Ուրբաթ, 29 Մարտ 24, 00:37
094 91 93 23
095 91 95 25

Դուք ապրում եք մեկ անգամ, բայց եթե ամեն ինչ ճիշտ անեք, մեկ անգամն էլ բավական է... Մեյ Վեստ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Ստեղծագործող » Բանաստեղծություններ » Վահան Տերյան - Բանաստեղծություններ
Վահան Տերյան - Բանաստեղծություններ
armeco-87Ամսաթիվ: Հինգշաբթի, 20 Սեպ 12, 18:06 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր...

Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ`
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր....

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես,
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ`
Եվ սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ:

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ով ես դու, ով ես,- բնավ չգիտեմ....


Patience is the key element to success. Bill Gates




 
HovhannesԱմսաթիվ: Ուրբաթ, 09 Նոյ 12, 18:18 | Հաղորդագրություն # 2
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն

Ավելացված է (09.11.2012, 18:18)
---------------------------------------------
Օտարուհուն

Դառնություն է լցված ու թախիծ
Քեզ օտար պոետի երգերում,—
Ո՞ր կողմից եկար դու, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն։
Մթամած օրերիս տանջանքում
Արեգակ տենչացի, և ահա,
Քո խավարն է փռված իմ հոգում,
Քո գգվանքը, և՛ չար, և՛ ագահ...
Ճչում եմ՝ հեռացի՛ր, բայց արդեն
Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին.
Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ
Եվ գերի դիվային քո կամքին...
Դառնություն է լցված և թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.—
Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն...

Կցված նյութեր: 7634839.jpg (38.1 Kb)





 
ADMIN-SԱմսաթիվ: Ուրբաթ, 09 Նոյ 12, 18:22 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն


Աշնան տրտմություն

Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող

Տրտում իրիկուն.

Իմ սրտում անցավ

Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,

Համբույրը խոնավ.

Կրկին պաղ միգում

Ամպոտ երկինքը մեռած լույսերի

Թաղումն է սգում։

Հողմը սրարշավ

Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի

Թերթերը տարավ...

Անջատման ցավոտ

Ձայներ դողացին ու հեզ դալկացան

Հեռվում անծանոթ.

Կըրակներն անձայն

Լացող ամպերի միգում անսահման

Թոշնեցի՜ն, անցա՜ն.

Անձրևն անընդհատ

Մաղում է վհատ թաղումի կոծով,—

Տխուր, հուսահատ...

Իմ հոգու մեջ է՛ լ

Աշուն է իջել անամոք լացով,

Ւմ հոգու մեջ է՛լ...
Կցված նյութեր: 2020250.jpg (73.6 Kb)


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
HovhannesԱմսաթիվ: Ուրբաթ, 09 Նոյ 12, 18:28 | Հաղորդագրություն # 4
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...

1908
------------------------------------------

Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ,
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ...
Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խոսքերի զանգակները զվարթաձայն.
Շռւրթերըդ — վարդ բոցավառված են իմ առաջ
Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։
Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում,
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում,
Քո խավարում — մոռացության մի ակնթարթ...

1908





 
AnahitkaԱմսաթիվ: Երկուշաբթի, 16 Սեպ 13, 11:44 | Հաղորդագրություն # 5
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...





 
Ֆորում » Ստեղծագործող » Բանաստեղծություններ » Վահան Տերյան - Բանաստեղծություններ
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: