Երկուշաբթի, 30 Դեկ 24, 21:08

Կյանքում և բիզնեսում գոյություն ունեն 2 սխալներ` առաջինը` գործել չմտածված. Երկրորդը` ընդհանրապես ոչ մի բան չձեռնարկել: Կ. Այկեն

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Կոկտեյլներ
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 17:37 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ԱԼԿԱՀՈԼԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ "ԺԱՆԳՈՏ ՄԵԽ"

Բաղադրությունը
1 բաժնի համար
60 մլ շոտլանդական վիսկի, 40 մլ լիկյոր, ծակծկած սառույց:

Պատրաստման եղանակը
Սառույցով բաժակի մեջ լցնել լիկյորը, ապա՝ վիսկին: Զարդարել կիտրոնի կամ լայմայի շերտով:
Կցված նյութեր: 2723948.jpg (4.1 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 17:38 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ԱԼԿԱՀՈԼԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ "ԶՈՄԲԻ"

Բաղադրությունը
1 բաժնի համար
30 մլ սպիտակ ռոմ, 30 մլ դարչնագույն ռոմ, 20 մլ թունդ (73%) ռոմ, 20 մլ ծիրանի կոնյակ, 60 մլ անանասի հյութ, 20 մլ նարնջի հյութ, 20 մլ կանաչ կիտրոնի՝ լայմայի հյութ, կիտրոն, սառույց:

Պատրաստման եղանակը
Շեյկերի մեջ լցնել բոլոր բաղադրիչները (բացի կիտրոնից) և լավ թափահարել սառույցի հետ: Հետո սառեցնել ծակծկած սառույցով բաժակի մեջ: Կիտրոնի մեկ քառորդը քամել ըմպելիքի վրա և գցել բաժակի մեջ: Կարելի է զարդարել երկու հատ բալով և նարնջի մեկ շրջանակով: Մատուցել ձողիկի հետ միասին:
Կցված նյութեր: 6521068.jpg (4.0 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 17:41 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
"ԵԼԱԿՈՎ ԿՈԿՏԵՅԼ"
Իրական հաճույք հունիս և հուլիս ամիսներին, երբ հասնում է ելակը: Թարմացնող ըմպելիք:

Բաղադրությունը
1 բաժնի համար
3-4 հասած ելակ, 3 ճաշի գդալ սառույցի մանրացրած կտորներ, 30 մլ թարմ լմոնի հյութ, 20 մլ ելակի սիրոպ, 50 մլ թեքիլա, 1 պտղունց աղ, թարմ աղացած սև պղպեղ:

Անհրաժեշտ է նաև
Հարիչ կոկտեյլի բոկալ` նախապես սառեցրած:

Պատրաստման եղանակը
Ելակը լվանալ, չորացնել և, ըստ ցանկության, հատապտղի կեսը առանձնացնել` զարդարելու համար: Մնացած հատապտուղների պտղակոթերը հեռացնել: Ելակը, մանրացրած սառույցը, լիմոնի հյութը, ելակի սիրոպը, թեքիլան, աղը և պղպեղը խառնել և հարիչով լավ հարել 6-8 վայրկյան` մինչև ստացվի համասեռ զանգված: Այն լցնել նախապես սառեցրած բոկալի մեջ: Ելակի կեսը կտրել և ամրացնել բոկալի եզրին: Ըմպելիքը մատուցել անմիջապես` ըմպելու համար նախատեսված ձողիկով:
Կցված նյութեր: 9146087.jpg (4.2 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 08 Դեկ 12, 14:49 | Հաղորդագրություն # 4
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
ԿՈԿՏԵՅԼ "ԴԵՂԻՆ ԹՌՉՈՒՆ"
"Կակաո" լիկյորի համը այս ըմպելիքին տալիս է մրգային թարմություն: Թարմացնող ըմպելիք:
Բաղադրությունը
1 բաժնի համար
8 խորարնարդաձև սառույց, 30 մլ կոնյակ կամ բրենդի, 10 մլ "Կակաո" սպիտակ լիկյոր, 60 մլ նարինջի հյութ, 60 մլ մարակույի հյութ, 10 մլ մանգոյի սիրոպ, մի քիչ սառույցի մանրացրած կտորներ:

Անհրաժեշտ է նաև
Շեյկեր կոկտեյլի բոկալ փոքրիկ մաղ ըմպելու համար նախատեսված ձողիկ:

Պատրաստման եղանակը
Շեյկերի վերևի մասը լցնել խորանարդաձև սառույցները: Ավելացնել կոնյակը կամ բրենդին, ՙԿակաո՚-ի լիկյորը, հյութերը և մանգոյի սիրոպը: Շեյկերը փակել և լավ թափահարել մոտ 8 վայրկյան: Բոկալի 1/3-ը լցնել սառույցի փոքր կտորները, շեյկերի պարունակությունը` քամելով այն փոքրիկ քամիչով: Ըմպելիքը զարդարել աստղիկով և մատուցել ըմպելու համար նախատեսված ձողիկով: Օգտագործեք միայն բարձրորակ ոգելից խմիչքներ և հյութեր: Նարինջի էժան հյութը, օրինակ, կարող է ոչ միայն էապես փոխել, այլև փչացնել կոկտեյլի համը: Պետք է ուշադրություն դարձնել նաև լիկյորի, կոնյակի կամ բրենդիի որակին:

--------------------------------------

ԱԼԿԱՀՈԼԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ "ԿԱՐՈՒՍԵԼ"

Բաղադրությունը
1 բաժնի համար
Կամայական քանակներով օղի, լիկյոր, վերմուտ (գինի), շամպայն, սառույց:

Պատրաստման եղանակը
Օղին, լիկյորը և վերմուտը լցնել սառեցված բաժակների մեջ: Ավելացնել սառույցը: Խառնուրդը խառնել կոկտեյլային ձողիկով (կամ գդալով): Խառնուրդը լցնել մարտինիի բաժակների մեջ, զարդարել նարնջի շերտով և ընդհանուր ծավալի 1/3-ի չափով լցնել շամպայն:
Կցված նյութեր: 4400595.jpg (4.3 Kb) · 3770706.jpg (3.1 Kb)





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: