Ուրբաթ, 29 Մարտ 24, 13:44
094 91 93 23
095 91 95 25

Կառավարումը վեր է ամենից, քանի որ այն իրենից ներկայացնում է պրակտիկ մի գործընթաց, որտեղ արվեստը, գիտությունը և ստեղծագործությունը հանդիպում են միմյաց: Հենրի Մինթցբերգ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հետաքրքիր է » Խոհանոց » Սեղանի ձևավորում (Օգտակար խորհուրդներ)
Սեղանի ձևավորում
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 25 Հուն 12, 17:16 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Սեղանին գցեք ճերմակ, լավ արդուկած սփռոցը, որի միջնածալքը պիտի անցնի սեղանի ճիշտ կենտրոնով: Խորհուրդ ենք տալիս սփռոցի տակ փռել մահուդ կամ ծանր ու փափուկ որևէ այլ կտոր. սփռոցը հարթ կփռվի, և կմեղմանա ափսեների ու դանակ-պատառաքաղի թխկոցը:

Սեղանակիցների թվից ելնելով` բարակ կտրտած սև ու սպիտակ հացով երկու երեք ափսե դրեք սեղանին` յուրաքանչյուրի սպասքին հնարավորին չափ մոտ:

Գինին (շամպայնից բացի) պետք է դնել բերանները բացած շշերով` նախապես խնամքով մաքրելով բերանները: Օղին և թուրմերը ցանկալի է մատուցել գրաֆիններում: Շամպայնը բացում են գավաթները լցնելուց անմիջապես առաջ:

Նախուտեստները դրեք սեղանի տարբեր մասերում: Պղպեղի, քացախի, սոուսների, մանանեխի, աղի ամանների քանակը կախված է ճաշողների թվից:

Խորհուրդ ենք տալիս սեղանին միևնույն ձևի և գույնի սպասք դնել: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի և հյուրի համար դրեք մեկական փոքր սեղանի ափսե, դրա մեջ` նախուտեստային, իսկ կողքին` կարկանդակների համար նախատեսված ափսեն:

Փոքր ափսեի աջ կողքին դրեք գդալ և դանակ (վերջինիս սուր շեղբը` ափսեի կողմը), իսկ ձախից` պատառաքաղը: Գդալներն ու պատառաքաղները պիտի դրվեն ուռուցիկ կողմը դեպի դուրս:

Անձեռոցիկները, ծալելով եռանկյունաձև կամ բրգաձև, դրեք նախուտեստային ափսեի վրա:

Ընտանեկան ճաշի դեպքում սովորաբար գինիների բազմազանություն չի լինում, դրա համար էլ անհրաժեշտություն չկա սեղանին ավելորդ ըմպանակներ ու բաժակներ դնելու: Եթե ձեր սեղանը տոնական է, յուրաքանչյուր սպասքի մոտ դրեք մեկ ըմպանակ օղու, մեկն էլ` գինու համար, մեկական գավաթ կամ բարձր բաժակ էլ` մրգահյութի կամ լոլիկի հյութի համար:

Ճաշասեղանի կողքին, տանտիրուհու աթոռի մոտ, կարելի է դնել սեղանիկ` վրան ապուրամանը, մաքուր ափսեներ ապուրի համար և այլն:

Եթե սեղանի շուրջ նստած են 5–6 հոգի, տանտերը կամ տանտիրուհին կարող են հյուրին փոխանցել տապակածի կամ ձկան ափսեն, իսկ ճաշողների մեծ թվի դեպքում ավելի հարմար է ափսեները բաժանել` շրջանցելով սեղանը: Այդ դեպքում հարկավոր է նկատի ունենալ հետևյալ կանոնը. երբ բաժանում եք արդեն կերակուրով լցված ափսեն, այն հյուրին մատուցեք աջ կողմից, իսկ եթե ուտեստը տրվում է ընդհանուր ամանով, և հյուրն ինքը պիտի վերցնի, ապա նրան մոտեցեք ձախ կողմից:

Ընթիքի սեղան բացելիս, որը հիմնականում կազմված է սառը ճաշատեսակներից, կերակուրները կարելի է անմիջապես դնել սեղանին, եթե, իհարկե, սեղանի չափերն այդ թույլ են տալիս:

Սեղանի կենտրոնում դրեք տապակածի ափսեն, դրանից աջ և ձախ` ձկան և մյուս նախուտեստների ափսեները: Ափսեների միջև դրեք գինու շշերը և լոլիկի ու մրգահյութի սափորները: Սոուսամանները դրեք մի քանի տեղ` կախված սեղանի չափերից և ընթրողների թվից:

Սեղանին դրեք միայն դանակ և պատառաքաղ, քանի որ ընթրիքին սովորաբար ապուր չի մատուցվում: Եթե նախատեսել եք արգանակ, ապա մատուցեք արգանակի գավաթներում, ափսեին դնելով աղանդերային գդալ:

Ձևավորված սեղանը կարելի է զարդարել թարմ ծաղիկներով, դրանք (ոչ բարձր ծաղկամանների մեջ) դնում են սեղանի կենտրոնում կամ երկու - երեք տեղ` սփռոցի միջնածալքի երկարությամբ:

Ճաշի սեղանի ամանեղենի և սպասքի հավաքածու վեց հոգու համար.
6 Խոր ափսեներ
6 Երես ափսեներ
6 Նախուտեստային ափսեներ
6 Կարկանդակի ափսեներ
2 Աղցանի ամաններ
1 Ապուրի թաս
1 Սոուսաման
1 Կլոր սկուտեղ
1 Ձվաձև սկուտեղ
1 Հացաման
6 Արգանակի գավաթներ` տակդիրներով
1 Պղպեղի, մանանեխի և քացախի աման
1 Ջրի գրաֆին
1 Մրգահյութի գրաֆին
1 Օղու գրաֆին
6 Օղու ըմպանակներ
6 Գինու ըմպանկներ
6 Գավաթներ
6 Գավաթներ շամպայնի համար
6-ական Դանակներ, ճաշի և աղանդերային պատառաքաղներ


Patience is the key element to success. Bill Gates




 
ArmEcoԱմսաթիվ: Կիրակի, 02 Սեպ 12, 22:04 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
ՍԵՂԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեղանի ձևավորման մեջ լույսն ու ստվերը ևս իրենց դերն ունեն: Վառ կամ, թույլ, կենտրոնացած կամ ցրված. լույսը տրամադրություն է ստեղծում: Ամենից շատ սեղանը ձևավորելիս օգտագործվում են մոմեր: Կլոր և կոնաձև, հաստ և բարակ, հարթ և պարուրաձև, անգամ ձևավոր` ծաղկի, եղևնու կոնի, կենդանիների պատկերով: Սեղանի վրա մոմ դնելիս պետք է հաշվի առնել առիթը, ընդհանուր սպասքավորման ոճը: Դասական սպիտակ կամ կաթնագույն մոմերը հարմար են բոլոր սեղաններին:



Հասարակ սեղանին հարմար կլինի ցանկացած գույնի մոմ, միայն ընդհանուր գունային լուծումները չպիտի խաթարվեն: Ձևավոր մոմերն ավելի հարմար են մանկական տոներին: Մոմերը տեղադրվում են համապատասխան մոմակալների մեջ, կամ էլ կարելի է հարմար բաժակ, գավաթ ընտրել: Կարելի է անգամ ծաղկաման օգտագործել: Կարևորն այն է, որ մոմը կայուն տեղադրվի նրա մեջ: Սովորական մոմոկալը կարող է լինել մետաղական, ճենապակյա, պլաստմասսե: Սովորաբար սեղանին դրվում է երկու-երեք մոմակալ: Ձևավոր մոմերն ավելի հաճախ դրվում են ոչ թե մոմակալի, այլ տարբեր ամանների մեջ: Շատ գեղեցիկ են արծաթագույն կամ ոսկեգույն ափսեի մեջ դրված մոմերը, որոնց լույսն արտացոլվում է ափսեի մեջ:

armmenu.com
Կցված նյութեր: 0254357.jpg (29.4 Kb)





 
ՍվետաԱմսաթիվ: Երեքշաբթի, 13 Նոյ 12, 19:19 | Հաղորդագրություն # 3
Խումբ: Հյուրեր






ԳԵՂԵՑԻԿ ՄԱՏՈւՑԵՆՔ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԸ

Սեղանի ձևավորումը նույնպես արվեստ է: Գեղեցիկ ձևավորումը, գույների ճիշտ համադրությունը հաճելի է աչքի համար: Երբ շուրջդ գեղեցիկ է ու հաճելի, բարձրանում է տրամադրությունը, օդը լցվում է դրական լիցքերով, դա էլ փոխանցվում է մարդկանց և ուրախ ու լավ ժամանցն ապահովված է:
Քաղցրավենիքը մատուցելուց առաջ անհրաժեշտ է սեղանից հավաքել ամեն ինչ` թողնելով գինու և շամպայնի բաժակները: Սեղանը սպասքավորում են աղանդների համար նախատեսված սպասքով: Քաղցրավենիքը մատուցում են ապակյա սկահակով: Ուտելու համար ցանկալի է ափսեները լինեն ապակյա կամ ճենապակյա:
Քաղցրավենիքի հետ մատուցում են սուրճ կամ թեյ` մուրաբայով:
Հանդիսավոր հյուրասիրութունների ժամանակ մատուցում են պաղպաղակ:
Կոմպոտը, ժելեն, կիսելը մատուցում են կերամիկայով, փոքր ափսեի վրա` թեյի գդալի հետ միասին:
Սուլֆեն մատուցում են այն ամանով, ինչի մեջ պատրաստել են:
Տորթերը, խմորեղենը, կարկանդակները մատուցվում են կտորների բաժանված: Ընդհանրապես տորթերի վրա կամ կողքին դնում են խմորեղենի աքցան, պատառաքաղ:
Նույնիսկ կոնֆետների, փոքրիկ տորթիկների, թխվածքների գեղեցիկ դասավորվածությունը էսթետիկական հաճույք է պատճառում:
Սառը կամ շվեդական սեղանին ընդունված է փոքր կտորներով, գեղեցիկ ձևավորված բազմազան թխվածքների մատուցում` օգտվելու համար հարմար փայտիկներով:





 
HovhannesԱմսաթիվ: Հինգշաբթի, 13 Դեկ 12, 10:49 | Հաղորդագրություն # 4
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն
Ամանորյա սեղանի ձևավորում 2013

Սև ջրային օձին համեղ հյուրասիրելու մասին՝ մեր նկատմամբ նրա բարեհճությունը շահելու համար։

Առաջին կանոն. այս տարվա ամանորյա սեղանին միսը պետք է շատ լինի։ Բանն այն է, որ օձերը բուսակեր չեն լինում, այնպես որ աղցաններն ու կանաչին դժվար թե նրան ոգեւորեն։ Իսկ ճագարը հրաշալի հյուրասիրություն է տոնական գիշերվա թեփուկավոր հյուրի համար։

Երկրորդ կանոն. Շատ ձկնեղեն։ Չէ՞ որ օձը ջրային է, իսկ նրանք, բնականաբար, ձկով են սնվում։

Ավելի լավ է տոնական ուտեստները զարդարել կանաչիով ու կտրտած ձվով, քանի որ կանաչեղենն օձի սիրելի թաքստոցն է, իսկ օձերի՝ ձվի հանդեպ ունեցած սիրո մասին գիտենք դեռ Ռիկի-Տիկի-Տավիի մասին մանկանկան գրքից։







Կցված նյութեր: 5439736.jpg (93.0 Kb) · 5383399.jpg (71.9 Kb) · 9405636.jpg (103.4 Kb) · 6348152.jpg (319.2 Kb) · 7118870.jpg (58.1 Kb) · 6306853.jpg (36.6 Kb)





 
Ֆորում » Հետաքրքիր է » Խոհանոց » Սեղանի ձևավորում (Օգտակար խորհուրդներ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: