Երեքշաբթի, 16 Ապր 24, 07:59
094 91 93 23
095 91 95 25

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որպեսզի դրանք կատարվեն: Ջ. Լոկ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հետաքրքիր է » Գիտե՞ք որ... » Մեր երկիր մոլորակը
Մեր երկիր մոլորակը
ArmEcoԱմսաթիվ: Երկուշաբթի, 26 Սեպ 11, 13:59 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն

Երկիրը արեգակնային համակարգի մոլորակ է, առաջացել է 4-5 միլիարդ տարի առաջ:
Ցամաքը երկրի 2,92 տոկոսն է (149.1 միլիոն քառ. կմ), օվկիանոսը` 70.8 տոկոսը (361.1 միլիոն քառ. կմ):
Մայր ցամաքները`
  • Եվրասիա
  • Աֆրիա
  • Հս. Ամերիկա
  • Հվ. Ամերիկա
  • Անտարկտիդա
  • Ավստրակիա (Օվկիանայով)

    Երկիրը արեգակի զանգվածի 1/330000 -րդ մասն է, արեգակից հեռավորությամբ երրորդն է, իսկ չափերով ու զանգվածով՝ հինգերորդը:: Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է 23 ժ. 56ր. 4.09 վայրկյանում, իսկ արեգակի շուրջը` 365.25 օրում (29.765 կմ/վրկ արագությամբ): Երկիրն արեգակից հեռու է 149.6 միլիոն կմ:

    Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը: Նրա շուրջը ներկայումս պտտվում են նաև բազմաթիվ արհեստական արբանյակներ: Լուսինը երկրից հեռու է 384400 կմ, լուսնի զանգվածը երկրի զանգվածի 1/81 -րդ մասն է:

    Արեգակը լուսնից մեծ է 30 մլն անգամ:
    Երկրի հասարակածի երկարությունը 40075.696 կմ է:
    Շառավիղը հասարակածում` 6378.160 կմ է:
    Երկրի վրա մարդը երևան է եկել 2 մլն տարի առաջ:
    Երկրի վրա կա կենդանիների և բույսերի մոտ 2 մլն տեսակ: Կենդանիների մեջ շատ են միջատները` 750000 տեսակ:
    Երկրագնդի վրա օդի ամենաբարձր ջերմաստիճանը` +68 օC, նկատվել է Հյուսիսային Աֆրիկայի Տրիպոլիի շրջանում, ամենացածր ջերմաստիճանը` -88 օC, Անտարկտիդայում:
    Ամենաքիչ տեղումները լինում են Եգիպտոսի Դախլա, Չիլիի Իկիկե վայրերում: Ամենաշատ տեղումները նկատվել են Հնդկաստանի Չերափունջի (10854 մմ) և Դեփունջա (9655 մմ) վայրերում:

    Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ: Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռած, այնպես որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից: Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ. թ. ա. IV դար): Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավախելը` երբ նավն ավելի է մոտենում ափին:

    Երկրի արտաքին կարծր թաղանթը կոչվում է երկրակեղև: Նրա հաստությունը ցամաքում 30–70 կմ է, օվկիանոսների հատակին՝ 5–10 կմ: Երկրակեղևի տակ` մինչև 3000 կմ խորությունը, տարածվում է միջնապատյանը, իսկ ավելի խորը, մինչև Երկրի կենտրոնը, միջուկն է: Որքան ավելի խորն են դասավորված ապարները, նրանք այնքան ավելի ամուր են ու տաք: Գիտնականները ենթադրում են, որ միջնապատյանը կարծր է ու շիկացած, իսկ Երկրի միջուկը կազմված է հալված երկաթից:

    Երկրակեղևը և վերին միջնապատյանը միասին կոչվում են քարոլորտ: Իսկ օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերն ու ստորերկրյա ջրերն առաջացնում են ջրոլորտը՝ Երկրի ջրային թաղանթը:

    Երկրի օդային թաղանթը կոչվում է մթնոլորտ: Այն կազմված է հիմնականում ազոտից (78%) և թթվածնից (21%):

    Երկրի բոլոր կենդանի օրգանիզմները (միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, մարդիկ) կազմում են Երկրի կենսոլորտը: Ներկայիս կենսոլորտը կազմավորվել է միլիարդավոր տարիների զարգացման ընթացքի՝ էվոլյուցիայի հետևանքով: Կենսոլորտը հսկայական դեր է խաղում մարդկության կյանքում: Բույսերը մթնոլորտը հագեցնում են թթվածնով և կենդանիների հետ միասին մարդու սնունդն են: Մարդը պետք է խելամիտ օգտագործի բնական հարստությունները, այսինքն՝ բնությանը պետք է հնարավորություն տա վերականգնվելու, լրացնելու իր իսկ վերցրածը:
  • Կցված նյութեր: 8975073.jpg (23.1 Kb)





     
    ArmEcoԱմսաթիվ: Ուրբաթ, 14 Հոկտ 11, 20:31 | Հաղորդագրություն # 2
    Գեներալիսիմուս
    Խումբ: Ադմինիստրատոր

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն





     
    ՀՅՈւՐԱմսաթիվ: Երեքշաբթի, 22 Նոյ 11, 20:19 | Հաղորդագրություն # 3
    Խումբ: Հյուրեր






    Իսկ դուք գիտեք, որ...
    ... Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Յուպիտեր մոլորակի մեջ
    ... Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա





     
    ADMIN-SԱմսաթիվ: Ուրբաթ, 06 Հնվ 12, 19:27 | Հաղորդագրություն # 4
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 85
    Նվերներ: 6
    Վարկանիշ: 1

    օֆլայն
    Երկրի օվկիանոսները

    1. Մեծ կամ Խաղաղ - տարածությունը 180 միլիոն 684 հազար քառակուսի կիլոմետր, ամենամեծ խորությունը` 11022 մետր:
    2. Ատլանտյան - 91 միլիոն 655 հազար քառ. կմ, ամենամեծ խորությունը` 8742 մետր:
    3. Հնդկական - 76 միլիոն 174 հազար քառ. կմ, խոր կետը` 7209 մետր:
    4. Հյուսիսային սառուցյալ - 14 միլիոն 699 քառ. կմ, խոր կետը` 5527 մետր:

    . Եթե երկրի մակերևույթը հարթ լիներ, օվկիանոսն այն կծածկեր 2700 մետրանոց ջրի շերտով:
    . Պատմական բոլոր ժամանակներում համաշխարհային օվկիանոսում խորտակվել է 1 միլիոնից ավելի նավ:
    . Եթե Գրենլանդիայի և Անտարկտիդայի ողջ սառույցը հալվի, օվկիանոսի մակարդակը կբարձրանա 100 մետրով:


    ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    armeco-87Ամսաթիվ: Հինգշաբթի, 26 Հուլ 12, 12:52 | Հաղորդագրություն # 5
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 60
    Նվերներ: 4
    Վարկանիշ: 0

    օֆլայն


    erida.org


    Patience is the key element to success. Bill Gates




     
    HovhannesԱմսաթիվ: Շաբաթ, 15 Սեպ 12, 13:11 | Հաղորդագրություն # 6
    Լեյտենանտ
    Խումբ: Ստուգվածներ

    Գրառումներ: 30
    Նվերներ: 3
    Վարկանիշ: 0

    օֆլայն
    Երկրի ամենաբարձր լեռն ամենևին էլ Էվերստը չէ, ինչպես ընդունված է մտածել, եթե մենք չափումը կատարենք Երկրի ընդերքրից, ապա կտեսնենք, որ Մաունա Կեա սարն է ամենաբարձրն աշխարհում: Նրա ամբողջ բարձրությունը՝ Երկրի ընդերքից, ավելի քան տաս կիլոմետր է, սակայն ծովի մակարդակից` միայն 4245 մետր:

    Երկրի ուղեծրի վրա «օր»-ը կազմում է մոտ 90 րոպե՝ 45 րոպե կեսօր, 45 րոպե գիշեր: Այդ իսկ պատճառով տիեզերագնացները 24 ժամվա ընթացքում ականատես են լինում 16 արևածագի և 16 մայրամուտի:





     
    ՀռիփսիմեԱմսաթիվ: Շաբաթ, 02 Փետր 13, 19:21 | Հաղորդագրություն # 7
    Խումբ: Հյուրեր






    Հետաքրքիր փաստեր օվկիանոսների մասին

    Առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ Անիտա Կոնտին (Կարագոշյան) է։

    «Համաշխարհային օվկիանոս» եզրը 17-րդ դարում առաջարկել է օգտագործել նիդերլանդացի աշխարհագրագետ Բերնհարդուս Վարենիուսը։

    Կարծիք է հայտնվել, թե Օվկիանոս հատող առաջին հայը եղել է Մարտիրոս Երզնկացին։ Բիսկայան ծովագնացների հետ Ատլանտյան օվկիանոսով նավարկություն է կատարել Քրիստափոր Կոլոմբոսի օրինակով «նոր երկրներ գնալու համար»։

    Օվկիանոսագրական առաջին արշավախումբը սկսել է աշխատանքը 1872 թվականի դեկտեմբերի 22–ին հատուկ սարքավորված «Չելենջեր» կորվետով։

    Օվկիանոսի ամենախոր իջվածքը՝ Մարիանյան իջվածքն է՝ 11022 մ։ Այնտեղ սուզվել են 1960 թվականին շվեյցարացի Ժակ Պիկարին և ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Դոն Ուոլշին «Trieste» բատիսկաֆով և մնացել 12 րոպե։ 2012 թվականին ստորջրյա հետազոտությունների համար նախատեսված հատուկ սարքով՝ «Deepsea Challenger»–ով սուզվել է հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և մոտ երեք ժամ ուսումնասիրել և պատկերել է Մարիանյան անդունդի խորքերը:





     
    Karen85Ամսաթիվ: Կիրակի, 11 Օգս 13, 11:42 | Հաղորդագրություն # 8
    Լեյտենանտ
    Խումբ: Ստուգվածներ

    Գրառումներ: 19
    Նվերներ: 1
    Վարկանիշ: 0

    օֆլայն
    Աշխարհի ամենամաքուր լիճը

    Աշխարհի ամենամաքուր լիճը Բայկալն է: Իր գեղեցկությամբ հայտնի այս լիճը տեղակայված է Արևելյան Սիբիրում, նրա ջուրն առանձնանում է իր ապշեցուցիչ մաքրությամբ, ինչի շնորհիվ նրա մեջ բնակվում են եզակի կենդանատեսակներ և բույսեր: Բայկալի ավազանի ֆլորայի և ֆաունայի շատ տեսակներ հանդիպում են միայն այստեղ: Բայկալը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծ լիճն է աշխարհում, ինչպես նաև` ամենախորը լիճը առհասարակ: Այն նաև եզակի է իր թափանցիկությամբ` ձմռանը` 40 մ, ամռանը` 10 մ` կենդանի օրգանիզմների կենսագործունեության պատճառով:







    Կցված նյութեր: 0230704.jpg (57.6 Kb) · 4170144.jpg (30.3 Kb) · 8855998.jpg (74.7 Kb) · 5951110.jpg (47.5 Kb)


    Հաղորդագրությունը խմբագրել է Karen85 - Կիրակի, 11 Օգս 13, 11:44





     
    Ֆորում » Հետաքրքիր է » Գիտե՞ք որ... » Մեր երկիր մոլորակը
    • Էջ 1-րդ 1-ից
    • 1
    Որոնել: