Երկուշաբթի, 11 Նոյ 24, 15:55
Կարելի է ընդունել որևէ գաղափարի օգտակարությունը, բայց և այնպես չկարողանալ օգտվել նրանից: Գյոթե

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ինչո՞ւ ուսանողները չեն հասցնում դասերը սովորել…
ArmEcoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 20 Հուլ 11, 15:40 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն


Ամբողջ տարվա ընթացքում ուսանողները ունեն 365 օր`սովորելու համար: Դրանցից 52-ը կիրակի է,հետևաբար մնաց 313 օր: Գարնանը լավ եղանակի պատճառով չի լինում սովորել, դրան գումարած համակարգիչը: Հանում ենք 50 օր: Մնաց 263 օր: Մարդը միջինում քնում է 8 ժամ: Տարեկան դա կազմում է 122 օր: Մնաց 141 օր: Եթե հաշվենք օրական 1 ժամ տրամադրում ենք ուրիշ զբաղմունքներին` հոբբին և այլն, ապա կհանենք ևս 15 օր և կմնա 126 օր: Յուրաքանչյուր օր միջինում մենք 2 ժամ ուտում ենք: Այսինքն հանում ենք 30 օր ևս և մնում է 96 օր: Տարեկան մոտավորապես 90 օր մենք ստեղ-ընդեղ ենք գնում, հյուր, հավաքույթներ, քեֆեր և այլն: Հանելով ստանում ենք 6 օր: Օրական միջինում 20 րոպե մենք հեռախոսով ենք խոսում կամ սմս ենք գրում: Տարեկան դա կազմում է 48 ժամ,այսինքն 2 օր: Մնաց 4 օր: Դե մարդ ենք, մրսել կա բան կա` տարեկան միջինում գոնե 3 օր կհիվանդանանք: Դա էլ հանելով կմնա 1 օր… և գիտե՞ք դա, որ օրն է: Իհարկե մեր ծննդյան…


Աղբյուր` http://webgrig.blogspot.com/
Կցված նյութեր: 6387212.gif (8.2 Kb)





 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 19 Նոյ 11, 13:00 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Ուսանողի համար ամենակարևորը ոչ թե քննություն տալն է, այլ ճիշտ ժամանակին դրա մասին հիշելը:

Ուսանող լինելը շատ լավ բան է, սակայն սովորելը խանգարում է:

Ուսանողը հանուն քննության գնում է ամեն ինչի, նույնիսկ քննության:

Հայտարարություն Դեկանատի պատին` "Լեզու չհանձնած ուսանողները կախված են երկրորդ հարգում:"

Ուսանողներ հիշեք` "Այն ամենը, ինչ ասելու եք քննության ժամանակ, հետագայում օգտագործվելու է Ձեր դեմ:"

Եթե Ձեզ տվել են լավ գիտելիքներ, դա չի նշանակում, որ դա Դուք ստացել եք:

Ուսանողը թեման չգիտի երկու դեպքում` քննությունից առաջ և քննությունից հետո:

Մարդը ծերանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը:

Եթե ինֆորմացիան չի տեղավորվում գլխում, ուրեմն սխալ գլխում է հայտնվել:

Առաջ ես կարծում էի, որ շատ բաներ չեմ հասկանում... ես փորձեցի սովորել... այժմ ես գիտեմ, որ չեմ հասկանում ավելի շատ բաներ:


Աղբյուր` http://ArmBlog.net/
Կցված նյութեր: 7962799.jpg (10.8 Kb) · 5422942.jpg (11.4 Kb)





 
ՀՅՈւՐԱմսաթիվ: Շաբաթ, 19 Նոյ 11, 18:31 | Հաղորդագրություն # 3
Խումբ: Հյուրեր






biggrin biggrin biggrin
Քննության նախորդ գիշեր. Զանգ դոցենտին. Նայում է զարթուցիչին- գիշերվա ժամը 3-ն է.
-Ալո
-Քնած ես, զզվելի...
-?????
-Իսկ մենք ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ...





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: