Երկուշաբթի, 31 Օգս 26, 17:43

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Հոդվածներ » Տնտեսագիտություն  

Կորպորատիվ պարտատոմսեր
Տնտեսագիտություն | Հեղինակ` Արտակ Առստամյան - E artak7 | 22 Սեպ 13 17:34

Ներկայումս ՀՀ-ում ձևավորված արժեթղթերի շուկան իր բովանդակությամբ և ծավալներով չի բավարարում տնտեսության կարիքներին: Դա հատկապես վերաբերում է կորպորատիվ արժեթղթերի շուկային, որն անբավարար արդյունավետությամբ է իրականցնում ազատ դրամական միջոցներ ներգրավելու և դրանք տնտեսության իրական հատվածում ներդրումների վերափոխելու իր առանցքային գործառույթը:

ՀՀ-ում շրջանառության մեջ կարող են դրվել հետևյալ հիմնական ձևերի բաժնետոմսերը՝
  • անվանական և ըստ ներկայացնողի
  • ազատ կամ սահմանափակ շրջանառության իրավունքով,
  • սովորական և արտոնյալ: 
Ներկայումս արժեթղթերի շուկայում շրջանառության մեջ են գտնվում հիմնականում անվանական բաժնետոմսերը, ընդ որում դրանց գերակշիռ մասը թողարկվել է պետական ձեռնարկությունների մասնավորեցման հետևանքով: Հայաստանյան արժեթղթերի շուկայում շրջանառվող կորպորատիվ արժեթղթերից են միայն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը:

• 2007թ.-ի հունվար ամսին ՀՖԲ-ում կորպորատիվ պարտատոմսերով գործարքներ չեն կնքվել: Նախորդ ամսին 2006թ.-ի դեկտեմբեր լրացել էր ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ-ի կողմից թողարկվածկորպորատիվ պարտատոմսերի (Armex: HEZBB1) շրջանառության ժամկետը, որոնցով 2006 թվականի ընթացքում կնքվել է 47 գործարք` 477,144,760 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: 2007 թվականի հունվար ամսին շրջանառության մեջ են եղել ՀՖԲ-ում 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ցուցակված` "Կասկադ-Կրեդիտ" ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի կողմից թողարկված` 365 օր մարման ժամկետով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը (Armex: KSKRB1), որոնցով ՀՖԲ-ում դեռևս գործարքներ չեն կնքվել:
• 2008 թվականի հունվարին ՀՖԲ-ում պարտատոմսերով կնքվել է 17 գործարք` 202,649,009 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Գործարքի առարկա է հանդիսացել 3 թողարկողի` "Արարատ Բանկ" ՓԲԸ (Armex: ARKBB1), "Հայռուսգազարդ" ՓԲԸ (Armex: HRGAB1) և "Վալլետտա" ՍՊԸ (Armex: VALTB1), 17,862 պարտատոմս: Նախորդ ամսվա համեմատ պարտատոմսերով կնքված գործարքների քանակը, գործարքների առարկա պարտատոմսերի քանակը և գործարքների ծավալը նվազել ենհամապատասխանաբար 26.09%-ով, 51.75%-ով և 47.54%-ով: Ստորև ներկայացված է 2008թ. հունվար ամսին ՀՖԲ-ում պարտատոմսերով կնքված գործարքների վերաբերյալ համառոտ վիճակագրական տվյալներ. 
• 2009թ. հունվարին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ում պարտատոմսերով կնքվել է 26 գործարք` 247,286,890 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Գործարքների առարկա են հանդիսացել 6 թողարկողի 25,415 պարտատոմս: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2008թ. հունվար) գործարքների քանակը, գործարքի առարկաարժեթղթերի քանակը և գործարքների ծավալը աճել են համապատասխանաբար 52.94%-ով, 42.29%-ով և 22.03%-ով: 
• 2010թ. հունվարին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 47 գործարք` 320,282,671 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Գործարքների առարկա է հանդիսացել 4 թողարկողի 63,211 պարտատոմս: Նախորդ ամսվա համեմատպարտատոմսերով կնքված գործարքների քանակը և ծավալը նվազել են, համապատասխանաբար, 4%-ով և 17%-ով, իսկ գործարքների առարկա հանդիսացած պարտատոմսերի քանակը աճել` 148%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2009թ. հունվար) գործարքների քանակը, գործարքների առարկա արժեթղթերիքանակը և գործարքների ծավալը աճել է, համապատասխանաբար, 81%-ով, 149%-ով և 30%-ով: 
• 2011թ. վերջի դրությամբ շուկայում առուվաճառքի առարկա են եղել ընդամենը 11 թողարկողների բաժնետոմսեր, ընդ որում` ամբողջ տարվա ընթացքում բաժնետոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է մոտ 200 մլն. դրամ, իսկ գործարքների քանակը` 41: Դրանց բաժին է ընկնում կորպորատիվ արժեթղթերով առևտրի ավելի քան 90%-ը: 
• 2012թ. հունվարին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 1 գործարք` 691,440 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Գործարքների առարկա է հանդիսացել 1 թողարկողի՝ «Շեն-Կոնցեռն» ՍՊԸ-ի 67 պարտատոմս: Այս ամիս պարտատոմսերով բոլորգործարքները կնքվել են անընդհատ երկկողմանի աճուրդի միջոցով: Նախորդ ամսվա համեմատ գործարքների քանակը, գործարքներիառարկա հանդիսացած պարտատոմսերի քանակը և կնքված գործարքների ծավալը նվազել են, համապատասխանաբար, 80.0%-ով 98.6%-ով և 98.8%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2011թ. հունվար) գործարքների քանակը և գործարքների առարկա արժեթղթերի քանակը և գործարքների ծավալը նվազել են, համապատասխանաբար, 75.0%-ով, 95.5%-ով և 95.5%-ով: 
• 2013թ. հունիսին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 10 գործարք` 15,810,755. ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, որից 10,684,930 ՀՀ դրամը (25,885.29 ԱՄՆ դոլարին համարժեք) բաժին է ընկել դոլարային պարտատոմսերով առևտրին: Գործարքների առարկա են հանդիսացել 3 թողարկողի 5 դասի 1,501 պարտատոմս: Այս ամիս պարտատոմսերով բոլոր գործարքները կնքվել են անընդհատ երկկողմանի աճուրդի միջոցով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2012թ. հունիս) գործարքների քանակը աճել է 10.0 անգամ, իսկ գործարքների առարկա արժեթղթերի քանակը և գործարքների ծավալը աճել են, համապատասխանաբար, 0.4%-ով և 2.2%-ով: Նախորդ ամսվա համեմատ գործարքների քանակն աճել է 66.67%-ով, իսկ գործարքների առարկա հանդիսացած պարտատոմսերի քանակը և կնքված գործարքների առարկա հանդիսացած պարտատոմսերի քանակը և կնքված գործարքների ծավալը նվազել են, համապատասխանաբար, 52.72%-ով և 52.63%-ով:

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ում կորպորատիվ պարտատոմսերի առևտրի ծավալները 2006-2013թթ (մլն դրամ):


Արժեթղթերի շուկայի զարգացման հիմնական նախադրյալներ կստեղծվեն այն դեպքում, երբ բաց բաժնետիրական ընկերությունները ապահովեն ֆինանսական գրագիտություն, տեղեկատվության տրամադրում՝ հասարակության լայն շրջանակների համար: Այդ ժամանակ կձևավորվի պահանջարկ, որն էլ իր հերթին կառաջացնի համապատասխան առաջարկ:
 
Պետական պարտատոմսերի և վարկային ռեսուրսների տոկոսադրույքների ներկայիս մակարդակները ուղղակիորեն սահմանափակում են կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայի ակտիվությունը, մասնավորապես`մի կողմից ներդրողների համար ստեղծվել է իրենց միջոցները պետական պարտատոմսերում ներդրելու բավականին գրավիչ հնարավորություն, մյուս կողմից, պոտենցիալ թողարկողները հնարավորություն ունեն ձեռք բերել բավականին մատչելի պայմանով վարկային ռեսուրսներ: Դրական տեղաշարժեր կարող են գրանցվել, եթե պետական պարտատոմսը, որպես խնայողության միջոց, ունենա ցածր եկամտաբերություն և մյուս կողմից ֆինանսական շուկայում ձևավորվեն երկարաժամկետ դրամային ռեսուրսներ:
Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայի զարգացման հիմնական խոչընդոտ է հանդիսանում շուկայում գործող սուբյեկտների որոկավորման անհրաժեշտ մակարդակի բացակայությունը և իրավական դաշտի ոչ ամբողջական տիրապետումը: Հարկավոր է  կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայի բոլոր սուբյեկտների համար ապահովել օրենսդրական պահանջների ամբողջական կիրառումը, որն պայմանավորված է կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայի կարգավորմանն ուղղված հետևողական և կանխատեսելի գործունեություններով:
Ինչ վերաբերում է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկաների հնարավոր զարգացումներին, ապա այս առումով առաջիկա մեկ տարում մեծ տեղաշարժեր չեն սպասվում: Պետք է նախ կայունանա իրավիճակը դրամի արժեքի հետ, ինչը հենց արտահայտվում է պետական պարտատոմսի եկամտաբերության մեջ: Ամփոփվելով կարող եմ նշել, որ շուկայում դրական տեղաշարժ կգրանցվի, երբ պետական պարտատոմսի եկամտաբերութունը իջնի այնքան, որ մարդիկ ձգտեն գնալ առավել մեծ ռիսկի և իրենց միջոցները տեղաբաշխեն կորպորատիվ արժեթղթերում: 

view 11901 | date 3.7/3 | date ՀՀ, արժեթղթեր, պարտատոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել