Երեքշաբթի, 03 Դեկ 24, 16:46

Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։ Օպենհեյմ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Սուրճի տեսակներն ու պատրաստման եղանակները
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 18:06 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ՍՈՒՐՃԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1. Coffea Arabica արաբիկան սուրճի ամենահայտնի տեսակն է, ունի շատ ենթատեսակներ (տիպիկա և բուռբոն, միկո, մակո և գառնիկա)
2. Coffea Canephora սովորաբար հայտնի է Ռոբուստա անվանումով, նշանակում է պինդ և ամուր: Այս սուրճը ավելի թույլ բույր ունի քան արաբիկան և շատ ամուր է:
3. Coffea Liberica
4. Coffea Dewevrei

Սուրճ՝ արաբական ձևով
Սրճեփի մեջ ( 100սմ3) դնել մի կտոր շաքար, 3/4-ի չափով սառը ջուր լցնել և դնել կրակին: Հենց որ պարունակությունը եռա, սրճեփը վերցնել և 5-7գ մանր աղացած սուրճ լցնել: Գդալով խառնելով՝ դնել կրակին և նորից եռացնել: Հենց որ եռա՝ վերցնել կրակից և տաք-տաք մատուցել: Ցանկության դեպքում շաքար ավելացնել:

Սուրճ՝ փարիզյան ձևով
Թարմ պատրաստված տաք սուրճի բաժակի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ կակաոյի օշարակ և մակերեսին լցնել 1 թեյի գդալ սերուցք:

Սուրճ՝ վարշավյան ձևով
Սրճեփի մեջ լցնել սուրճը, եռման ջուր ավելացնել (1,5 գդալ սուրճին՝ 100գ ) և եռացնել: Կրակից վերցնել, սառեցնել, 1:1 հարաբերությամբ կաթ կամ սերուցք և շաքար ավելացնել: Նորից եռացնել, լցնել բաժակների մեջ, վրան կաթնային փրփուր դնել:

Սուրճ՝ վիեննական ձևով
Բաժակների մեջ լցված սև սուրճի վրա զգուշորեն ավելացնել մի գդալ շաքարի փոշու և վանիլինի հետ հարած սերուցք (100գ սերուցքին՝ 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի և վանիլինի մի քանի բյուրեղ), վրան մանրացված շոկոլադ ցանել:

Սուրճ՝ իռլանդական ձևով
Բաժակի մեջ 2-3 կտոր շաքար դնել, լցնել տաք թունդ սև սուրճ: Վրան մի փոքր սերուցք կամ թթվասեր դնել:

Սուրճ՝ թուրքական ձևով
Այս տարբերակը կոչվում է նաև "սուրճ՝ արևելյան ձևով": Փոքրիկ կոնաձև սրճեփի մեջ (100 սմ3 տարողությամբ) լցնել 5-10 գ մանր աղացած բնական սուրճ, լցնել սառը ջուր և եռացնել: Մատուցելիս առանձին, բարակ ապակե բաժակներով ջուր է մատուցվում: Սուրճը խմում են ոչ մեծ կումերով, վրայից՝ ջուրը: Պարտադիր չէ շաքար մատուցել:

Սուրճ՝ "նոր-օռլեանյան" ձևով
Սրճեփի կամ փոքրիկ կաթսայի մեջ հավասար չափերով խառնել շատ թունդ սուրճ, կաթ և սերուցք: Խառնուրդը դնել կրակին և տաքացնել համարյա մինչև եռման ջերմաստիճան, ապա լցնել բաժակների մեջ և մատուցել:

Սուրճ՝ բրազիլական ձևով
Շոկոլադը (125գ) մանրացնել և լուծել տաք սուրճի մեջ (1/2 բաժակ): Խառնուրդին, անընդհատ խառնելով, ավելացնել 3 բաժակ տաք կաթ: Շաքարը՝ ըստ ճաշակի: Ըմպելիքը լցնել փոքրիկ բաժակների մեջ, յուրաքանչյուրը զարդարել 1 թեյի գդալ հարած սերուցքով:

Սուրճ "Հոլիվուդ"
Առանձին պատրաստել շատ տաք սուրճ, կաթը եռացնել: Կաթսայի մեջ լցնել կակաոն, շաքարը, կաթի մի մասը և լավ խառնել, ապա ավելացնել մնացած կաթը և մի պտղունց աղ: Դնել կրակին և 10 րոպե եռացնել: Կրակից վերցնել, անընդհատ հարել՝ մինչև յուղային, փրփրուն զանգվածի ստացումը, ապա, շարունակելով խառնել, աստիճանաբար ավելացնել սուրճը: Տաք ըմպելիքը լցնել բաժակների մեջ և զարդարել հարած սերուցքով: Սերուցքի վրա բոված նուշ ցանել: Կակաոն և շաքարի փոշին վերցնել մեկական ճաշի գդալ, կաթը և թունդ սև սուրճը՝ մեկական գավաթ:

Սուրճ՝ ռումինական ձևով
Սուրճը, շաքարը և կակաոն խառնել սրճեփի մեջ և սառը ջուր լցնել: Կրակից վերցնել անմիջապես մինչև եռալը և լցնել բաժակների մեջ: Ըստ ճաշակի ավելացնել շաքար, վանիլին և սերուցք: Շաքարը, վանիլինը և սերուցքը մատուցվում է առանձին: Մանր աղացած սուրճ՝ 6 թեյի գդալ, շաքարի փոշի՝ 4 թեյի գդալ, կակաո՝ 2 թեյի գդալ, սառը ջուր՝ 4 բաժակ, շաքար, վանիլին:

Սառույցով սուրճ
Պատրաստել շատ թունդ սուրճ, ավելացնել շաքար, թողնել սառչի և լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված ձևամանների մեջ: Երբ սուրճը սառցակալի, այն բաժանել կտորների և վրան լցնել սառը ջուր: Կարելի է օգտագործել նաև գազով ջուր:

Պաղպաղակով սուրճ
Կես բաժակ թունդ սուրճը խառնել կես բաժակ սառը կաթի հետ, ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազ: Այնուհետև վրան դնել 2 ճաշի գդալ պաղպաղակ:

Բուլղարական սառը սուրճ
1 սուրճի բաժակ կեֆիրը լավ խառնել նույն չափսի բաժակով թունդ սուրճի, 5 կտոր շաքարի և 1 ճաշի գդալ սերուցքի հետ: Մինչև մատուցելը այն որոշ ժամանակ դնել սառնարանում:

Խորհուրդներ
Որակյալ և համեղ սուրճ պատրաստելու համար պետք է պահպանել մի քանի պարզ կանոններ: Առաջին կանոնը կայանում է հետևյալում` սրճեփը պետք է լավ լվացված լինի, քանի որ սուրճի յուղային մասը հեշտությամբ հավաքվում է սրճեփի պատերին, որն էլ խանգարում է համեղ սուրճ պատրաստելուն: Եվ հաջորդը` սրճեփը չպետք է օգտագործել այլ նպատակների համար:
Սուրճ եփելու ջուրը պետք է լինի հնարավորինս փափուկ որակի: Խերհուրդ է տրվում սուրճը բովել և աղալ սուրճ եփելուց առաջ: Սուրճի թարմ հոտն ու բույը պահպանելու համար պահեք այն թիթեղյա կամ ապակյա տարաների մեջ` դնելով հեռու ամեն տեսակ բուրավետ համեմունքներից: Սուրճի համը ավելի լավը դարձնելու համար կարելի է ավելացնել մի պտղունց աղ կամ կակաոյի փոշի: Սուրճը մատուցում են եռման կամ շատ սառը վիճակում, բայց ոչ տաք:


Patience is the key element to success. Bill Gates




 
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 18:10 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Սուրճի պատրաստման եղանակները

Պատրաստումը սկսեք սկզբում լցրնելով աղացած սուրճը նախապես տաքացրած ամանի մեջ, հետո լցրեք եռացրած ջուրը, թողեք մնա հինգ րոպե: Այդ ժամանակահատվածի ընթացքում ջրում լուծվում են սուրճի բոլոր բաղադրամասերը.իսկ հետո անհրաժեշտ է այն խառնել. բայց ոչ մետաղյա գդալով այլ դատարկելով մեկ այլ նախապես տաքացված ամանի մեջ: Սուրջը պատրաստ է ֆիլտրացիային: Ֆիլտրացիայի համար օգտագործեք ամուր որակ ունեցող ֆիլտրացիոն թուղթ:
Եթե չեք խմել սուրճը ամբողջովին, ապա լավ կլինի պահեք այն տաքացված թերմոսի մեջ:

Այս մեթոդը շատ հեշտ է և պարզ, պատրաստման համար անհրաժեշտ է միայն ցանկացած տեսակի սուրճ:
1. Դրեք սրճեփը կրակին, լցրեք անհրաժեշտ քանակի ջուր, միաժամանակ դրեք կրակին ջրով լի մի կաթսա: Դատարկեք սրճեփի տաք ջուրը և լավ չորացրեք այն հետո լցրեք աղացած սուրճը. 1 լիտրին 10 գդալ սուրճ (55գ.):
2. Կաթսայի միջի ջորը թողեք եռա, այնուհետև լցրեք ջուրը սրճեփի մեջ ու խառնեք այն փայտե գդալով մինչև լուծվելը: Սուրճը պատրաստ է:


Patience is the key element to success. Bill Gates




 
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 18:13 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Հատուկ սուրճ եփելու 5 եղանակ կոֆեինը սուրճի մեջ սպանելու համար

Ինչքան շատ է եփում սուրճը այնքան շատանում է կոֆեինի պարունակությունը սուրճի մեջ:

1. Եթե սուրճը եփել եք սրճեփում:
Եփեք սուրճը 10-20 րոպե, սուրճը պետք է լինի խոշոր հատիկներով, եռացրեք այն և թողեք միքիչ հանգստանա, լցրեք բաժակները առանց ֆիլտրացիայի:

2. Եթե սուրճը եփել եք էլեկտրական սրճեփում, որն ունի ֆիլտր:
Սուրճը եփեք 5-10 րոպե: Լցրեք տաք ջուրը ֆիլտրի վրա լցրած սուրճի վրա` թողնելով հանգիստ քամվի:

3. Սուրճ` թուրքական ձևով:
Պատրաստման ժամանակը 3 րոպե: Մանր աղացած սուրճը լցնել ջրի մեջ և եռացնել, լցնել բաժակները և մատուցել:

4. Սուրճ էկսպրեսո:
Պատրաստման ժամանակը 20-25 վայրկյան: Այն պարունակում է 25% քիչ կոֆեին քան սովորական ձևով պատրաստված սուրճը: Եռացրած ջուրը լցրեք թիթեղյա ֆիլտրի վրա լցրած սուրճի վրա:

5. Լուծվող սուրճ:
Պատրաստման ժամանակը 15 վայրկյան: Պարզապես լցրեք սուրճը տաք ջրի մեջ և լուծեք:


Patience is the key element to success. Bill Gates




 
ԱնուլյաԱմսաթիվ: Երկուշաբթի, 03 Սեպ 12, 14:30 | Հաղորդագրություն # 4
Խումբ: Հյուրեր






ԱՐՔԱՅԱԿԱՆ ՍՈՒՐՃ


Բաղադրիչներ
աղացած սուրճ – 2 թ. գդ.,
ջուր – 300 գ,
դեղնուց – 2 հատ,
սուրճի լիկյոր – 2 թ. գդ.,
շաքարավազ – 6 թ. գդ.
Դեղնուցները հարել 4 թեյի գդալ շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Վերջում ավելացնել լիկյորը: Եփել սովորական սուրճ: Ավելացնել մնացած շաքարավազը, լցնել գավաթների մեջ: Բաժակի մեջ սուրճի վրա դնել հարած ձվի զանգվածը:
Կցված նյութեր: 1258217.jpg (8.9 Kb)


Հաղորդագրությունը խմբագրել է ADMIN-S - Երկուշաբթի, 03 Սեպ 12, 14:34





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: