Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:20

Ժամանակի լավ օգտագործումը ժամանակը դարձնում է ավելի թանկարժեք: Ժան Ժակ Ռուսո

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
1. Լավ տեսք ունեցեք
ADMIN-SԱմսաթիվ: Երկուշաբթի, 09 Մայ 11, 15:05 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Առաջին լավ տպավորությունը լավագույն սկիզբ է: Եթե ձեր արտաքին տեսքը հարցազրուցավարին դուր գա, ապա համարեք, որ արդեն միավորներ եք շահել: Խնամված ու վայելուչ տեսքն առաջին իսկ րոպեից շահեկան է:

Նախապատրաստում
Հարցազրույցի նախորդ երեկոյան ստուգեք ձեր հագուստը /գույնը, տեսքը, կոճակների առկայությունը, մաքուր ու արդուկած լինելը/, կոշիկները, մազերը /կարիք կա լվանալու/, մատների եղունգները:

Շահեկան հագնվածք
  • Սպիտակ վերնաշապիկ կամ բլուզ
  • սև կոշիկներ` տղամարդկանց համար, սև, միջին բարձրության կրունկներով կոշիկներ` կանանց համար:

    Գեր մարդիկ պետք է կրեն այնպիսի հագուստ, որով ավելի բարեկազմ են թվում, օրինակ բաճկոնակ կամ բլուզ: Նիհարնեը պետք է ջանան ավելի խոշոր երևալ: Ոչ մի գործատու չի ցանկանա աշխատանքի ընդունել հիվանդագին տեսք ունեցողին: Ինքներդ ընտրեք` ինչ հագնել: Որոշ կազմակերպություններում աշխատողի կերպարն ընկերության մշակույթի անբաժանելի մասն է... Եթե հարցազրույց եք անելու մինչ այդ տղամարդ աշխատողներ նախընտրող կազմակերպությունում կամ էլ` տղամարդու մասնագիտության համար, ապա ցանկալի է, որ կանայք կիսաշրջազգեստ հագնեն: Հարցազրուցավարը կարող է տաբատն ընկալել` որպես տղամարդկանց վրա իշխելու հավակնություն:

    Օգտագործեք անուշաբույր օծանելիք, բայց ամենաթույլ բուրմունքով: Այն, ինչը մեկին հաճելի է, մյուսին կարող է տհաճ լինել:

    Ձեր խոսելու և քայլելու ձևը հարցազրուցավարի և քարտուղարի վրա թողած տպավորության մի մասն է: Վստահ պահվածքը վստահություն կներշնչի, անգամ եթե ներքուստ դողում եք վախից: Ձեզ այնպես պահեք, որ ներս մտնելիս ուշադրություն գրավեք: Կանգնեք շիտակ, ձեռքերը գրպաններից դուրս և մոտեցեք վստահ քայլերով: Դուք պետք է մնաք հարցազրուցավարի հիշողության մեջ:


  • ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    • Էջ 1-րդ 1-ից
    • 1
    Որոնել: