Հինգշաբթի, 31 Հոկտ 24, 01:04

Մարդկանց հետ շփվելու ունակությունը նույնպիսի ապրանք է, ինչպես և սուրճը կամ շաքարավազը: Եվ այդ ունակության համար ես պատրաստ եմ վճարել ավելի շատ, քան ցանկացած այլ բանի համար աշխարհում: Ջոն Ռոկֆելեր

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ճանաչու՞մ եք ինքներդ Ձեզ
demetraԱմսաթիվ: Չորեքշաբթի, 10 Հոկտ 12, 21:51 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 9
Նվերներ: 33
Վարկանիշ: 5

օֆլայն
Ճանաչու՞մ եք ինքներդ Ձեզ

1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա:
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ - 1
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս - 3
գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ - 2

2. Կհանդգնեք համարձակ շոր հագնել
ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3
բ. այո - 1
գ. թերևս միայն դիմակահանդեսի ժամանակ - 2

3. Ըստ ձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում
ա. փոխադարձ հարգանքը - 2
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1
գ. միասին լինելու հանգամանքը - 3

4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում
ա. ամեն ինչ հնարավոր է - 1
բ. ոչ մի դեպքում - 2
գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3

5. Կգայթակղվեք փող աշխատելո ւառաջարկով
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին

ա. այո, եթե մեղավոր են - 3
բ. միայն հոգուս խորքում - 1
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2

7. Միշտ եք ձգտում առաջինը լինել

ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2

Ամփոփեք

7-11 միավոր
– Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:
12-16 միավոր - Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:
17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:





 
armeco-87Ամսաթիվ: Չորեքշաբթի, 10 Հոկտ 12, 23:38 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
broken_heart 17 միավոր

Quote demetra
Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:


Patience is the key element to success. Bill Gates




 
armeco-87Ամսաթիվ: Շաբաթ, 24 Նոյ 12, 12:41 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
ՀԱՄՈԶՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

Ընթերցողին թարգմանաբար ներկայացվող թեստը* օգտակար կլինի սեփական համոզունակությունը գնահատելու համար:
Ստորև թվարկվող գործողությունները որքա՞ն հաճախ եք կատարում, երբ ձեզ հույժ անհրաժեշտ է լինում որևէ մեկին ինչ-որ բանում համոզել, մինչդեռ նա, կարծեք, ընդդիմանում է (ներառեք ձեր վարքագիծը թե՜ աշխատավայրում, թե՜ անձնական կյանքում): Գործածեք հետևյալ սանդղակը՝ ՙերբեք՚ – 0, ՙերբեմն՚ – 1, ՙհաճախ՚ կամ ՙմշտապես՚ – 2.

1. Կրկնում եք ասելիքը:
2. Բարձրացնում եք ձայնը:
3. Անցնում եք ավելի ազդեցիկ լեզվի:
4. Ավելի երկար եք սկսում բացատրել:
5. Սկսում եք կոպտել:
6. Ձեր փաստարկների տրամաբանությունը հատ-հատ եք շարադրում:
7. Ընդհատում եք դիմացինի առարկություններն ու մեկնաբանությունները:
8. Անհապաղ վիճարկում եք առարկությունը:
9. Մեղադրում եք դիմացինին սխալ դիրքորոշման և համառության համար:
10. Հռետորական հարցերի տարափ եք տեղում (ՙՉե՞ք մտածում, որ….՚, ՙԻնչո՞ւ պետք է ինչ-որ մեկը...՚ և այլն):
11. Խռովում եք, նեղացած կամ սրտնեղած ձևանում և այլն:
12. Մեջտեղ եք բերում անցյալի միջադեպերն ու անհամաձայնությունները՝ իրավիճակին առնչվող կամ գրեթե չառնչվող:
13. Դրսևորում եք համակրանք կամ ապրումակցում (ՙԵս հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք՚, ՙԵս էլ ձեր վիճակում նույնը կզգայի՚ և այլն):
14. Մինչև վերջ ունկնդրում եք ամեն մի առարկություն և տեսակետ:
15. Խոսում եք եռանդուն, բայց առանց դիմացինին ՙվրա տալու՚ կամ հարցախեղդ անելու:
16. Հետևում եք ձեր շարժուձևին՝ խուսափելով հարձակողականության նշաններ ցույց տալուց:
17. Հակիրճ եք շարադրում ձեր տեսակետը և հաճախ եք դադար տալիս` համաձայնություն որոնելու համար:
18. Հետևում եք դիմացինի շարժուձևին՝ արձանագրելու համար հարձակողականության նշանները:
19. Ի մի բերող հարցեր եք տալիս, որպեսզի՝
- երևան գան բոլոր խոչընդոտներն ու առարկությունները, ներառյալ նրանք, որ դիմացինը
թաքցնում է տարբեր նկատառումներով,
- գտնվեն այն պայմանները, որոնց դեպքում փոխհամաձայնությունը հնարավոր դառնա:

Եթե Ձեր 1 և 2 նիշերը դրված են առավելապես 1-ից 12 հարցերի տիրույթում, ապա Ձեզ հույժ հարկավոր է աշխատել սեփական դիրքորոշումը և համոզունակությունը կատարելագործելու ուղղությամբ: Եթե Ձեր 1 և 2 նիշերը առավելապես 13-ից 19 հարցերի տիրույթում են, ապա Դուք միանգամայն համոզունակ եք, ինչն էլ Ձեզ լավ հնարավորություն է ընձեռում մարդկանց հանգեցնելու Ձեր տեսակետին:

"Տնտեսագետ" ամսագիր; asue.am


Patience is the key element to success. Bill Gates




 
AllaԱմսաթիվ: Շաբաթ, 01 Դեկ 12, 21:32 | Հաղորդագրություն # 4
Խումբ: Հյուրեր






12-16




 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: