Կիրակի, 12 Ապր 26, 10:08

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Հոդվածներ » Տնտեսագիտություն  

Որակի կառավարման հայրենական փորձը

ՀՀ-ում արտադրանքի որակի ապահովմանն ուղղված համակարգված մոտեցում առաջին անգամ ցուցաբերվել է տակավին 19-րդ դարի վերջին` 1887 թ., առաջին գիլդայի վաճառական Ներսես Թաիրյանի հիմնադրած  և 1899 թ. Ն. Լ. Շուստովին վաճառած Երևանի կոնյակի գործարանում: Բարձր որակի շնորհիվ հայկական կոնյակի համբավն այն ժամանակ դուրս էր եկել Հայաստանի սահմաններից, իսկ "Ն. Լ. Շուստով և որդիներ" ֆիրման արժանացել էր Նորին կայսերական Մեծության /Ռուսաստան/ արքունիքի մատակարարի բարձր պատվին: Հայկական կոնյակը մինչև 1950-ական թվականների վերջը միակ արտադրանքն էր, որ իր որակի շնորհիվ մրցունակ էր ներքին և արտաքին շուկաներում: 
ԽՍՀՄ-ում /նաև Հայաստանում/ արտադրանքի որակի կառավարմանը համակարգային մոտեցում փորձել են ցուցաբերել 1950-ական թվականներին` սկսելով պարզ համակարգերից, տեսության ու պրակտիկայի զարգացմանը զուգընթաց, աստիճանաբար անցնելով համեմատաբար բարդ համակարգերի ստեղծմանը:  ԽՍՀՄ-ում արտադրանքի որակի ապահովման հիմնախնդրի լուծման ասպարեզում զգալի դեր է խաղացել 1955 թ. Սարատովում մշակված "Արտադրանքի անարատ պատրաստման" /ԱԱՊ/ համակարգը, որն ուղղված էր առանց տեխնիկական փաստաթղթերից շեղումների արտադրանքի պատրաստման պայմանների ապահովմանը: Այս համակարգի դեպքում գնահատվում էր առանձին կատարողների, բրիգադների, տեղամասերի արտադրամասերի, ձեռնարկության աշխատանքի որակը: ԱԱՊ հիմնական սկզբունքներն են.
  • կատարված աշխատանքի որակի համար լրիվ պատասխանատվություն է կրում անմիջական կատարողը,
  • տեխնիկական, տեխնոլոգիական կամ այլ փաստաթղթերի պահանջներից որևէ կարգի շեղում չի թույլատրվում,
  • կատարողն աշխատանքը տեխնիկական վերահսկման բաժին /ՏՎԲ/ է ներկայացնում նախապես այն ամբողջությամբ ստուգելուց և արատների բացակայության մեջ համոզվելուց հետո,
  • չվերացվող արատներ ունեցող արտադրանքը պատրաստողը առանձնանում է և առանձին ներկայացնում ՏՎԲ` խոտանի մասին արձանագրություն կազմելու համար,
  • ՏՎԲ-ն առաջին իսկ արատի հայտնաբերման դեպքում ամբողջ արտադրանքը վերադարձնում է լրամշակման,
  • ՏՎԲ-ին արտադրանքի հետագա ներկայացումը կատարվում է միայն արտադրամասի կամ  ձեռնարկության ղեկավարի թույլտվությամբ: 
Համակարգի արդյունավետ կիրառման համար մշտապես կատարվում էր կադրերի պատրաստում /ուսուցում/ և դաստիարակում: Արդեն 1960-ական թվ.-ների սկզբից սարատովյան համակարգը լայն տարածում էր գտել արդյունաբերության բոլոր ճյուղերի  ձեռնարկություններում և արասահմանում: ԱԱՊ համակարգի թերությունը այն էր, որ, նրա սկզբունքների համաձայն, արտադրանքի յուրաքանչյուր վերադարձ անվերապահորեն բացասաբար էր անրադառնում բանվորի աշխատանքի գնահատականի վրա և իջեցնում էր նրա պարգևի չափը, չնայած, ոչ բոլոր դեպքերում էր արատն առաջանում բանվորի մեղքով:
Որակի կառավարման հաջորդ համակարգը 1958 թ. մշակվել էր Նիժնի Նովգորոդի մարզի ձեռնարկություններում և ուղղված էր արտադրության կոնստրուկտորական և տեխնոլոգիական նախապատրաստման բարձր մակարդակի ապահովման համար պայմանների ստեղծմանն ու սեղմ ժամկետներում արդեն առաջին իսկ արդյունաբերական նմուշներից պահանջվող որակի արտադրանքի ստացման երաշխավորմանը:Համակագի հիմնական խնդիրը արտադրանքի նախագծման փուլում, մինչև թողարկումը սկսելը, խափանումների պատճառների բացահայտումն ու վերացումն էր: Արտադրության փուլում այս համակարգը կիրառում էր ԱԱՊ սկզբունքները:
Հաջորդ համակարգը 1961 թ. Լվովում մշակված "Անարատ աշխատանքի համակարգն" էր, որի հիմնական իմաստը տեխնոլոգիական օպերացիաների ճշգրիտ կատարումն էր, իսկ կառավարման օբյեկտը` առանձին կատարողների և ամբողջ կոլեկտիվի աշխատանքի որակը: Այս համակարգը վերաբերում էր արտադրանքի կենսացիկլի ցանկացած փուլի:
Մյուս համակարգը 1964 թ. Յարոսլավլի շարժիչաշինական գործարանում մշակված համակարգն էր /HOPM/, որի հիմնական իմաստը արտադրանքի տեխնիկական մակարդակի և որակի բարձրացումն էր: Այս համակարգի նորույթն այն էր, որ արտադրանքի տեխնիկական պարամետրը համարվում էր որպես որակի չափանիշ: Հիմնական թերությունը այն էր, որ նրա մշակողները ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում էին միայն մեկ ցուցանիշի վրա` շարժիչի աշխատանքային ռեսուրսի վրա: Այդպիսի մոտեցումը չէր բացառում ընդամենը մեկ ցուցանիշի լավացումը սպառողների համար նույնպես կարևոր նշանակություն ունեցող մյուս ցուցանիշների` հզորության, զանգվածի, եզրաչափերի, շահագործման և նորոգման հարմարության և այլնի հաշվին:
1975թ. ԽՍՀՄ ստանդարտացման գիտահետազոտական ինստիտուտի և Լվովի մարզի ձեռնարկությունների համատեղ գիտաարտադրական փորձի արդյունքում ստեղծվեց "Արտադրանքի որակի համալիր կառավարման համակարգը" /ԱՈՀԿՀ/: Վերջինս նախորդներից տարբերվում էր նրանով, որ որակի կառավարումն իրագործվում էր ձեռնարկության ստանդարտների հիման վրա: ԱՈՀԿՀ կառուցվածքը նախատեսում էր կառավարման բազմամակարդակ կազմակերպում` ձեռնարկության, արտադրամասի, տեղամասի, բրիգադի, առանձին աշխատատեղերի մակարդակներով:  
1980թ. Կրասնոդարի երկրամասի ձեռնարկություններում մշակվեց և ներդրվեց ՙԱրտադրության արդյունավետության բարձրացման համալիր համակարգը՚, որի հիմնական առանձնահատկությունը որակի ընդհանրական ցուցանիշը արտադրության արդյունավետության ցուցանիշների շարքը դասելն էր: Համակարգի կիրառման ոլորտն արտադրանքի ամբողջ կենսացիկլն էր` արտադրության փուլի գերակայությամբ: 
1983թ. Դնեպրոպետրովսկի ձեռնարկություններում մշակվեց  և ներդրվեց "Արտադրանքի որակի և ռեսուրսների օգտագործման արդյունավետության համալիր կառավարման համակարգը", որի կառավարման օբյեկտը ոչ միայն արտադրանքի որակն էր, այլ նաև` հիմնական ռեսուրսների օգտագործման ցուցանիշները:
view 8389 | date 5.0/15 | date կառավարում, որակի կառավարում, որակի համակարգ, որակ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել