Հինգշաբթի, 31 Հոկտ 24, 01:05

Գովազդը` ժամանակակից գրականության ամենահետաքրքիր ու դժվարին ձևերից մեկն է… Օլդոս Հաքսլի

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Աղանդերներ
ADMIN-SԱմսաթիվ: Հինգշաբթի, 13 Սեպ 12, 20:49 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
ԿՈՆՖԵՏՆԵՐ "ԿԱՐՏՈՖԻԼ"


Բաղադրությունը
1 բաժակ տաք կաթ, 4 թեյի գդալ կակաո, 1 բաժակ շաքարավազ, 300 գ վանիլային չորահաց, 200 գ կարագ:

Պատրաստման եղանակը
Շաքարավազը խառնել կակաոյի հետ, լցնել տաք կաթը և եփել, մինչև շաքարավազը լուծվի: Չորահացը առանձին անցկացնել մսաղացով: Այն ավելացնել կաթնային զանգվածի վրա և լավ խառնել: Խմորը բաժանել գնդիկների, ամեն մեկը ընկղմել մանրացված ընկույզի և շաքարի փոշու խառնուրդի մեջ, հետո դնել սառը տեղ:

ԿՈՆՖԵՏՆԵՐ "ՌԱՖԱԵԼՈ"


Բաղադրությունը
200 գ անյուղ կաթնաշոռ, 200 գ կոկոսի քերուկ, 150գ շաքարավազ, նուշ:

Պատրաստման եղանակը
Կաթնաշոռը խառնել շաքարավազի հետ, ավելացնել կոկոսի քերուկը: Լավ խառնել և գդալի օգնությամբ ընկույզի մեծության գնդիկներ պատրաստել: Գնդիկի մեջտեղում մաքրած նուշ դնել, հետո գնդիկները գլորել կոկոսի քերուկի վրայով: 1 ժամ դնել սառնարան:
Կցված նյութեր: 6428911.jpg (3.2 Kb) · 4691981.jpg (3.3 Kb)


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
wingedԱմսաթիվ: Հինգշաբթի, 13 Սեպ 12, 22:59 | Հաղորդագրություն # 2
Շարքային
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 3
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ԿՈՆՖԵՏՆԵՐ "ԿԱՐՏՈՖԻԼ"
Очень вкусное печенье. Одно из моих любимых. applause


Հաղորդագրությունը խմբագրել է winged - Հինգշաբթի, 13 Սեպ 12, 22:59





 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 08 Դեկ 12, 14:42 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐՈՎ ԱՂԱՆԴԵՐ


Բաղադրությունը
500 գ սառեցված հատապտուղների հառնուրդ՝ըստ ճաշակի, 500գ բնական յոգուրտ կամ ոչ թթու թթվասեր, 3 ճաշի գդալ շաքարի փոշի (4 բաժնի համար):

Պատրաստման եղանակը
Հատապտուղները որոշ ժամանակ թողնել սենյակային ջերմաստիճանում: Խառնել յոգուրտը, շաքարի փոշին և հատապտուղները և ամենը երկար ժամանակ հարել՝ մինչև համասեռ զանգվածի ստացումը, հետո սառեցնել սառցարանում՝ 5 ժամ կամ ամբողջ գիշեր: Մատուցել ապակե գավաթներով՝ թխվածքի հետ, գավաթների հետ դնել պաղպաղակի կլոր գդալներ:

----------------------------------------

ՀԱՐԲԱԾ ՏԱՆՁԵՐ


Բաղադրությունը
4 հասած թարմ տանձ՝ պոչերով, 1 նարինջ՝ կեղևը մաքրած և 2 ճաշի գդալ նարնջի հյութ, 500 մլ բուրգունդական գինի, 1/2 գդալ դարչին, մեխակ (4 հատիկ), վանիլային պաղպաղակ (4 բաժնի համար):

Պատրաստման եղանակը
Մաքրել տանձերի կեղևները՝ թողնելով պոչերը: Հիմքի մոտ մի փոքր կտրել, որպեսզի տանձը ուղղահայաց կանգնի և չընկնի: Մեծ կաթսայում խառնել բոլոր բաղադրիչները (բացի տանձերից): Թույլ կրակի վրա տաքացնել, որպեսզի շաքարավազը հալվի, և ավելացնել տանձերը: Հասցնել եռման ջերմաստիճանի և փակել կաթսայի բերանը: Հետո կրակը թուլացնել և տանձերը կաթսայում եփել ևս 15-20 րոպե, մինչև որ փափկեն, ինչը կարելի է որոշել դանակի օգնությամբ: Մատուցել կարելի է սառը կամ տաք, ոչ մեծ քանակությամբ օշարակի հետ, որում նրանք եփվել են և վանիլային պաղպաղակի գնդիկների հետ:

----------------------------------------

ՆԱՐՆՋԱՅԻՆ ԱՂԱՆԴ


Բաղադրությունը
2 մեծ նարինջ, 1 կարմիր քաղցր սոխ, մի բուռ սև ձիթապտուղ՝ կորիզահանված, մի բուռ կտրտած մաղադանոս, 1 փոքրիկ թարմ պեպերոնչինո (Չիլիի կծու պղպեղ), ձիթապտղի ձեթ, աղ, կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակը
Նարինջների կեղևը և թաղանթները մաքրել՝ բլթակները կտրելով սուր դանակով: Սոխը կտրտել բարակ կիսաշրջանների: Անհրաժեշտության դեպքում 30 րոպե թրջել կիտրոնի հյութի մեջ՝ կծվությունը անցկացնելու համար: Ձիթապտուղները կտրտել շրջանակներով: Պեպերոնչինոն մանր կտրտել: Պատրաստել դոնդողը՝ խառնելով 1/2 կիտրոնի հյութը, 3-4 ճաշի գդալ ձեթ և մի պտղունց աղ: Նարնջի բլթակները դասավորել ափսեի վրա, վրայից ցանել սոխը և ձիթապտուղը, մաղադանոս և պեպերոնչինո, ապա լցնել դոնդողը:
Կցված նյութեր: 8574749.jpg (3.1 Kb) · 9418871.jpg (2.5 Kb) · 7273180.jpg (3.1 Kb)





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: