Երեքշաբթի, 19 Մարտ 24, 06:55
094 91 93 23
095 91 95 25

Արտաքին հաջողությունը սկսվում է ներքին հաջողությունից:

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
Ֆորում » Ֆորումի կանոնները
Ֆորումի կանոնները
Ֆորումում բոլոր անդամները պետք է գործեն սույն կանոնադրության շրջանակներում: 

Ֆորումում հաղորդակցվել կարող են և գրանցված, և չգրանցված անդամները: 

Չեն թույլատրվում վիրավորական, ծաղրական, արհամարհական նյութերի տեղադրումը, վեճերը, հարաբերություններ պարզելը, հայհոյանքները, ցենզուրայից դուրս նյութերի տեղադրումը, ոչ նորմատիվ բառապաշարը, ժարգոնը, պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի տեղադրումը, մարդկանց հոգեկան վիճակի վրա ազդող, հանցագործության դրդող, ատելություն կամ թշնամանք սնուցող նյութերի տեղադրումը, գովազդային նյութերի տեղադրումը, գաղտնի նյութերի տեղադրումը: 

Չեն թույլատրվում մեծատառերի գերիշխանությամբ գրառումները, տրանսլիտով (ոչ հայատառ) գրառումները, թեմայի բովանդակությունը չհամապատասխանող գրառումները, ոչ հայերեն (օտար լեզվով) գրառումները, բովանդակությունից զուրկ գրառումները, անընթեռնելի գրառումները (շարադրանք, ձևավորում, սխալների քանակ), սմայլերի, նկարների և այլ ձևավորման կամ այլ նպատակի համար նախատեսված տարրերի շահագործմամբ գրառումները: 

Չեն թույատրվում անհամապատասխան բաժնում ստեղծված թեմաները, միաժամանակ մի քանի բաժիններում ստեղծված թեմաները, կրկնվող թեմաները, բովանդակությունը լավ չներկայացնող վերնագրերով թեմաները, ոչ հայերեն ու ոչ հայատառ վերնագրերով, մեծատառերի գերիշխանությամբ վերնագրերով թեմաները: 

Չեն թույլատրվում թեմայի բովանդակությանը չհամապատասխանող հարցումները, վատ ձևակերպված, ոչ բոլոր հնարավոր տարբերակները պարունակող հարցումները, մեծատառերի գերիշխանությամբ հարցումները, տրանսլիտով կամ օտար լեզվով հարցումները: 

Կանոնադրական խախտումների դեպքում ֆորումի անդամների նկատմամբ կարող են գործել պատժամիջոցներ:


Ֆորումի անդամների իրավունքներն ու պարտականությունները

Ֆորումի բոլոր անդամները գրանցման պահին ընդունում են ֆորումի կանոնադրությունը և պարտավոր են ֆորումին անդամակցելու ընթացքում գործել այդ կանոնադրության դրույթներին համապատասխան:

Ֆորումի բոլոր անդամներն իրավունք ունեն ֆորումի կանոնադրության շրջանակներում ազատ և անկաշկանդ հաղորդակցվել ֆորումում, ցանկացած հարցի շուրջ համապատասխան թեմայում արտահայտել սեփական կարծիքը, պատասխանել ֆորումում առաջադրված հարցերին, առաջադրել հարցեր, թեմաներ, հարցումներ:

Ֆորումի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորը բոլոր բաժիններում.

  • փակել այն թեմաները, որոնցում կատարվել է ֆորումի կանոնների խախտում,
  • ըստ անհրաժեշտության՝ վերաբացել փակված թեման,
  • ջնջել այն թեմաները, որոնցում կատարվել է ֆորումի կանոնների խախտում և (կամ) չի պարունակում կարևոր կամ հետաքրքիր տեղեկատվություն,
  • ըստ անհրաժեշտության՝ փոխել թեմայի վերնագիրը, եթե թեման չի փակվում կամ ջնջվում, բայց վերնագիրը հանդիսանում է ֆորումի կանոնների խախտում,
  • համապատասխան թեմատիկ բաժին տեղափոխել այն թեմաները, որոնք չեն համապատասխանում տվյալ թեմատիկ բաժնին,
  • անհրաժեշտության դեպքում թեման դարձնել կարևոր կամ հանել կարևորությունից
  • ըստ անհրաժեշտության՝ թեմաները բաժանել 2 և ավելի թեմաների,
  • ըստ անհրաժեշտության՝ միացնել 2 և ավելի թեմաները,
  • խմբագրել ֆորումի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
  • ըստ անհրաժեշտության՝ ջնջել ֆորումի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
  • ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
  • ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
  • ըստ անհրաժեշտության՝ թեմային ավելացնել հարցում,
  • ըստ անհրաժեշտության՝ խմբագրել հարցումները, ավելացնել քվեարկության նոր կետ (կետեր), վերացնել որոշ կետեր,
  • ըստ անհրաժեշտության՝ փակել հարցումը կամ ընդհանրապես հանել,
  • ըստ անհրաժեշտության՝ գրառման միջից հեռացնել կցորդ(ներ)ը,
  • ֆորումի անդամներին դիտողություն կամ զգուշացում անել, եթե նրա կատարած գրառումը կամ բացած թեման (հարցումը) ֆորումի կանոնադրության խախտում է, և որոշ այլ չկանխատեսված դեպքերում,
  • ֆորումից հեռացնել գրանցված անդամներին՝ կախված նրանց վարվեցողությունից, կատարած խախտումներից և այլն:


Ֆորումի պատժամիջոցները

Ֆորումի անդամները կանոնադրության կատարած խախտումների համար (կախված խախտումի չափից) կարող են. ընդմիշտ կամ ժամանակավոր հեռացվել ֆորումից, զրկվել որոշ տեխնիկական լիազորություններից:

ֆորումի մոդերատորները և սուպերմոդերատորները կատարած խախտումների համար (կախված խախտումի չափից) կարող են.
  • տեղափոխվել ֆորումի «Շարքային անդամներ» ենթախումբ,
  • ընդմիշտ կամ ժամանակավոր հեռացվել ֆորումից,
  • զրկվել որոշ տեխնիկական լիազորություններից:

Ֆորումի անդամների, մոդերատորների և սուպերմոդերատորների կատարած խախտումները և կիրառված պատժամիջոցները կարող են հրապարակվել հատուկ այդ նպատակով բացված թեմաներում: