Երեքշաբթի, 26 Սեպ 17, 08:37

Փող ստեղծել առանց գովազդի կարող են միայն մեծ փողերը: Թոմաս Մակոլեյ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » Հետաքրքիր է » ՄՐՑՈւՅԹՆԵՐ ԿԱՅՔՈւՄ » "Ամանորյա Լավագույն Մաղթանք" (Ամանորյա շնորհավորանքներ և բարեմաղթանքներ)
"Ամանորյա Լավագույն Մաղթանք"
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 22 Դեկ 12, 11:52 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն


"Ամանորյա Լավագույն Մաղթանք" մրցույթ (22.12.12)

«Շնորհավոր 2013» մրցույթին կարող են մասնակցել ինչպես կայքում գրանցված օգտվողները, այնպես էլ չգրանցված այցելուները:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ս.թ. դեկտեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ այստեղ գրել Ձեր Ամանօրյա շնորհավորանքը կամ բարեմաղթանքը`
անպայման նշելով նաև անուն, ազգանուն / կեղծանուն և
կոնտակտային տվյալները` էլ. հասցե / հեռախոսահամար:

Հաղթող մասնակիցը կընտրվի 2013 թվ. հունվարի 1-ից 7-ը ներառյալ անցկացվող քվեարկությամբ և կստանա հեռախոսահամարի լիցքավորում 5000 ՀՀ դրամի չափով:


Ահա և վերջ... մրցույթն ավարտված է, իսկ քվեարկությունը` սկսված... (01.01.13)

(Եթե մինչև սույն թվականի հունվարի 7-ն անցկացվաղ քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքի անձը, ով որևէ կոնտակտային տվյալ չի թողել, խնդրում ենք քվեարկության ավարտին հաջորդող 3 օրվա ընթացքում կապնվել մեզ հետ` info@armeco.ru էլեկտրոնային փոստին ուղարկելով անուն, ազգանուն և հեռախոսահամար: 3 օրվա ընթացքում որևէ արձագանք չստանալու դեպքում կայքի ադմինիստրացիան մրցանակը կտա 2-րդ առավելագույն թվով ձայներ հավաքած անձին:)

Քվեարկության արդյունքների ամփոփում և մրցանակի հանձնում (08.01.13)


Մրցույթը հաղթեց Մասնակից N10-ը` Արամ Ազատյանը:
Շնորհավորում ենք և ցանկանում նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողութուն...
Կցված նյութեր: 4374760.jpg(70Kb)


Don't Be Afraid of the Space Between Your Dreams And Reality!




 
Կոլյա ԳևորգյանԱմսաթիվ: Շաբաթ, 22 Դեկ 12, 12:36 | Հաղորդագրություն # 2
Խումբ: Հյուրեր






Մասնակից N1 - Կոլյա Գևորգյան
Mail` info.duelle@gmail.com

Ժպիտ, սեր ուրախություն,
Ու ՛շատ շատ երջանկություն:
Խաղաղություն բոլորին:
Շնորհավոր ձեր նոր տարին...
new-year-tree1





 
Անի Մ.Ամսաթիվ: Շաբաթ, 22 Դեկ 12, 15:52 | Հաղորդագրություն # 3
Խումբ: Հյուրեր






Մասնակից N2 - Անի Մ.
Mail` qwertyzyx@mail.ru
new_year new-year-tree1 ney-year-santa
Թող այս տարին հրաշքներով լի տարի լինի...
Ժպիտ, ծիծաղ, խինդ, բերկրանք, հաղթանակ ու... ջերմություն ձեզ...
Շնորհավոր նոր տարի...





 
Karen85Ամսաթիվ: Շաբաթ, 22 Դեկ 12, 16:46 | Հաղորդագրություն # 4
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 19
Նվերներ: 1
Վարկանիշ: 0

օֆլայն
Մասնակից N3 - Karen P.

Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ... մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության...
Շնորհավոր Ամանոր... ցանկանում եմ, որ 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի լինի... ney-year-santa





 
ՀՅՈւՐԱմսաթիվ: Կիրակի, 23 Դեկ 12, 20:28 | Հաղորդագրություն # 5
Խումբ: Հյուրեր






Մասնակից N4 - Vardan Mkrtumyan
Mail` vardan-88@yandex.ru

Joxovurd jaaan hashvac orer en mnacel nor tarvan... new_year
Tox boloris yntaniqnerum jermutyun u ser tevaci new-year-tree1
Tox ekox nor tarin li lini jpitnerov, anaknkalnerov ev erazanqneri irakanacmamb ney-year-santa





 
ՀՅՈւՐ ANAHIT U YANԱմսաթիվ: Երկուշաբթի, 24 Դեկ 12, 17:29 | Հաղորդագրություն # 6
Խումբ: Հյուրեր






Մասնակից N5 - ANAHIT U YAN
Mail` a.uyan@mail.ru

Այս տարում գալիք հաջողությունը
Մեզ ուղեկցի ամբողջ տարում ու ողջ կյանքում
Ամեն օրը լինի ամանոր մեր կյանքում
Նոր հույսերի ու երազանքների տարի
Որպես սրտիս անկեղծ խոսքեր
Րոպեն, տարին գալիք թող որ լինի շհնորհավոր:
on_wings on_wings on_wings





 
demetraԱմսաթիվ: Հինգշաբթի, 27 Դեկ 12, 00:47 | Հաղորդագրություն # 7
Գեներալիսիմուս
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 9
Նվերներ: 33
Վարկանիշ: 5

օֆլայն
Մասնակից N6 - Demetra



Ի՞նչն է մեր կյանքը երջանիկ դարձնում: Այն, որ բոլոր հարազատներդ անհոգ ու երջանիկ են: Այս նոր տարում ցանկանում եմ, որ անհոգ լինենք բոլորս: Երջանիկ օրերից բաղկացած մի ֆիլմ ունենանք: Թող կործանվի չարը բոլորիս սրտերից, և բարին բույն դնի մեր սրտերին: Սիրեք, ժպտացեք, ապրեք...
Կցված նյութեր: 0602876.jpg(37Kb)


Հաղորդագրությունը խմբագրել է demetra - Հինգշաբթի, 27 Դեկ 12, 00:50





 
hrachuk89Ամսաթիվ: Հինգշաբթի, 27 Դեկ 12, 00:50 | Հաղորդագրություն # 8
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 3
Նվերներ: 5
Վարկանիշ: 0

օֆլայն
Մասնակից N7 - hrachuk89

Ահա և ճամպրուկում ենք 2012 թվականը: Մի կողմից տխրում ենք, որովհետև գուցե կիսատ գործեր ունենք թողած ու մի բան այնպես չի ստացվել, սակայն մյուս կողմից էլ ուրախանում, որ սկսվում է նոր տարի, որի էջերը ամբողջովին դատարկ են ու մենք կարող ենք լրացնել այդ էջերը, մենք ենք որոշում, թե ինչպես լցնել: Բոլորի մեջ մի տեսակ փոփոխություն, տագնապ ու սպասելիքներ կան: Նոր Տարի… դիմում եմ, պահանջելու պես. դու, որ գալիս ես, թող գալուստդ բարի լինի, այնպես արի, որ ավելանա աշխարհի բարին, և այդ աշխարհի բախտի վրայով,լարախաղացի ծպտված տեսքով չարը չպարի:
Միայն կխնդրեմ Աստծուց, որ այս նոր էջում չլինի տխրություն, ցավ, տառապանք, հուսահատություն, հիվանդություն և այլ սարսափելի բառեր, այլ դրանք լեցուն լինեն երջանկությամբ, սիրով, առողջությամբ, հաջողությամբ և ամենալավ երևույթներով:
Ամենուրեք լույսեր են, խորհրդանշող աքսեսուարներ… Ասում են` Նոր տարի է գալիս…
Արի Նոր Տարի, Գալուստդ բարի, բայց այնպես արի, որ անձրևը հորդ, որ ձյունը ճերմակ, սրբելով տանի, ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, այլ նաև փոշին ու մուրը հոգու:
Խնդրում եմ, մեր ժողովուրդին մի փոքր մտածել, թե ինչի համար ենք մենք համարվում առաջին ազգը, ով ընդունել է Քրիստոնեությունը: Մտածել, թե մեր առօրյա կյանքում որքանով ենք մենք քրիստոնյա, թե որքանով ենք մենք հեռացված մեր այդ չափազանց պարտավորեցնող կոչումից: Բարություն արեք, լցվեք բարությամբ, այլ ոչ թե նախանձով: Վերջիվերջո, այս կյանքում ամեն ինչ անցողիկ է և պետք չի ընկնել փառքի ու հարստության հետևից: Պետք է պարզապես մնալ լավ մարդ, ինչը միշտ էլ գնահատվում է ու գնահատվելու է. Այս մասին մտածենք և ձգտենք լրացնել բացթողումները գալիք տարում: Թող Նոր Տարին գա, բարի գալուստով, թող տա ապաքինում` հոգով ցավածին, հիասթափվածին` նոր մի հիացում, հավատ կորցրածին` հավատ, մանկանը` մեծի մտքի լիացում, մեծին` մանուկի անարատություն, իսկ երկրագնդին` լի, առատություն: Թող ոչ մի ազգ պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի: Դառնա լիազոր, դառնա լիիրավ, ու մենք վերջապես հասկանանք իրար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հավատանք Ամանորի հրաշքին
ney-year-santa new_year new-year-tree1 new-year-tree new-year-hat ney-year-santa1
Կցված նյութեր: 9748303.jpg(111Kb)


Հաղորդագրությունը խմբագրել է hrachuk89 - Հինգշաբթի, 27 Դեկ 12, 01:09





 
AninaԱմսաթիվ: Հինգշաբթի, 27 Դեկ 12, 18:39 | Հաղորդագրություն # 9
Խումբ: Հյուրեր






Մասնակից N8 - Anina
Mail` evaani91@mail.ru

Թող այս տարի բոլորի երազանքները իրականան, ժպիտն ու սերը թող ուղեկից լինեն մեզ...
Շնորհավոր Նոր ու մեեեեեեեծ սպասումներով լի 2013 թվական:





 
ՀՅՈւՐԱմսաթիվ: Հինգշաբթի, 27 Դեկ 12, 19:16 | Հաղորդագրություն # 10
Խումբ: Հյուրեր






Մասնակից N9 - Անհայտ Հյուր

2013 թվականին ցանկանում եմ ձեզ`
12 ամիս ուրախություն,
33 շաբաթ երջանկություն,
365 օր առողջություն,
8760 ժամ հաղթանակ,
525600 րոպե քնքշություն,
Իսկ 31536000 վայրկյան ՍԵՐ...
Շնորհավոր նոր տարի:





 
Արամ Ազատյան 12 տ.Ամսաթիվ: Հինգշաբթի, 27 Դեկ 12, 21:31 | Հաղորդագրություն # 11
Խումբ: Հյուրեր






Մասնակից N10 - Արամ Ազատյան 12 տ.
Mail` ultralord.aaa@mail.ru

Սրտանց շնորհավորում եմ Ջեր գալիք Նոր Տարին, ցանկանում եմ ամենայն բարիք, նորանոր հաջողություններ կյանքում: Թող 2013 թվականին ժպիտը անպակաս լինի, արևը միշտ շողա Ձեր գլխավերևում և անշուշտ իրականանան Ձեր վաղեմի երազանքները: Թող Ձեր սիրելի մարդկանց միշտ ժպտա բախտը, քանի որ եթե Ձեր սիրելի մարդիկ երջանիկ լինեն, ապա ես համոզված եմ, որ Դուք ևս կլինեք երջանիկ: Իսկ հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, և ամենակարևորը` քաջ առողջություն:
joy joy joy ney-year-santa new-year-tree new-year-tree1 new-year-hat new_year





 
ՀյուրԱմսաթիվ: Շաբաթ, 29 Դեկ 12, 23:24 | Հաղորդագրություն # 12
Խումբ: Հյուրեր






Մասնակից N11 - Տարոն
Mail`kentaurus82@mail.ru

Հաշված ժամեր, և ազգովի կտոնենք յուրաքանչյուրիս ամենասիրելի, ամենախորհրդավոր ու միևնույն ժամանակ ամենաթախծոտ տոներց` Նոր Տարին:
Ամենասիրելի ու խորհրդավոր, քանի որ յուրաքանչյուրս նոր սպասումներով ու ցանկություններով ենք լցվում տարեմուտի գիշերը ու կարծես հավատում ենք, որ ամեն մի վատը, տխուրն ու դժվարինը պիտի կարողանանք թողնել հին տարվան ու թեթև սրտով ու հոգով դիմավորել նորը։
Թաղծոտ, քանի որ միշտ ել դժվար է բաժանվելը արդեն «հարազատ» դարձած տարուց։ Տարվա վերջին վարկյաններին ամենքս էլ փորձում ենք չնկատել այն արագությունը, որով մեր հիշողության մեջ լուծվում են տարիները իրար հետևից, երբ ակամայից մտքում արտաբերում ես Սևակյան անմահ խոսքերը՝ «Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք սիրելիս...»: Կյանքի սարսափելի արագ ընթացքը մենք գրեթե միշտ զգում ենք ամեն մի տարվա վերջին վարկյաններին ու գրեթե միշտ մեզ հույս տալիս, որ նորը` իր անկրկնելիությամբ, նորանոր անմոռանալի պահեր է պարգևելու և կոմպենսացնելու նախորդ տարում մեր անտեղի կորցրած այդքան թանկագին ժամանակը:
Այո, նորի ու հնի պայքարը միշտ ավարտվում է նորի հաղթանակով։ Չէ որ նորի մեջ հույս կա, ջերմություն, սպասում, չիրականացած նպատակներ...
Սրտանց ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր կարդում են այս տողերը, որ հաջորդ տարվա ամեն մի օրը կարողանան իմաստալից ապրեն։ Ցանկանում եմ, որ հավատաք ու իրականություն դարձնեք ձեր սրտից բխած ցանկությունները։ Կարողանաք իրականանալի երազանքներ ստեղծել ու հասնել դրանց ձեր համառության, աշխատասիրության ու կամքի շնորհիվ։
Թող որ 2013 թվականը սովածին հաց տա, հիվանդին` առողջություն, որբին` ծնող, խավարին` լույս, մրսածին` ջերմություն, անհավատին` հավատք, ծնվողին` բախտ, հիմարին` խելք, կաշառակերին` խիղճ, ծարավին` ջուր... իսկ մեզ... Իսկ մեզ թող տա մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն...
Թող Նոր տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու, առողջության, մեր երկարատև մաքառումների, արդյունքների ճաշակման, չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի, ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը... Թող որ այն նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, խաղաղություն ու բարօրություն թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում:
Բոլորիս մաղթում եմ արարման, ինքնաճանաչման, կերտման, նորանոր օգտակար բացահայտումների, զարգացման նոր ուղիների գտնման, անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի...
Շնորհավոր Նոր Տարի !!!
new_year new-year-tree1 ney-year-santa new-year-tree ney-year-santa1





 
AllaԱմսաթիվ: Կիրակի, 30 Դեկ 12, 21:02 | Հաղորդագրություն # 13
Խումբ: Հյուրեր






Մասնակից N12 - Alla

VORPES AMANORYA MAXTANQ AYS TOXERY NVIRUM EM I SRTE AMBOXJ AZGUTYUNERIN. MISHT EXEQ HOGATAR EV BARI, VOR NUYN VERABERMUNQIN EL DUQ YURAQANCYURD ARJANANAQ. MI EXEQ HARUS0, BAYC VOCH ERJANIK, AYL EXEQ HASARAK, BAYC ERJANIK ANCKACREQ AMEN MI VAYRKYANN. CANKANUM EM VOR ERKRUM LINI XAXAXUTYUN, VOR AROXJ EV ANHOG APREQ. TOX IRAKANANAN DER BOLOR ERAZANQNERN... EV VERJUM EL IM KOXMIC` HISHEQ, VOR DER MEJ SERMANEQ HUYS@ HAVAT@ SER@ flowers flowers flowers on_wings on_wings on_wings on_wings mad mad mad mad joy joy





 
Կարեն ՔյանդարյանԱմսաթիվ: Երկուշաբթի, 31 Դեկ 12, 19:06 | Հաղորդագրություն # 14
Խումբ: Հյուրեր






Մասնակից N13 - Կարեն Քյանդարյան

Միանում եմ Շնորհավորանքների մաղթանքներին, ցանկանում եմ այս գալիք տարին բոլորդ հասնեք ձեր մուրազին, երջանկության, կարևորը առողջություն, ցանկանում եմ հաջողություն. Ցավներտ տանեմ, խմում եմ ձեր կենացը:
Լավ քեֆ անեք, կարևորը ինչպես դիմավորես նոր տարին, այդպես էլ ամբողջ տարին, լիառատ ամեն լավ բարիքներով.
Ով բալիկներ ունի, սեր ու համբերություն, ով միայնակ ա, այս կյանքում գտնի իր սերը, կտեսնվենք մյուս տարի կամ Հունվարին, բոլորիդ շատ եմ սիրում, միշտ այդպես ուրախ ու հումորով եղեք, միշտ հաճելի է ձեր հետ շփվել.
Դէ ես գնամ բաժակ բարձրացնեմ, շարունակվում է քեֆը, հուսամ աշխարհի վերջը չի գա, այլ կգա Սեր, Խաղաղություն, Հավասարություն, Տերն ընդ ձեզ...

Առայժմ...





 
Ֆորում » Հետաքրքիր է » ՄՐՑՈւՅԹՆԵՐ ԿԱՅՔՈւՄ » "Ամանորյա Լավագույն Մաղթանք" (Ամանորյա շնորհավորանքներ և բարեմաղթանքներ)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:

ՆՈՐ ԳՐԱՌՈւՄՆԵՐ ԹԵԺ ԹԵՄԱՆԵՐ ՆՈՐ ՕԳՏՎՈՂՆԵՐ
Թափուր աշխատատեղեր (Հղումներ դեպ... (7)
Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և ... (26)
մրցունակության բարձրացման հիմնախ... (0)
մրցունակության բարձրացման հիմնախ... (0)
Էլեկտրոնային փողերի փոխանակում (1)
Հետաքրքիր տեղեկատվություն (41)
Անեկտոդներ, հումոր - Юмор - Humour (39)
Այլ թեմաներ - Աֆորիզմներ (26)
Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և այլ աշխատանքներ (26)
Սեր ու սիրահարվածություն (21)
syumag [Suzanna Magakyan]
AnnieK [Ani Karapetyan]
Lusin97 [Lus Petrosyan]
Astineh [Astine Kalashyan]
Narine240726 [Narine Sargsyan]