Երեքշաբթի, 03 Դեկ 24, 21:06

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին: Ջոն Բերրիմոր

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Պիցցաներ
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 17:21 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ՊԻՑՑԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ

Բաղադրությունը
Խմորի համար ալյուր, 0,5 լ ջուր, 50 գ դրոժ, 1 ձու, 1 թեյի գդալ աղ:
Լցոնի համար 300 գ երշիկ, 100 գ տոմատի մածուկ, 2-3 գլուխ սոխ, 100-150 գ պանիր, 50 գ գազար, 50 գ մարինացված պղպեղ, մի քանի շերտ սալյամի:

Պատրաստման եղանակը
0,5 լ տաք ջրում լուծել դրոժը, ձուն ջարդել և աղ ցանելով՝ խառնել: Ալյուր ցանել այնպես, որ խմորը նման լինի թանձր թթվասերի: Խմորը 1-2 ժամ դնել սառնարանը: Տապակային արևածաղկի ձեթ քսել, լցնել խմորը և սպասել, որ խմորը տարածվի ամբողջ տապակայով: 5-7 րոպե դնել ջեռոցը: Երբ խմորը մի փոքր վարդագույն դառնա, հանել ջեռոցից և անմիջապես լցնել լցոնը. խմորի ամբողջ մակերեսին հաստ շերտով լոլիկի սոուս կամ տոմատ քսել, հետո հավասարաչափ տեղավորել մանր կտրատած երշիկը, թթուն և օղակաձև կտրատած սոխը, քերած պանիր և համեմունքներ ցանել, զարդարել սալյամիի մի քանի շերտիկներով: Պիցցան նորից դնել ջեռոցը:
Կցված նյութեր: 0356844.jpg (3.2 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 17:26 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ՊԻՑՑԱ ՄԱՐԳԱՐԻՏԱ

Բաղադրությունը
Խմորի համար 1 կգ ալյուր, 600 մլ տաք ջուր (ավելի լավ է՝ հանքային, առանց գազի), 25 գ դրոժ, 3-4 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ:
Լցոնի համար 900 գ լոլիկ կամ տոմատի մածուկ, 350-400 գ թարմ փափուկ ոչ թթու պանիր, ձիթապտղի ձեթ, ռեհան, աղ:
Տապակայի համար. 1-2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ:

Պատրաստման եղանակը
Ալյուրը բլրի ձևով մաղել սեղանի վրա, ավելացնել նախապես ոչ մեծ քանակով տաք ջրի մեջ լուծված աղ, ձիթապտղի ձեթ և դրոժ: Խմորը հունցել այնպես, որ լինի թանձր և առաձգական: Հետո լցնել մեծ թասի մեջ, ալյուր ցանել, սրբիչով ծածկել և 2-3 ժամ թողնել, որ թթվի: Երբ պատրաստ լինի, նորից հունցել և թողնել 1-1,5 ժամ:
Լոլիկները կտրատել շատ մանր կտորների կամ նրանցից համասեռ զանգված պատրաստել: Խմորը բացել բարակ շերտով և դնել ձիթապտղի ձեթ քսված տապակայի վրա: Շերտի վրա մանրացված լոլիկ դնել (մինչև եզրերը 2 սմ թողնելով ազատ), ոչ մեծ քանակով ձիթապտղի ձեթ լցնել, աղ ցանել և ռեհանի մի քանի տերև դնել:
Դնել ուժեղ տաքացված ջեռոցը (240-260??, մոտավորապես 15-20 րոպե): Վերջում (պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ) պիցցան հանել և հավասար շերտով դնել կտրատված պանիրը, հետո նորից դնել ջեռոցը: Պիցցան պատրաստ կլինի, երբ պանիրը կհասնի կիսահեղուկ վիճակի:'
Կցված նյութեր: 2469783.jpg (3.1 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
ADMIN-SԱմսաթիվ: Հինգշաբթի, 13 Սեպ 12, 20:43 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
ՊԻՑՑԱ ՄԵՏՐՈՊՈԼ


Բաղադրությունը
Խմորի համար 200 գ ալյուր, 2 ձու, 12 գ դրոժ, 1 ճաշի գդալ շաքարավազ, 50 գ կարագ, 100 մլ կաթ:
Լցոնի համար 200 գ ձկան ֆիլե, 100-ական գրամ ոչխարի միս, պահածոյացված թյունոս կամ շպրոտ և մարինացված սունկ, 50 գ պանիր, 70 գ տոմատի մածուկ, 60 մլ սպիտակ գինի:

Պատրաստման եղանակը
Կաթը թեթևակի տաքացնել: Ոչ մեծ քանակով կաթի մեջ առանձին լուծել դրոժը և շաքարը, ձու ջարդել և մի պտղունց աղ ավելացնել: Այդ ամենը 10-15 րոպե դնել տաք տեղ, ապա լցնել ալյուրի մեջ՝ տաք կաթի և հալված կարագի հետ միասին:
Ամենը լավ խառնել և խմորը դնել տաք տեղ 2 ժամ: Երբ խմորը թթվի, նորից լավ հունցել և, գրտնակով բարակ շերտ բացելով՝ սպիտակ գինի ցանել: Առաջին շերտը անել ոչխարի մսից: Նրա վրա տեղավորել մարինացված սնկերը, հարթեցնել և դնել ձկան ֆիլեն, հետո՝ ձկան պահածոն: Քերած պանիր ցանել և կծու տոմատ լցնել:
Պիցցան 9-11 րոպե դնել ջեռոցը և թխել առավելագույն հզորությամբ
Կցված նյութեր: 7241064.jpg (3.0 Kb)


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ADMIN-SԱմսաթիվ: Հինգշաբթի, 13 Սեպ 12, 20:44 | Հաղորդագրություն # 4
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
ՊԻՑՑԱ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ



Բաղադրությունը
300 գ խմոր, 500 գ լոլիկ, 200 գ վետչինա, կանաչի, 1 կիտրոն, 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, աղ, պղպեղ, 100 գ քերած պարմեզան, 12 հատ սև ձիթապտուղ:

Պատրաստման եղանակը
Լոլիկը մաքրել և օղակաձև կտրատել: Վետչինան կտրատել բարակ շերտերով: Խմորը գրտնակով բացել և ձեթ ցանել: Նրա վրա շերտերով դասավորել լոլիկը և վետչինան: Կարելի է զարդարել ձիթապտուղներով: Պղպեղ, կանաչի և քերած պարմեզան ցանել: Թխել տաք ջեռոցում՝ 35 րոպե:
Կցված նյութեր: 1521747.jpg (3.6 Kb)


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 08 Դեկ 12, 14:26 | Հաղորդագրություն # 5
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
ՊԻՑՑԱ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ



Բաղադրությունը
1կգ կարտոֆիլ, 1 գլուխ սոխ, 3 ճաշի գդալ ճարպ, 5 լոլիկ, ½ կգ ոչ մեծ դդմիկներ, 120 գ սալյամի, 100 գ պանիր, 2 ճաշի գդալ կտրատած կանաչի:

Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել և անցկացնել քերիչով: Սոխը մաքրել և մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլային զանգվածին և աղ ցանել: Ճարպը տաքացնել թավայի մեջ, բաժիններով լցնել կարտոֆիլային զանգվածը և երկու կողմից տապակել ՝ ամուր սեղմելով թավայի հատակին: Դդմիկները և լոլիկները լվալ: Լոլիկներից հեռացնել պտղակոթի հիմքը, օղակաձև կտրատել: Հեռացնել դդմիկների հիմքերը և կտրատել բարակ ձողիկներով: Սալյամին մանր կտրատել: Տապակած կարտոֆիլը դնել տապակայի վրա, վերևից լցնել սալյամին, լոլիկը և դդմիկը: Վրան լցնել խորանարդիկներով կտրատած պանիրը: Թխել մոտավորապես 8 րոպե՝ նախապես մինչև 175?? տաքացած ջեռոցում: Մատուցելուց առաջ կանաչի ցանել:

----------------------------

ՊԻՑՑԱ ԻՏԱԼԱԿԱՆ



Բաղադրությունը
Խմորի համար 200 գ ալյուր, 2 ճաշի գդալ ձեթ, 0,5 գդալ տաք կաթ, 15 գ դրոժ, մի պտղունց աղ:
Լցոնի համար 200 գ պանիր, 500 գ մաքրված և հաստ ձողիկներով կտրատված լոլիկ, 5 սարդելկա, աղացած սև կամ կարմիր պղպեղ, աղ, 1-2 գդալ ձեթ:

Պատրաստման եղանակը
Տաք կաթի մեջ լուծել դրոժը, աղը, ավելացնել ձեթ, ալյուր և խմոր հունցել: Խմորը մի ժամ թողնել տաք տեղում, ապա տեղավորել կաղապարի կամ մեծ թավայի մեջ: Կաղապարը պետք է բավականին բարձր լինի:
Խմորին ձեթ քսել, մանր կտրատած կամ քերած պանիր ցանել, վրան կեղևը մաքրած և խոշոր բլթակներով կտրատված լոլիկի շերտ դնել: Սարդելկաները կտրատել երկարությամբ և ցանցաձև դասավորել վրան, աղ և պղպեղ ցանել և լցնել մնացած ձեթը: Թխել 30 րոպե:

----------------------------

ՊԻՑՑԱ ՍՆԿՈՎ



Բաղադրությունը
Խմորի համար 2 բաժակ ալյուր, 200 գ կարագ, 200 գ թթվասեր, աղ՝ ըստ ճաշակի:
Լցոնի համար 500-600 գ թարմ կամ աղ դրած սունկ, 2-3 գդալ կարագ կամ ձեթ՝ սնկի տապակման համար, 2-3 ձու, 1/2 բաժակ կաթ, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի, 2 ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս, 3-5 գլուխ սոխ:

Պատրաստման եղանակը
Ալյուրից, կարագից և թթվասերից խմոր հունցել, թողնել 20 րոպե, հետո գրտնակով բացել 0,6-0,7 սմ հաստությամբ շերտի՝ ըստ թավայի չափերի: Այդ խմորից քուղ պատրաստել, դնել պիցցայի եզրերով և ձվի դեղնուց քսել: Խմորի մակերեսին հավասարաչափ քսել առանձին տապակած և խառնած սնկից և սոխից պատրաստված լցոնը: Ձուն հարել, խառնել կաթի և կիտրոնի հյութի հետ, համեմել աղով, պղպեղով, ավելացնել մանր կտրատված մաղադանոս և ստացված զանգվածը լցնել պիցցայի վրա: Թխել մինչև պատրաստ լինելը:
Կցված նյութեր: 6496210.jpg (3.1 Kb) · 9395161.jpg (3.3 Kb) · 7812155.jpg (2.9 Kb)





 
AnahitkaԱմսաթիվ: Երեքշաբթի, 17 Սեպ 13, 13:24 | Հաղորդագրություն # 6
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն


ալյուր 400 գրամ
ջուր 220 մլ
խմորիչ 0.5 թեյի գդալ
շաքարավազ 1 թեյի գդալ
աղ 1 թեյի գդալ
ձեթ 2 ճաշի գդալ

միջուկ
սալյամի 350 գրամ
շամպինիոն 300 գրամ
պանիր 300 գրամ
ձեթ 50 մլ
տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
շաքարավազ
կարմիր աղացած պղպեղ
աղ

Թասի մեջ 200 գրամ ալյուր և 2 ճաշի գդալ բուսայուղ լցնել, խառնել: Կես թեյի գդալ խմորիչը խառնել 220 գ ջրին, հետո լցնել ալյուրի վրա, խառնել, ավելացնել մեկական թեյի գդալ աղ և շաքարավազ: Հետո խառնել ևս 200 գ ալյուր, խմորը շատ պինդ չպետք է լինի: Ծածկել սրբիչով, թողնել հանգստանա և ուռչի: Երշիկն ու ձիթապտուղները կտրտել, պանիրը քերել: Պատրաստել սոուսը. մի գդալ տոմատի մածուկը, սունկի մարինադի հյութը (մոտ 150 գ, այնքան, որ շատ ջրիկ չլինի), խառնել աղի, կարմիր պղպեղի, շաքարավազի հետ: Խմորը բացել կես սմ հաստությամբ, դնել յուղած տապակի վրա, քսել սոուսը: Նախ շարել սալյամին, հետո` սունկը, վրան` ձիթապտուղները: Վրան քերած պանիր ցանել և դնել 200 աստիճան ջերմության ջեռոցը մոտ 20 րոպե:
Կցված նյութեր: 6125154.jpg (26.8 Kb)





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: