Երկուշաբթի, 29 Հուն 26, 13:16

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ
Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ
Հարաբերություններ | Բլոգգեր` ArmEco | 19 Նոյ 11 14:13

Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ

Այսպես կարող է լինել ցանկացած կնոջ հետ: Կարծես թե բոլոր տղամարդիկ չեն նկատում ձեզ կամ լուրջ հարաբերություններ չեն հաստատում:

Կնոջ արտաքինի հետ ամեն ինչ գերազանց է. և դիմահարդարումը, և սանրվածքը, և ոճը: Ու՞րեմն որն է խնդիրը:

Կանանց մի քանի տեսակ կա, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել`

Ինքնասիրահարված կանայքԱնկասկաց նրանք խնամված են և գեղեցիկ: Ինքնասիրահարված կանայք, որոնք ամեն ինչի (այդ թվում և բացասական արարքներ) պատրաստ են, որպեսզի իրենց հավանած տղամարդու կողքին հայտնվեն կամ արժանանան նրա ուշադրությանը և համակրանքին: Այսպիսի կանանց ոչինչ չի կանգնեցնի, ոչ այն որ տղամարդը ամուսնացած է, ոչ այն, որ իր ընկերուհու ընկերն է, ոչ էլ այն, որ սիրում է մել այլ կնոջ:
Այսպիսի կանայք սովորաբար եսասեր են և նրանց չի հետաքրքրում դիմացինի էմոցիաները:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում ինքնասիրահարված կանանցիցՏղամարդիկ իրենք մեծ էգոիստներ են: Նրանք ենթագիտակցորեն զգում են, որ այսպիսի կանայք իրենց չեն սիրում, այլ սիրում են այն, թե ինչ կարող եք տալ նրան: Այսօր նա կարող է սեր խոստովանել, իսկ վաղը դուք նրան կհոգնեցնեք: Ոչ ոք չի ցանկանում ապրել անվերջ կասկածների մեջ:

Իհարկե տղամարդկանց մեջ կան ալտրուիստներ և էքստրեմալներ, բայց տղամարդկանց մեծ մասը կարիք ունի մեծ և անկեղծ կանացի սիրո և միայն այս դեպքում տղամարդը կպատասխանի փոխադարձաբար:      

Անբարո կանայքկանայք, որոնք անկողին են մտնում բոլորի հետ: Ոչ մի տղամարդ դա չի ողջունի , նույնիսկ եթե կինը լինի ամենագայթակղիչն ու ամենահմայիչը:

Դրա համար էլ տղամարդիկ սեքսին առաջին հանդիպման ժամանակ քննադատաբար են մոտենում: Դժվար թե գտնվի մի տղամարդ, որ հրաժարվի սեքսից առաջին հանդիպման ժամանակ, սակայն դրանից հետո շատ դժվար է հաստատեկ լուրջ հարաբերություններ, քանի որ ապացուցել նրան, որ դու բոլորի հետ չէ, որ սեքսով ես զբաղվում առաջին հանդիպման ժամանակ, դա փորձնականում անհնար է:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում անբարո կանանցիցԱյսպիսի կանայք տղամարդկանց մոտ, որպես կանոն, երկրորդական դեր են ունենում: Եվ հետո տղամարդը սեփականատեր է և կնոջ մեջ բարձր է գնահատում հավատարմությունն ու նվիրվածությունը:

Շահամոլ կանայքորոնք փող, կապեր, փառք շատ են սիրում: Նրանք հազվադեպ են ծանոթանում տղամարդու հետ հենց այնպես, նրանց անհրաժեշտ է հարուստ տղամարդ, որը իր վրա կծախսի իր բալոր փողրը: Սովորաբար այսպիսի կանայք չեն աշխատում և ապրում են հարուստ տղամարդկանց հաշվին: Ինչքան էլ տարօրինակ է, բայց տղամարդիկ այսպիսի կանանց հետ կշփվեն, սակայն հարաբերությունները շարունակական չի լինի:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում շահամոլ կանանցիցՈրովհետև ոչ ոք չի հաշտվի այն մտքի հետ, որ իրեն սիրում են իր փողերի համար:

Կանայքորոնց տղամարդիկ հաճելի չենԱյսպիսի կանայք անտարբեր են իրենցով հետաքրքրվող տղամարդկանց նկատմամբ, սիրո մասին խոսակցությունների նկատմամբ և տղամարտկային ֆլիրտի նկանմամբ, ինչպես նաև կյանքի նկատմամբ: Նրանց հազվադեպ է սեքսը գրավում և նրանք դա ցուցադրում են  տղամարդկանց: Եվ չնայաց դրա, այս տեսակի կանայք սովորաբար տառապում են, որ նրանք ոչ մեկի հետ լուրջ հարաբերություններ չեն կարողանում հաստատել:

Ինչո՞ւ են բնույթով սառը կանայք վանում տղամարդկանցՔանի որ տղամարդկանվ մեծ մասը նախընտրում է շփվող, համակրելի, կենսուրախ, ջերմ կանայք, երբ կնոջ աչքերում խաղում  է առողջ փայլ:

"Մայրերի” դուստրեր

Կանանց այս տեսակը շատ է վախեցնում տղամարդկանց: Կին, որը ամեն հարցում լսում է իր մորը և, ինչն ավելի վատ է, կատարում է իր մայրիկի կարգադրությունները` կապված իր անձնական կյանքի հետ: Սա մեծ սխալ է կնոջ կողմից: Այսպիսի կինը անկասկած վստահ չէ ինքն իր վրա, հնաոճ է և ավելորդության հասնող ռոմանտիկ է:

Ինչո՞ւ են "մայրերի” դուստրերը վանում տղամարդկանց:

Առաջին հերթին` այսպիսի կանայք ունակ չեն մեկ քայլ անգամ անել առանց մայրիկի խորհրդի, սա տղամարդկանց հիասթափեցնում է, չէ որ նրանք ինքնավստահ կանանց են սիրում:
Երկրորդ հերթին` հարաբերությունների կողմերը երկուսն են` կինն ու տղամարդը, մայրը այստեղ դեր չունի, քանի որ նա տեղեկացված է ամեն ինչով և մտնում է իրեն քիչ ծանոթ տղամարդու հարաբերությունների մեջ և արդյունքում մեծ է սխալ խորհուրդ տալու հավանականույթույունը: Ոչ մի տղամարդ սա չի հանդուրժի: Կոչ ենք անում հայ կանանց լինել առավել վստահ և ունակ որոշումներ կայացնելու, չէ որ դա հմայում է տղամարդկանց:

Կանայքորոնք մայրեր են

Մայրերը սովորաբար իշխող են: Նրանք նույնիսկ իրենցից մեծ տղամարդկանց փորձում են հրամաններ տալ, ինչը բնականաբար վանում է տղամարդկանց:

Ինչո՞ւ են մայրերը վանում տղամարդկանցՈրովհետև տղամարդը մեխանիկորեն հայտնվում է երեխայի դերում:
Շատ հաճախ տղամարդիկ չեն կարողանում ազատվել մայր կնոջ աջակցությունից և ամուսնանում են իշխող կանանց հետ, քանի որ անհոգ երեխայի դերում շատ հարմար է, խնդիրը լուծվում են իր փոխարեն:
Ամեն դեպքում տղամարդը, այսպիսի հարաբերություններում, դադարում է ուժեղ լինելուց, իրեն տղամարդ զգալուց, նույնիսկ զրկվում է ձայնի իրավունքից: Ինչպես նաև հայտնի է, որ այսպիսի զուգի մոտ գրեթե միշտ խնդիրներ են լինում անկողնում:

"Կամայք, մի փորձեք մեղադրեկ տղամարդկանց ձեր չստացված հարաբերությունների արդյունքում (տղամարդիկ առանց խնդիրների էլ թերություններ ունեն), այլ ավելի լավ է բացահայտեք ձեզ, ձեր թերությունները և փորձեք հասկանալ, թե ինչը կարող էր ձեր մեջ վանել ձեր սիրելիին:  Նստել, սպասելու, թե մի օր ամեն ինչ ինքստինքյա կհարթվի, դրա փոխարեն, կանայք, եկեք փոխենք մեզ և մերշուրջ տղամարդիկ էլ լավը կդառնան:

niceblog.am


Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8243 | date 5.0/6 | date տղամարդ և կին, ՍԵՐ, օգտակար, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել