Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Եթե ուզում եք սիրվել, տղամարդու հետ խոսեք նրան հետաքրքրող բաներից: Իսկ էլ ի՞նչն է հետաքրքրում, եթե ոչ՝ հենց ինքը: Դուք նրան երբեք չեք ձանձրացնի, եթե խնդրեք պատմել իր մասին:
Չարժե նրա հետ միշտ և ամեն հարցում համաձայնվել: Բայց հիշե՛ք. կտրուկ խոսքերը նրան հունից հանում են: Սիրո մեջ տղամարդը ձգտում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Ոչինչ նրան չի զայրացնում այնքան, որքան կնոջ կռվարար տոնը: Ամազոնուհուն աստվածացնում են, բայց չեն պաշտում:
Սերը սկսվում է սեփական ուժի ցնծուն գիտակցումից՝ ներդաշնակ մեկ ուրիշ մարդու երջանկությանը: Պետք է և՛ նվիրել, և՛ ընդունել:
Կինը երբեք չի ձանձրացնի նույնիսկ մեծանուն տղամարդուն, եթե հիշի, որ նա էլ մարդ է: Եվ հետո՝ ինքներդ ձեր մասին երբեք վատ բան մի՛ ասեք:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է