենք նրանց, ում արհամարհել չենք կարող:
  • Լռողները միշտ խելոք են լինում: Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է` խելոք է: Կնշանակի այնքան խելք ունի որ հասկանում է թե հիմար է, ուստի լռում է, որ չիմանան թե հիմար է:
  • Մեծ արժանիք չէ, եթե մարդ ազնիվ է միայն նրա համար, որ ոչ ոք չի էլ փորձել նրան կաշառել:
  • Միջակ մտքի տեր մարդիկ սովորաբար դատապարտում են, այն ամենը, ինչ վեր է նրանց կարողությունից:




  •  
    ADMIN-SԱմսաթիվ: Շաբաթ, 18 Փետր 12, 12:37 | Հաղորդագրություն # 8
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 85
    Նվերներ: 6
    Վարկանիշ: 1

    օֆլայն
    Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք

    Լուսավորյալ ժողովուրդների իսկական քաջությունը հանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստակամության էջն է: Գ. Հեգել

    Եթե խոսենք կյանքի գեղեցկության մասին, ապա հենց հայրենիքի համար անձնուրաց պայքարն է գեղեցիկ կյանքի բարձրագույն դրսևորումը: Մ. Ի. Կալինին

    Ամենասիրելի և ամենահետաձգելի գործերը նահանջում են հայրենիքին սպառնացող վտանգի առջև: Է. Մ Լեոնով

    Ամենանվազագույն տոհմապահությունը հայրենիքին ու մարդկությանը ցույց տրված ծառայություներն են: Ժ. Դելիր


    ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    ՀՅՈւՐԱմսաթիվ: Կիրակի, 11 Մարտ 12, 19:14 | Հաղորդագրություն # 9
    Խումբ: Հյուրեր






    cool Ամեն առավոտ ես նայում եմ ինձ հայելու մեջ և հարցնում. «Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ, կուզենայի ես անել այն, ինչ պատրաստվում եմ այսօր անել»: Եվ երբ մի քանի օր շարունակ պատասխանը լինում է «ոչ», ապա ես հասկանում եմ, որ ինչ-որ բան պետք է փոխել: Սթիվ Ջոբս




     
    ArmEcoԱմսաթիվ: Կիրակի, 06 Մայ 12, 21:22 | Հաղորդագրություն # 10
    Գեներալիսիմուս
    Խումբ: Ադմինիստրատոր

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն
    Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ: Մարկ Տվեն

    Եթե մեծ արվեստ է պահանջվում ժամանակին արտահայտվելու համար,ապա քիչ արվեստ չէ նաև ժամանակին լռելը: Լառոշֆուկո

    Մարդը երբեք այնքան դժբախտ չի լինում, որքան թվում է, և երբեք այնքան երջանիկ չի լինում, որքան ուզում է: Բիսմարկ

    Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս: Լառոշֆուկո

    Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը… Ուինսթոն Չերչիլ

    Բարոյականությունը շատ ավելի դժվար, շատ ավելի ուշ է վերականգնվում, քան նույնիսկ ամենաքայքայված տնտեսությունը: Պերճ Զեյթունցյան

    Եթե դու նույնիսկ մենակ ես, ոչ մի վատ բան մի խոսիր կամ արա: Սովորիր ավելի շատ ամաչել ինքդ քեզանից, քան ուրիշներից: Դեմոկրիտ

    Կասկածամտությունը հիմարի արատն է, իսկ դյուրահավատությունը` խելոքի թուլությունը: Դիդրո





     
    ADMIN-SԱմսաթիվ: Հինգշաբթի, 24 Մայ 12, 21:51 | Հաղորդագրություն # 11
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 85
    Նվերներ: 6
    Վարկանիշ: 1

    օֆլայն
    Life is like a PIANO...
    The White Keys represent Happiness, and Black Keys represent Sadness..
    But as U go through Life's Journey,
    Remember that the Black Keys Make MUSIC too.............!!!.!!!.!!!..!!!!.!!!


    ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    RMԱմսաթիվ: Կիրակի, 27 Մայ 12, 16:46 | Հաղորդագրություն # 12
    Խումբ: Հյուրեր






    Մարդու մասին անհամեմատ ավելի ճշգրիտ կարելի է դատել ըստ նրա երազանքների, քան նրա մտքերի:
    good good good good good good good good good

    Добавлено (27.05.2012, 16:44)
    ---------------------------------------------
    Ով ցանկանում է ծեծել շանը` նա միշտ էլ փայտ կգտնի:

    Добавлено (27.05.2012, 16:46)
    ---------------------------------------------
    Երևակայության մեջ միշտ ավելի քիչ էգոիզմ կա, քան հուշերում:





     
    armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 15:41 | Հաղորդագրություն # 13
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 60
    Նվերներ: 4
    Վարկանիշ: 0

    օֆլայն
    Փորձել ամեն բան միանգամից անել` նշանակում է ոչինչ չանել: Լիխտենբերգ

    Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ: Լիվիոս

    Համատեղ աշխատանքը մարդկանց մեջ բոցավառում է գործելու այնպիսի կատաղություն, որին նրանք հազվադեպ կարող են հասնել միայնակ: Էմերսոն

    Աշխատանք... ողջ մարդկային կյանքի առաջին հիմնական պայմանն է, և ընդսմին այն աստիճանի, որ մենք որոշ իմաստով պետք է ասենք. աշխատանքն ստեղծել է իրեն իսկ մարդուն: Ֆրիդրիխ Էնգելս

    Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ: Լաուշֆուկո

    Րոպեները երկարատև են, իսկ տարիները` արագահոս: Ամիել

    Մարդն առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու: Բյոռնե


    Patience is the key element to success. Bill Gates




     
    ՀովհաննեսԱմսաթիվ: Երեքշաբթի, 17 Հուլ 12, 20:52 | Հաղորդագրություն # 14
    Խումբ: Հյուրեր






    Աֆորիզմներ հաջողության մասին

    Արեք այն ինչ դուք սիրում եք ամենից շատ: Դա անպայման կբերի ձեզ հաջողություն: Սթիվ Ջոբս

    Հավատացեք ձեր հաջողությանը հակառակ բոլորին: Կա կյանքն ապրելու միայն երկու եղանակ: Առաջին. կարծես հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդ. կարծես շուրջդ միայն հրաշքներ են: Այբերտ Էյնշտեյն

    Գործեք առանց կանգ առնելու: Եթե ուզում եք մի գեղեցիկ օր մեծ գործ կատարել, հիշե’ք` այդ գեղեցիկ օրն այսօր է: Ջորջ Լուկաս

    Հատկացրեք ձեր երազանքին գոնե մեկ ժամ ձեր ժամանակից, բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը հաջողության գրավականն է: Դոնալդ Թրամ

    Երբեք մի հանձնվեք: Մեր ամենամեծ թերությունը նրանում է, որ մենք շատ շուտ հանձնվում ենք: Թոմաս Էդիսոն

    Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք… Ուինստոն Չերչիլ

    Ինչպես կյանքում հասնել հաջողության: Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան: Ջոզեֆ Ադդիսոն

    Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների: Թեոդոր Ռուզվելտ

    Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը: Հարուն Ագացարացի

    Տեր աստված, տուր ինձ ուժ, որպեսզի հաղթահարեմ այն, ինչ կարող եմ. տուր ինձ արիություն, որպեսզի հաշտվեմ նրա հետ, ինչը չեմ կարող անել, և տուր ինձ իմաստություն, որպեսզի զանազանեմ մեկը մյուսից: Արևելյան հին իմաստություն

    Նույն գործը կատարող երեք մարդու հարցրին, թե ինչ են անում: Առաջինն ասաց. «Ես քար եմ մանրում», մյուսն ասաց. «Ես ապրուստի միջոց եմ վաստակում», երրորդն էլ թե. «Իսկ ես տաճար եմ կառուցում»: Հնադարյան իմաստություն

    Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Լաո Ցզի

    Իմ երջանկության բանաձևը. Այո, ոչ, ուղիղ գիծ, նպատակ… Ֆրիդրիխ Նիցշե

    Մեծ գործերը պետք է կատարել առանց մտածելու, որպեսզի վտանգի մասին միտքը չթուլացնի խիզախությունը և ատագությունը: Հուլիոս Կեսար

    Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալներ անելուց, վախեցեք սխալները կրկնելուց: Թեոդոր Ռուզվելտ

    Իմ առաջին պատվիրանն այսպիսին է՝ լսեցեք, լսեք նրանց, ովքեր գործ են անում: Ռոսս Պերո, ամերիկյան միլիարդատեր





     
    ArmEcoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 26 Սեպ 12, 15:35 | Հաղորդագրություն # 15
    Գեներալիսիմուս
    Խումբ: Ադմինիստրատոր

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն
    Գաղափար, միտք - աֆորիզմներ

    Եթե լավ մտքերը անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել: Պուբլիլիոս Սիրոս

    Ինչպես որ աչքերին լույս է հարկավոր տեսնելու համար, այնպես էլ մտքին անհրաժեշտ են գաղափարներ հասու լինելու համար: Մալբրանշ

    Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից: Եվրիպիդես

    Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին: Հենրի Շոու

    Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում: Բուշ

    Բոլոր գաղափարները քաղված են փորձից. նրանք իրականության արտացոլումներն են, ճշմարտացի կամ աղավաղված: Ֆրիդրիխ Էնգելս

    Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց: Քոլրիջ

    Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք: Հայնե

    Լավագույն մարդկանց մտքերը վերջին հաշվով դառնում են հասարակության կարծիքը: Չեստերֆիլդ

    Միտքն, ինչպես հոգին, հավերժ է, գործողությունը, ինչպես մարմինը մահկանացու: Ֆլոբեր

    Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ, չդիմելով ոչ ոքի: Լայբնից





     
    • Էջ 1-րդ 2-ից
    • 1
    • 2
    • »
    Որոնել: