Հինգշաբթի, 21 Նոյ 24, 14:59

Ամենալավ պետությունը այն չէ, որ մարդկանց դարձնում է առավելապես երջանիկ, այլ այն, որը երջանիկ է դարձնում առավելագույն թվով մարդկանց: Դյուկլո

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ինչպես ինքնուրույն ընդունվել աշխատանքի
ADMIN-SԱմսաթիվ: Երկուշաբթի, 09 Մայ 11, 12:05 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Այսօր աշխատանք ունենալու և աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար քաղաքացիներից պահանջվում է ակտիվություն և լրացուցիչ գիտելիքներ, ինչպես օրինակ ինքնուրույնաբար աշխատանքի որոնման, բաց մրցույթի և հարցազրույց անցնելու հմտությունները:

Ինքնուրույնաբար աշխատանքի որոնման համար կարող եք`

  • դիմել աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալություններին
  • հետևել լրատվամիջոցների հայտարարություններին /հեռուստաալիքներ, "Գինդ" թերթը, ռադիո/
  • հետևել կայքերին
  • Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից վերջիններիս կայքում և լրագրում տեղադրված հայտարարություններին
  • համապատասխան կայքերում և Ձեզ հետաքրքրող կազմակերպություններին ու ձեռնարկություններին ուղարկեք հայտարարություն Ձեր ցանկության մասին
  • անձամբ այցելեք գործատուներին աշխատանքի որոնման նախաձեռնությամբ, չմոռանալով նախապատրաստվել այդ հանդիպումներին Ձեր հմտություններն ու կարողությունները լավագույնս ներկայացնելու համար:

Բաց մրցույթները թույլ են տալիս դիտողների մեծ շրջանակից ընտրել անհրաժեշտ աշխատողներին, իսկ կանոնակարգված հարցազրույցը նվազեցնում է սխալ ընտրության հավանականությունը: Ուստի արտասահմանյան և միջազգային ընկերությունները աշխատանքի չեն ընդունում առանց հարցազրույցի: Հայաստանի շատ կազմակերպություններ ևս նոր աշխատողներ ընդունելիս կիրառում են բաց մրցույթի և հարցազրույցի անցկացման ընթացակարգերը:
Ամեն մի գործատու ունի հավաքագրման, այսինքն աշխատողներ վարձելու իր եղանակները և նախապես դժվար է իմանալ, թե զրուցավարն ինչպես է կազմակերպելու հարցազրույցը: Այստեղ նկարագրված են սովորաբար կիրառվող ընթացակարգերը: Յուրաքանչյուր կազմակերպություն դրանցից ընտրում և կազմում է սեփական ընթացակարգը:

Ինչ պետք է անել

  • Եկեք ժամանակին
  • Ունեցեք վայելուչ ու խնամված տեսք
  • Լավ պատրաստվեք
  • Ընդունեք հետաքրքրված ու իմացունակ տեսք
  • Եղեք այնպիսին, ինչպիսին որ կայք
  • Եղեք ազնիվ
  • Լսեք ուշադիր
  • Արտահայտվեք
  • Միշտ քաղաքավարի եղեք
  • Ժպտացեք ամեն մի առիթով
  • Կարողացեք մատուցել ձեզ


Ինչ չի կարելի անել

  • Մի ուշացեք
  • Մի մատնվեք խուճապի
  • Մի կռացեք, երբ նստած եք աթոռին
  • Մի ֆսֆսացրեք
  • Մի խոսեք քթի տակ
  • Մի ստեք, բայց և կամովին մի հաղորդեք ձեզ վնասող տեղեկությունը
  • Մի թերագնահատեք ձեզ
  • Մի վիճեք
  • Մինչև ձեզ գործուղում առաջարկելը մի հարցրեք դրա ծախսերի մասին
  • Դերասանություն մի արեք


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ADMIN-SԱմսաթիվ: Կիրակի, 11 Նոյ 12, 23:24 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
9 խորհուրդ առաջին աշխատանքային օրվա համար

Առաջին աշխատանքային օրը անշուշտ ծանր փորձություն է: Բոլորը մտովի քեզ գնահատում, համեմատում ու քննարկում են: Այդ օրը հաջող կերպով ավարտին մոտեցնելու համար հետևիր մեր առաջարկած պարզ ու արդյունավետ խորհուրդներին:

1. Հետախուզիր
Փորձիր հնարավորինս շատ տեղեկություն հայթայթել նոր աշխատավայրիդ վերաբերյալ նախքան այդ կարևոր օրը: Վստահ ենք՝ պարոն Գուգլը քեզ կօգնի:

2. Ճիշտ հագնվիր
Այդ օրը հարկավոր է ազդեցիկ ու հարիր տեսք ունենալ: Կրիր այնպիսի հագուստ և հատկապես կոշիկներ, որոնցում դու քեզ առավելագույնս անկաշկանդ կզգաս: Այդ օրը դու այնքան անհանգստանալու առիթ կունենաս, որ ավելորդ գլխացավանք քեզ անհրաժեշտ չէ: Խուսափիր ծայրահեղություններից. ոչ անհարմար բարձրակրունկ կոշիկներ և ոչ էլ սպորտային կեդեր:

3. Կարգի բեր կապի միջոցներդ
Մի վիրավորվիր, եթե առաջին օրը հայտնաբերես, որ քեզ համար նախօրոք աշխատանքային անկյուն չեն պատրաստել: Ուղղակի արագ ամեն ինչ կարգի բեր, ծանոթացիր համակարգչիդ ու ներբեռնիր քո նախընտրած կարևոր ծրագրերը:

4. Կահավորիր քո տարածքը
Հիշիր, որ աշխատանքային տարածքը քեզ չի պատկանում: Իհարկե դու կարող ես ինչ-որ փոքր անձնական իրեր պահել քո սեղանի վրա, բայց զգույշ եղիր, որպեսզի չչարաշահես այդ ամենը:

5. Լսիր
Ուղղակի հետևիր, թե ով ինչ է անում, ու շուտով կդառնաս այդ ամենի ակտիվ մասնակիցը: Ծանոթացիր գրասենյակում իշխող գրված ու չգրված օրենքներին:

6. Հիշիր նրանց անունները
Սա շատ կարևոր նախապայման է. որքան արագ սերտես գործընկերներիդ անունները, այնքան արագ կընտելանաս նոր միջավայրին: Եթե հարկ կա, թաքուն գրի առ նրանց անունները:

7. Դադարներ տուր
Առաջին օրերը շատ լարված են ու ուժասպառության կարող են հանգեցնել: Ամեն գնով աշխատիր գոնե 2 ժամը մեկ սրճադարար ունենալ:

8. Քեզ ազատ զգա
Բոլորն էլ գիտեն, որ սա քո առաջին աշխատանքային օրն է: Քեզ ազատ զգա ու հարցեր տուր, այդպես դու կկարողանաս նաև կարճ զրույցներ ունենալ գործընկերներիդ հետ:

9. Ինքնավստահ եղիր
Հիշիր՝ դու նրանց այնքան ես դուր եկել, որ նրանք հենց քեզ են ընտրել. այս միտքը հաստատ կբարձրացնի քո ինքնավստահությունը:

Դե ինչ՝ քեզ հաջող առաջին աշխատանքային օր...


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: