Երկուշաբթի, 30 Դեկ 24, 21:05

Կյանքում և բիզնեսում գոյություն ունեն 2 սխալներ` առաջինը` գործել չմտածված. Երկրորդը` ընդհանրապես ոչ մի բան չձեռնարկել: Կ. Այկեն

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Աղցաններ
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 17:31 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ԱՂՑԱՆ ԿԱՂԱՄԱՐՈՎ

Բաղադրությունը
Կաղամար (ձուկ)՝ մոտ 1կգ, 1 գլուխ սոխ (փոքր), 1 հատ ձու, 3-4 ճաշի գդալ մայոնեզ, աղ՝ ըստ ճաշակի, ձիթապտուղ՝ զարդարելու համար:

Պատրաստման եղանակը
Ձկները լվալ, հեռացնել փորոտիքը և քորդան:
Դանակով մաքրել կաշին, լվալ, ձկները երկարությամբ կիսել, հետո բարակ կտրատել (5 մմ լայնությամբ) և եփել աղ ցանված ջրում՝ 3-4 րոպե:
Ձկները հանել (դրանք պետք է մի փոքր "կլորացվեն"), թողնել, որ ջուրը քամվի և դնել ափսեի վրա: Եփված ձուն և սոխը մանր կտրատել և ավելացնել ձկներին: Աղցանը համեմել մայոնեզով, զարդարել ձիթապտուղներով և մատուցել:
Կցված նյութեր: 4965942.jpg (3.7 Kb) · 1600748.jpg (2.6 Kb) · 3285079.jpg (2.7 Kb) · 6062953.jpg (3.3 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 17:34 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ՇԱՄՊԻՆԻՈՆՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրությունը
Թարմ շամպիոններ - 250գր., ձեթ - 1Ճ.գ., ձու - 2 հատ, պոմիդոր 1-2 հատ, բաժակ թթվասեր -1 բաժակ, 1-2 ճ.գ. յուղ, 0.5 լիմոնի հյութ, աղ, շաքարավազ, սամիթ, սալաթի տեևրևներ:

Պատրաստման եղանակը
Շամպիոնները բարակ կտրատել, տապակել յուղով մինչև եփի, թողնել սառչի: Խնձորները, պոմիդորները, ձուն կտրատել կլոր-կլոր: Բոլորը դասավորել սալաթի տերևներով ափսեի մեջ` համեմունքներով ու թթվասերով խառնելուց հետո: Զարդարել համեմի տերևներով:

---------------------------------------

ԱՂՑԱՆ "ՔՆՔՈՒՇ"

Բաղադրությունը
Պահածոյացված ձուկ - 240 գ, պահածոյացված անանաս - 160 գ, կանաչ սալաթի տերևներ - 100 գ, եփած, մաքրած ծովախեցգետին - 80 գ, կորիզահանված զեյթուն - 16 հատ, մայոնեզ - 4 ճ. գ, աղն ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը
Կանաչ սալաթի տերևները դասավորել ափսեի շուրջը, կենտրոնում լցնել փոքր մասերի կտրատած անանասը, ձուկը և զեյթունը: Աղ անել: Մատուցելուց առաջ աղցանի վրա լցնել մայոնեզ և ձևավորել ծովախեցգետնով:
Կցված նյութեր: 5458797.jpg (3.2 Kb) · 8568918.jpg (3.2 Kb)





 
ՀՅՈւՐԱմսաթիվ: Ուրբաթ, 07 Դեկ 12, 16:10 | Հաղորդագրություն # 3
Խումբ: Հյուրեր






_good _good _good _good _good _good _good _good _good




 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 08 Դեկ 12, 14:35 | Հաղորդագրություն # 4
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
ԱՂՑԱՆ ՍՆԿՈՎ և ԿԱՐՄԻՐ ԲԻԲԱՐՈՎ

Բաղադրությունը
Մարինացված սունկ (շամպինիոն)՝ 1 տուփ (300 մլ), կարմիր քաղցր բիբար՝ 1 հատ, 1 գլուխ սոխ, մաղադանոս, 1/4 բաժակ ձեթ, 2 ճաշի գդալ գինու սպիտակ քացախ, աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը
Մարինացված սնկի ջուը թափել: Սոխը մանր կտրտել, տաք ջրի մեջ անցկացնել և ավելացնել սնկերով սալաթամանին:
Բիբարի սերմերը հեռացնել, կտրտել բարակ կարճ զուգահեռանիստերի ձևով:'

Մաղադանոսը մանր կտրատել:

Միացնել աղցանի բոլոր բաղադրատարրերը: Պատրաստել սոուսը. Սոուսի բոլոր բաղադրիչները խառնել ամուր փակվող փոքրիկ բանկայի մեջ և մի լավ թափահարել: Լցնել աղցանի վրա և խնամքով խառնել:
Կցված նյութեր: 9724174.jpg (3.3 Kb) · 1204402.jpg (3.2 Kb) · 3518324.jpg (2.8 Kb) · 1904638.jpg (3.0 Kb) · 7971672.jpg (3.3 Kb)





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: