Առաջին Homo sapiens-ի հայտնվելու պահից ի վեր չեն դադարում բանավեճերը, թե ում համար է կյանքն ավելի հեշտ` տղամարդկանց, թե կանանց: Ամեն դեպքում, միանշանակ է, որ առանց տղամարդկանց կյանքն իր «համն ու հոտը» կկորցներ: Իսկ երբ տղամարդը համ էլ սրամիտ է` նա գրեթե անգին է դառնում: Ստորև ներկայացնում ենք այդպիսի սրամիտ ու անկաշկանդ տղամարդկանց հայացքով «տղամարդ լինելու դժվարին ուղղու 50 պատճառները»: Նշենք, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու շոու բիզնեսի աստղերն այս դեպքում, բնականաբար, բացառություն են կազմում: 
 1. Կանանց չի սպառնում ոչ սեռական անկարողությունը, ոչ էլ նրանք տառապում են պրոստատիտից (շագանակագեղձի բորբոքում): 
 2. Կանանց չի սպառնում վաղ ճաղատությունը: Ուշն էլ, ասենք որ, չի սպառնում: 
 3. Ըստ վիճակագրության, կանայք տղամարդկանցից բոլորովին էլ պակաս չեն տառապում ալկոհոլիզմից, սակայն խմելուց սահմանափակում են, չգիտես ինչու, միայն մեզ: 
 4. Տղամարդկանց պտուկներն անօգուտ են թե սեքսի առումով, և թե կենսաբանական նպատակահարմարության առումով: Իսկ երբեմն այնպես ես ցանկանում ինչ-որ մեկին կրծքով կերակրել: 
 5. Մենք չենք կարող լուծել որևէ խնդիր պարզապես արցունքներով ու լաց լինելով: 
 6. Մեր եղունգներն ավելի հաճախ են կեղտոտ լինում, սակայն մենք չենք կարող դրանք ներկել կարմիր լաքով: 
 7. Մեզ երբեք ծաղիկներ չեն նվիրում: Եթե, իհարկե, խոսքը մեր սեփական թաղումների մասին չէ: 
 8. Մեզ չի կարելի ճանկռել օրգազմի ժամական: Խորհուրդ չի տրվում նաև կծելը: Իսկ կանանց, կրկին ,չգիտես ինչու, կարելի է: 
 9. Մենք երբեք համոզված չենք` սեքսից առաջ մեր ընկերուհին ընդունե՞լ է արդյոք հակաբեղմնավորիչ հաբ, թե ոչ: Դա հայտնի է միայն կանանց: 
 10. Օրգազմից հետո (համ էլ նշենք, որ միայն մեզ «բաժին հասած» ինչ-որ բան լվալուց, մաքրելուց կամ էլ դեն նետելուց հետո), մենք ունակ չենք միանգամից ևս մեկ օրգազմ ունենալ, նույնիսկ եթե շատ ցանկանանք: 
 11. Մենք չունենք հարգելի պատճառ յուրաքանչյուր 28 օրը մեկ` 4 օր վատ տրամադրություն և քմահաճույքներ ունենալու ու անմիտ պահվածքի համար: 
 12. Մենք առաջին երեխայի ծնվելուց հետո մի լավ քաշ հավաքելու համար հարգելի պատճառ չունենք: 
 13. Իսկ քաշի ավելանալու դեպքում էլ` մեզ ավելի սեքսուալ դարձնող մեր մարմնի ոչ մի մասի ծավալը չի ավելանում: 
 14. Մեզ երբեք ալիմենտներ չեն վճարում: 
 15. Մենք չունենք շալվար, թե փեշ հագնելու ընտրություն: Կարելի է ընտրել փեշը, բայց այն պետք է պարտադիր վանդակավոր լինի: 
 16. Մեզ պետք է սափրել մարմնի միայն մեկ մասը, սակայն դա պետք է անել ամեն օր: 
 17. Ցանկացած տղամարդու կարող են հարվածել ոտքերի արանքում: 
 18. Երբ կինը հարվածում է տղամարդուն, մենք չենք կարող պատասխան հարված տալ: 
 19. Տղամարդկանց այդ փառաբանված էրեկցիան հաճախ կապված չէ սեռական գրգռման հետ և երբեմն այն մեզ «վրա է հասնում» ոչ հարիր տեղերում: Օրինակ` լողավազանում, մարզասրահում կամ գերեզմաններում: 
 20. Երբ Աստված, չգիտես ինչու, չի օժտել ոմն տղամարդուն ոչ խելքով, ոչ էլ որևէ մի այլ բնական հմտությամբ կամ շնորհքով, նա չի կարող այդ ամենն ի օգուտ իրեն դարձնել` ընդամենը մի նեղ` մարմինն ընդգծող զգեստ հագնելով (կամ էլ հանելով): 
 21. Մեզ չեն նվիրում մատանիներ ու ականջօղեր, ապարանջաններ, ոսկեղեն ու ադամանդներ: 
 22. Մեր ոտքերի տակ չեն փռում մորթիներ և հարյուր դոլարանոցներ: 
 23. Մեզ չեն հյուրասիրում թանկարժեք խմիչքներ միայն մեր երկար ոտքերի ու ամուր հետույքի համար: 
 24. Կանանց չի սպառնում անփորձ ընկերուհու հետ օրալ սեքսի ժամանակ որևէ վնասվածքներ ստանալը, ինչպես նաև շալվարի շղթայի ոչ հմուտ օգտագործման արդյունքում: 
 25. Զուգարանում մենք մշտապես վտանգված ենք մեր իսկ կոշիկները «ցողելու» հավանականությամբ: 
 26. Կանայք չունեն զոքանչ: 
 27. Մենք չունենք սեքսուալ ներքնազգեստ: 
 28. Եթե տղամարդը նորաոճ ու սեքսուալ է հագնվում, նրան անպայման կդնեն սեռական փոքրամասնությունների ներկայացուցչի տեղ: 
 29. Կանանց համար պարտադիր չէ սովորել փողկապ կապել: 
 30. Կնոջն անհնարին է բարոյապես ոչնչացնել իր սեռական օրգանի մասին ընդհամենը մեկ անվայել դիտողությամբ: 
 31. Կանայք ստիպված չեն քթանցքի մազերը քաշել: 
 32. Հարսանիքից առաջ բոլոր ընկերուհիները սրտանց շնորհավորում են հարսին: Իսկ ահա արական նախահարսանյաց ծեսերը հանգում են փեսացուի համակարգված ստորացմանն` իր հավատարիմ ընկերների կողմից, ընկերների, ովքեր ամեն գնով փորձում էին կանխել հասունացող այդ ճակատագրական անխուսափելի սխալը: 
 33. Կանայք հիմնականում իրենց ողջ սերն ուղղում են մեկ առարկային: Իսկ մենք ստիպված ենք «պատռվել» կնոջ, ընկերուհու, սիրուհու և սիրած ֆուտբոլային թիմի միջև: Երբեմն այս ցուցակում հայտնվում է նաև նոր մեքենան: 
 34. Կանանց երբեք չեն մեղադրում տղամարդկային շովինիզմի համար: 
 35. Տղամարդիկ հորինում են բոլոր բառերն, իսկ կանայք դրանք ուղղակի դարձնում են իգական: 
 36. Չնայած որ դեֆիլեներին մոդելները վաղուց բաց կրծքերով են հանդես գալիս, կրկին` չգիտես ինչու, այժմ էլ համարվում է անպարկեշտ զրուցակցի դեկոլտեին հառելը: 
 37. Այն փաստը, որ մենք չափերով, միջին հաշվով, կանանցից ավելի մեծ ենք, մենք հարմար թիրախ ենք դառնում մեր գլխավերևում թռչող բնական կարիքները զսպած աղավնիների համար: 
 38. Տղամարդիկ` գյուտերի, հայտնագործությունների և արվեստի գլուխգործոցների մեծ մասի հեղինակներն են: Ըստ այդմ, հենց մեզ վրա է մարդկության ողջ հույսը: 
 39. Մեր մանկական երազանքները` տիեզերք թռչել կամ հաղթել նախագահական ընտրություններում, գրեթե անհասանելի են: Մինչդեռ, կանանց` բուժքույր, դասատու կամ էլ պարզապես մայր դառնալու նպատակներին հասնելը հարյուր անգամ ավելի հեշտ է: 
 40. Տղամարդկանց միջև ծեծկռտուքի ժամական որպես կանոն միմյանց գլխին կամ շշով են հարվածում կամ աթոռով, ինչը շատ ավելի լուրջ վնասվածքներով է հղի, քան կանանց մեջ ընդունված ճչալն ու հակառակորդի մազերից քաշքշելը: 
 41. Արական սեռի հորմոն տեստոստերոնն իր մաքուր վիճակում ոչ այլ ինչ է, քան իսկապես 50-50 հարաբերակցությամբ հերոինի և կոկաինի պայթուցիկ խառնուրդ: Եվ մենք դեռ կարողանում ենք նման պայմաններում ռացիոնալ մտածել: 
 42. Տղամարդկանց մեղադրում են բոլոր պատերազմների համար: 
 43. Իսկ երբ բան է պատահում, հենց մեզ են ուղարկում ճակատ, իսկ կանայք ընդամենը դառն արցունքներով մեզ ճանապարհում են: 
 44. Մենք շամպայն չենք սիրում, սակայն հենց մենք պետք է այն միշտ բացենք: 
 45. Ավտոմեքենայում մենք լսում ենք Ուիթնի Հյուսթոն, Սելին Դիոն կամ էլ Ալլա Պուգաչովա, քանի որ ֆեմինիզմի այս դարում կանայք նույնպես իրավունք ունեն ընտրել FM-radio, ու էլի` չգիտես ինչու: 
 46. Մեր մասին պատմում են անեկդոտներ, կատակում, թե ինչպես ենք մենք թաքնվում պահարաններում և այնուհետև փախչում`միայն կիսավարտիքը հագներիս: 
 47. Իսկ ամենազվարճալին այն է, որ երբեմն դա բոլորովին էլ անեկդոտ չէ: 
 48. Մենք չենք կարող ամուսնանալ միլիոնատիրոջ հետ: 
 49. Մեզ չի թույլատրվում մտնել կանանց բաղնիք: 
 50. Մեզնից ոչ մեկին երբեք չեն շնորհի «Մայր հերոսուհի» կոչումը: