Եղիշե Չարենց - Բանաստեղծություններ
|
|
Hovhannes | Ամսաթիվ: Հինգշաբթի, 20 Սեպ 12, 18:09 | Հաղորդագրություն # 1 |
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ
Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0
օֆլայն
| Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման, Ու նարիյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև, Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում։
Ուր էլ լինեմ՝ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր, Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա, Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, Աշխարհ անցիր, ԱՐԱՐԱՏԻ նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ ՄԱՍԻՍ սարն եմ սիրում։
|
|
| |
|
ArmEco | Ամսաթիվ: Հինգշաբթի, 05 Սեպ 13, 20:40 | Հաղորդագրություն # 3 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր
Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2
օֆլայն
| Էլի գարուն կգա, կբացվի վարդը
Էլի գարուն կգա, կբացվի վարդը, Սիրեկանը էլի յարին կմնա: Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը. Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը - Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը. Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը - Գերեզմանիս մարմար քարին կմնա:
Եղիշե Չարենց
|
|
| |
Anahitka | Ամսաթիվ: Երկուշաբթի, 16 Սեպ 13, 11:52 | Հաղորդագրություն # 4 |
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ
Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1
օֆլայն
| Հիմա չգիտեմ
Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ: Մոռացել եմ ես, մոռացել է քեզ Օրերի միգում կուրացած հոգիս: Անցնում են, հոսում օրերը անծայր: Ճամփորդների պես գնում են հեռու: Հիշում եմ միայն, որ մի օր անցար Օրերիս նման- ու ետ չես գալու: Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր, Երբ վերջին միգում աչքերս մարին - Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր, Ու աստղը ժպտա մոխրացած քարին...
|
|
| |