Շաբաթ, 20 Ապր 24, 11:08
094 91 93 23
095 91 95 25

Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։ Օպենհեյմ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հետաքրքիր է » Այլ թեմաներ » Հորոսկոպի նշանները | Հորոսկոպ և տարերքներ
Հորոսկոպի նշանները | Հորոսկոպ և տարերքներ
ADMIN-SԱմսաթիվ: Շաբաթ, 14 Ապր 12, 12:59 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
22.12 - 20.01 - Այծեղջյուր - Capricorn
Մոլորակ - Հրատ Լուսնթագ
Ծաղիկ - սպիտակ մեխակ, սև կակաչ
Քար - սուտակ, նռնաքար, օնիքս
Մետաղ - արճիճ
Թալիսման - սև կատու, սատանա
Բարեհաջող թվեր - 3, 5, 7, 8, 14
Երջանիկ օր - երեքշաբթի, շաբաթ
Անհաջող օր - երկուշաբթի, հինգշաբթի

21.01 - 19.02 - Ջրհոս - Aquarius
Մոլորակ - Լուսնթագ
Ծաղիկ - մանուշակ, նարգիզ
Քար - նռնաքար, ամեթիստ, ծիածանաքար
Մետաղ - անագ
Թալիսման - բանալի, սրբապատկեր
Բարեհաջող թվեր - 2, 4, 8, 9, 11, 13
Երջանիկ օր - չորեքշաբթի, շաբաթ
Անհաջող օր - կիրակի

20.02 - 20.03 - Ձկներ - Pisces
Մոլորակ - Արուսյակ
Ծաղիկ - մանուշակ, հասմիկ, նարգիզ
Քար - մարգարիտ, ամեթիստ, զմրուխտ
Մետաղ - ցինկ
Թալիսման - կապ, նարգիզ
Բարեհաջող թվեր - 6, 7, 9, 11, 12
Երջանիկ օր - երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ
Անհաջող օր - չորեքշաբթի

21.03 - 20.04 - Խոյ - Aries
Մոլորակ - Հրատ, Արև
Ծաղիկ - կապույտ տերեփուկ, մանուշակ
Քար - զմրուխտ, ալմաստ, սուտակ
Մետաղ - պողպատ, երկաթ
Թալիսման - մուրճ, ոսկե գեղմ
Բարեհաջող թվեր - 4, 7, 9, 11
Երջանիկ օր - երեքշաբթի, կիրակի
Անհաջող օր - ուրբաթ, շաբաթ

21.04 - 20.05 - Ցուլ - Taurus
Մոլորակ - Լուսին, Արուսյակ
Ծաղիկ - յասաման, հովտաշուշան
Քար - փիրուզ, զմրուխտ, ագատ
Մետաղ - պղինձ
Թալիսման - բու, ոսկե ցլիկ
Բարեհաջող թվեր - 2, 4, 16
Երջանիկ օր - երկուշաբթի, ուրբաթ
Անհաջող օր - երեքշաբթի

21.05 - 21.06 - Երկվորյակներ - Gemini
Մոլորակ - Փայլածու
Ծաղիկ - խաշխաշ, նարգիզ, հասմիկ
Քար - նռնաքար, ագատ, հասպիս
Մետաղ - ոսկի, արծաթ, ամալգամա
Թալիսման - օձ, դիմակ
Բարեհաջող թվեր - 3, 5, 12, 18
Երջանիկ օր - չորեքշաբթի, կիրակի
Անհաջող օր -հինգշաբթի

22.06 - 22.07 - Խեցգետին - Cancer
Մոլորակ - Լուսին
Ծաղիկ - հասմիկ, բոլոր սպիտակ ծաղիկները
Քար - զմրուխտ, սուտակ
Մետաղ - արծաթ
Թալիսման - սիրտ, առվույտ
Բարեհաջող թվեր -2, 4, 5, 8
Երջանիկ օր - երկուշաբթի, հինգշաբթի
Անհաջող օր - երեքշաբթի, շաբաթ

23.07 - 23.08 - Առյուծ - Leo
Մոլորակ - Արև
Ծաղիկ - քաջվարդ, քրիզանթեմ
Քար - ալմաստ, սուտակ, սաթ, տպազիոն
Մետաղ - ոսկի
Թալիսման - առյուծ, արծիվ
Բարեհաջող թվեր - 1, 5, 9, 11
Երջանիկ օր - կիրակի
Անհաջող օր - շաբաթ

24.08 - 23.09 - Կույս - Virgo
Մոլորակ - Փայլածու
Ծաղիկ - կարմիր կակաչ
Քար - տպազիոն, ագատ, մարմար
Մետաղ - պղինձ, անագ
Թալիսման - մորեխ, աստղածաղիկ
Բարեհաջող թվեր - 3, 5, 6, 12, 20, 27
Երջանիկ օր - չորեքշաբթի
Անհաջող օր - հինգշաբթի, ուրբաթ

24.09 - 23.10 - Կշեռք - Libra
Մոլորակ - Արուսյակ, Լուսնթագ
Ծաղիկ - վարդ, մանուշակ
Քար - ալմաստ, մարգարիտ, բյուրեղապակի
Մետաղ - բրոնզ
Թալիսման - սիրտ, գիրք
Բարեհաջող թվեր - 2, 6, 7, 8, 9, 15
Երջանիկ օր - ուրբաթ, շաբաթ
Անհաջող օր - երեքշաբթի, կիրակի

24.10 - 22.11 - Կարիճ - Scorpio
Մոլորակ - Պլուտոն
Ծաղիկ - մեխակ, քաջվարդ, քրիզանթեմ
Քար - բյուրեղապակի, սուտակ, տպազիոն
Մետաղ - երկաթ, պողպատ
Թալիսման - բզեզ, կարիճ, մահի նշան
Բարեհաջող թվեր -4, 5, 8, 9, 10, 11, 21, 100, 666
Երջանիկ օր - երեքշաբթի
Անհաջող օր - երկուշաբթի, ուրբաթ

23.11 - 21.12 - Աղեղնավոր - Sagittarius
Մոլորակ - Երևակ
Ծաղիկ - մեխակ, կապույտ տերեփուկ
Քար - ագատ, փիրուզ, զմրուխտ
Մետաղ - ցինկ, թիթեղ
Թալիսման - նալ, սալամանդր
Բարեհաջող թվեր - 3, 4, 9
Երջանիկ օր - հինգշաբթի
Անհաջող օր - չորեքշաբթի


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ADMIN-SԱմսաթիվ: Շաբաթ, 14 Ապր 12, 13:03 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Տարերքներ

ԿՐԱԿ - խոյ, առյուծ, աղեղնավոր
ՕԴ - երկվորյակ, կշեռք, ջրհոս
ՋՈւՐ - խեցգետին, կարիճ, ձուկ
ՀՈՂ - ցուլ, կույս, այծեղջյուր


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
armeco-87Ամսաթիվ: Շաբաթ, 01 Դեկ 12, 11:58 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Հորոսկոպի նշանների կարգախոսները



1. Խոյ. նշանի կարգախոսն է` "Ես կամ":
2. Ցուլ. նշանի կարգախոսն է` "Ես ունեմ":
3. Երկվորյակներ. նշանի կարգախոսն է` "Ես մտածում եմ":
4. Խեցգետին. նշանի կարգախոսն է` "Ես զգում եմ":
5. Առյուծ. նշանի կարգախոսն է` "Ես հրամայում և իշխում եմ":
6. Կույս. նշանի կարգախոսն է` "Ես վերլուծում եմ":
7. Կշեռք. նշանի կարգախոսն է ` "Ես հավասարակշռում եմ":
8. Կարիճ. նշանի կարգախոսն է` "Ես ցանկանում եմ":
9. Աղեղնավոր. նշանի կարգախոսն է` "Ես գիտեմ":
10. Այծեղջյուր. նշանի կարգախոսն է` "Ես օգտագործում եմ":
11. Ջրհոս. նշանի կարգախոսն է` "Ես իմանում եմ":
12. Ձկներ. նշանի կարգախոսն է` "Ես հավատում եմ"

blognews.am
Կցված նյութեր: 7386439.jpg (103.2 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
Karen85Ամսաթիվ: Կիրակի, 23 Հուն 13, 18:30 | Հաղորդագրություն # 4
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 19
Նվերներ: 1
Վարկանիշ: 0

օֆլայն
Ինչպե՞ս են համբուրվում հորոսկոպի բոլոր նշանները

Ամեն մարդ իրեն հատուկ համբույրն ունի, բայց կա կարծիք, որ համբույրը կախված է նրանից, թե ինչ աստղի տակ է ծնվել այդ մարդը: Անգամ եթե չեք հավատում նման բաների, կարծում եմ` հետաքրքրությամբ կկարդաք:

Խոյ
Հորոսկոպի այս նշանը չի փայլում իր քնքշությամբ, բայց փոխարենը տարբերվում է իր կրքոտությամբ: Համբուրվելիս խոյերն այնքան են տարվում, որ կարող են պատահաբար ցավեցնել: Հիմնականում համբուրվում են, երբ լավ տրամադրություն են ունենում, իսկ դա հազվադեպ է պատահում:

Ցուլ
Ասում են, որ ցուլերը ջերմ և փափուկ շրթունքներ ունեն: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները: Նրանք չեն ցավեցնում, ընդհակառակը` շատ նուրբ ու քնքուշ են: Ցուլերը համբուրվում են բացառապես լավ ծանոթ մարդկանց հետ:

Երկվորյակ
Երկվորյակներին կարելի է համբույրների տեսակետից ռեկորդակիր անվանել, թեև նրանց համբույրները մակերեսային են: Նրանց համբույրները բազմազան են, սակայն չեն առանձնանում կրքով: Նրանց մինուսն այն է, որ միշտ բազմազանություն են փնտրում և ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:

Խեցգետին
Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրը նուրբ է, սիրով ու հոգատարությամբ լի: Այն կարելի է համեմատել մոր համբույրի հետ: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ: Նրանք սիրում են առավոտյան և գիշերային համբույրներ: Խեցգետինների համբույրը կիրք չի պարունակում:

Առյուծ
Առյուծները ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ` համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում: Առյուծները համարվում են էրոտիկ համբույրի վարպետներ: Նրանց համբույրները կրքոտ են, իսկ մեծագույն հաճույք ստանում հրապարակային համբույրներից:

Կույս
Կույսերը շատ ամաչկոտ են, համբուրվում են բացառապես իրենց սիրած էակի հետ: Չեն սիրում հրապարակային համբուրվել: Շատ զզվող են և չեն համբուրվի այն մարդու հետ, ով տհաճ է իրենց:

Կշեռք
Կշեռքները համբույրի վարպետ են: Պատրաստ են համբուրվել ում հետ ասես և որտեղ ասես: Ամենաշատ համբուրվող նշաններից են` զիջելով միայն երկվորյակներին: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել:

Կարիճ
Կարիճներն իրենց համբույրի միջոցով արտահայտում են իրենց բոլոր զգացմունքները: Համբուրելիս նրանք ցույց են տալիս ինչպես իրենց սերը, այնպես էլ ատելությունը: Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում:

Աղեղնավոր
Համբույրի միջոցով աղեղնավորը ցույց է տալիս իր վերաբերմունքը. դա կարող է լինել շնորհակալություն, հիացմունք, զգացվածություն: Շատ լավ տրամադրության դեպքում նա կարող է առաջին պատահածին համբուրել: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, թեև համբուրվելու տեխնիկան այդքան էլ կատարյալ չէ:

Այծեղջյուր
Համբուրվում են ամենքից քիչ: Նրանք իրենց զգացմունքները համբույրի միջոցով չէ, որ արտահայտում են: Նրանց համբույրները սառն են և անզգացմունք. դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Երբեք չեն համբուրվում հրապարակայնորեն, իսկ մոտ մարդկանց հանդեպ սառն են:

Ջրհոս
Ջրհոսների համբույրները բազմազան են և առանձնակի բնույթ չեն կրում: Իր համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով համբուրում են: Նրանք չեն թողնում, որպեսզի կիրքն իշխի իրենց, թեև շատ զգայուն են և կրքոտ:

Ձկներ
Ինչպես խեցգետինները, սիրում են, երբ իրենց համբուրում են: Համբույրից ինչ-որ անսովոր, անկրկնելի բան են սպասում: Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Համբուրվելու տեխնիկան բավականին զիջում է. նրանք նախընտրում են զգացմունքը:

blog.liberal.am





 
ArmEcoԱմսաթիվ: Կիրակի, 23 Մարտ 14, 12:16 | Հաղորդագրություն # 5
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Какие знаки зодиака совместимы в браке






 
Ֆորում » Հետաքրքիր է » Այլ թեմաներ » Հորոսկոպի նշանները | Հորոսկոպ և տարերքներ
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: