Կիրակի, 24 Նոյ 24, 15:52

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Կենսաթոշակային բարեփոխումներ
ArmEcoԱմսաթիվ: Ուրբաթ, 24 Մայ 13, 14:25 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Ներկայիս կենսաթոշակային համակարգը և դրա խնդիրները

Հայաստանում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, ըստ որի ընթացիկ կենսաթոշակները վճարվում են պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից (վարձու աշխատողների, նրանց գործատուների և անհատ ձեռներեցների կողմից պետական բյուջե վճարվող հարկեր, սոցիալական ապահովության պարտադիր վճարներ և այլն):Գործող համակարգում առկա են մի շարք խնդիրներ, որոնք համակարգը դարձնում են ոչ գրավիչ և ֆինանսապես ոչ կայուն, մասնավորապես`

  • Բացակայում է ուղղակի կապը աշխատողի կողմից պետական բյուջե կատարված վճարումների չափի և նրա ապագա կենսաթոշակի չափի միջև:
  • Բաշխողական կենսաթոշակային համակարգի միակ «կառավարիչը» կառավարությունն է, որը հավաքագրում և վերաբաշխում է պետական բյուջեի միջոցները
  • Մյուս կողմից` կենսաթոշակի չափը կախված է պետական բյուջե հավաքագրվող միջոցների չափից: Այս առումով, որքան քիչ են աշխատողները և նրանց կողմից կատարված վճարումները և որքան շատ են կենսաթոշակառուները, այնքան ցածր է կենսաթոշակի չափը:
  • Գործատուների կողմից աշխատողների իրական թվի և վճարվող աշխատավարձերի չափի թերհաշվառումը ևս հանգեցնում է նրան, որ ունենում ենք ցածր կենսաթոշակներ:

    Հաշվի առնելով նշված խնդիրները` պետությունը ներդնում է նոր կենսաթոշակային համակարգ`
    ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ:



    Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը

    Հայաստանում բազմաստիճան կենսաթոշակային համակարգը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից`
  • Բաշխողական կենսաթոշակային բաղադրիչ (բաշխողական կենսաթոշակներ)
  • Կուտակային կենսաթոշակային բաղադրիչ (կուտակային կենսաթոշակներ):



    Ինչ է կուտակային կենսաթոշակային բաղադրիչը

    Կուտակային կենսաթոշակային բաղադրիչն իր հերթին բաղկացած է պարտադիր և կուտակային կենսաթոշակային բաղադրիչներից:

    Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը գործում է հետևյալ կերպ. Դուք աշխատանքային գործունեության ընթացքում յուրաքանչյուր ամիս (որոշ դեպքերում` տարի) խնայում եք որոշակի գումար, որը կուտակվում է Ձեր անհատական կենսաթոշակային հաշվում: Պետությունն իր հերթին, որպես աջակցություն, Ձեր կենսաթոշակային հաշվին ավելացնում է Ձեր վճարածի չափով գումար:

    Կուտակված կենսաթոշակային միջոցները հատուկ մասնագիտացված կառույցների կողմից ներդրվում են ֆինանսական գործիքներում (արժեթղթերում` բաժնետոմսերում, պարտատոմսերում, բանկերում` ավանդների տեսքով և այլն), որոնք կառավարվելու են, և կառավարումից ստացված եկամուտները ևս մուտքագրվում են Ձեր կենսաթոշակային հաշվին:

    Երբ լրանում է Ձեր կենսաթոշակային տարիքը, Դուք ստանում եք Ձեր խնայած, պետության ավելացրած և դրանց կառավարումից կուտակված եկամտի հանրագումարը:

    Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը գործելու է 2014 թ. հունվարի 1-ից:

    Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին մասնակցությունը կամավոր է, և մասնակցել կարող են բոլորը:

    Այս բաղադրիչի նպատակը բաշխողական և պարտադիր կուտակային կենսաթոշակներից բացի Ձեզ լրացուցիչ կենսաթոշակ ստանալու հնարավորություն ընձեռելն է:

    Այստեղ պետությունը մասնակցություն չունի (պետական բյուջեից հատկացումներ չեն կատարվում). այն ֆինանսավորվում է Ձեր անձնական եկամուտների կամ այլ անձի (օրինակ` գործատուի) կամավոր կուտակային վճարների հաշվին:

    Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը գործում է 2011 թվականից:



    Որոնք են կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունները

  • Առկա է ուղիղ, իրական և տեսանելի կապ Ձեր եկամտի, կատարված վճարների և կենսաթոշակի չափի միջև: Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ յուրաքանչյուր մասնակից ունենալու է իր անհատական կենսաթոշակային հաշիվը, որտեղ կուտակվելու են մասնակցի եկամտից և պետության կողմից (եթե դրանք նախատեսված են) կատարված վճարները:Այսինքն,կուտակային կենսաթոշակային համակարգը թույլ է տալիս ինքնուրույն ծրագրել Ձեր ապագան և ապահովել բարեկեցիկ ծերություն:
  • Կենսաթոշակային միջոցները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են և ժառանգության իրավունքով կարող են փոխանցվել ժառանգներին
  • Անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոցները թափանցիկ են, վերահսկելի և կառավարելի հաշվետիրոջ համար:
    Կենսաթոշակային միջոցների կառավարման վերաբերյալ ցանկացած որոշում կայացնում եք Դուք:
    Ինքնուրույն կամ հատուկ մասնագետների օգնությամբ դուք եք ընտրում և հետագայում, ցանկության դեպքում, փոխում այն մասնագիտացված կառավարչին, որն իրականացնելու է կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարումը:
    Դուք ցանկացած ժամանակ հնարավորություն ունեք հատուկ ստեղծված ինտերնետային կայքի միջոցով պարզելու, թե ինչքան միջոցներ կան Ձեր կենսաթոշակային հաշվում:
    Դուք ստանալու եք նաև պարտադիր ուղարկվող հաշվետվություններ և հաշվի քաղվածքներ:

    Ովքեր են հանդիսանում ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ՊԱՐՏԱԴԻՐ մասնակիցներ



    Այլ անձինք, ինչպես նաև զինվորական ծառայողները և նրանց հավասարեցված անձինք (ոստիկանները, վարժական հավաքների կանչված զինապարտները, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, քրեակատարողական հիմնարկների ծառայողները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարողները) չեն հանդիսանում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցներ:

    ......... շարունակությունը կարդացեք նյութի աղբյուրում՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հատուկ ֆինանսական ոլորտի ծառայություններ սպառողների համար ստեղծված կայքում՝ http://abcfinance.am/am-pension_1.html

    Մաս 1-ին. ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


    Մաս 2-րդ. ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ


    Տեսանյութերի աղբյուրը՝ http://abcfinance.am/am-pension_5.html
  • Կցված նյութեր: 8160721.jpg (17.4 Kb) · 8421579.jpg (143.9 Kb) · 9213065.jpg (19.4 Kb) · 3416945.jpg (61.0 Kb) · 8388082.jpg (69.2 Kb)





     
    ArmEcoԱմսաթիվ: Կիրակի, 24 Նոյ 13, 17:01 | Հաղորդագրություն # 2
    Գեներալիսիմուս
    Խումբ: Ադմինիստրատոր

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն
    ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Այս հոլովակը Ձեզ կներկայացնի կուտակային կենսաթոշակային համակարգում գործող 3 ֆոնդերը՝

    Կայուն եկամտային ֆոնդը համեմատաբար ցածր ռիսկային է և ապահովում է կայուն, ոչ բարձր եկամտով. ֆոնդի միջոցներն ամբողջությամբ` 100%-ով,ներդրվում են ամրագրված եկամուտ ապահովող և ցածր ռիսկային ֆինանսական գործիքներում (օրինակ` ավանդ, պարտատոմս և այլն):Այս ֆոնդերը նախընտրելի են այն են այն մասնակիցների համար, ովքեր գերադասում են ստանալ կայուն, ոչ բարձր եկամուտ:
    Պահպանողական ֆոնդը միջին ռիսկային է և կարող է ապահովել քեզ բարձր եկամտով. ֆոնդի միջոցները, բացի ամրագրված եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներից, որոշ չափով (մինչև 25%) ներդրվում են համեմատաբար ռիսկային ֆինանսական գործիքներում (օրինակ` բաժնետոմսերում): Այս ֆոնդերը նախընտրելի են այն մասնակիցների համար, ովքեր հիմնականում հակված են բարձր եկամուտ ստանալու և պատրաստ են դիմելու նաև որոշակի ռիսկի:
    Հավասարակշռված ֆոնդը համեմատաբար բարձր ռիսկային է և կարող է ապահովել ավելի բարձր եկամտով. ֆոնդի միջոցները հավասարապես ներդրվում են ամրագրված եկամուտ ապահովող (մինչև 50%) և ռիսկային ֆինանսական գործիքներում (մինչև 50%):Այս ֆոնդերը նախընտրելի են այն մասնակիցների համար, ովքեր հակված են դիմելու ռիսկի` ակնկալելով ստանալ ավելի բարձր եկամուտ:
    Մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձևով` մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

    Կտեղեկանաք, թե որ ֆինանսական գործիքներում կարող եք ներդրնել Ձեր կուտակումները, և ինչպիսի եկամուտ կապահովի նրանցից յուրաքանչյուրը, ինչ կլինի ֆոնդի ընտրության բացակայության դեպքում:






     
    • Էջ 1-րդ 1-ից
    • 1
    Որոնել: