Երեքշաբթի, 22 Ապր 25, 03:13

Կյանքը նման է հեծանիվ վարելուն: Որպեսզի պահպանեք ձեր հավասարակշռությունը, դուք պետք է անընդհատ շարժվեք: Ալբերտ Էնշտեյն

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ
armeco-87Ամսաթիվ: Շաբաթ, 24 Նոյ 12, 12:32 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Ի՞ՆՉ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Շատերին է հայտնի, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանում ակտիվորեն կենսաթոշակային բարեփոխումներ են մշակվում և իրականացվում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2014 թ. հունվարի 1-ից նախատեսվում է ներդնել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, որի հաջողությունը կախված է նաև բնակչության իրազեկվածությունից: Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը Հայաստանում մշակվել է Եվրահանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակներում և հաշվի է առնվել կենսաթոշակային բարեփոխումների միջազգա յին փորձը` մասնավորապես Էստոնիայում ներդրված մոդելը: Այս իմաստով կփորձենք մի քանի համեմատություն կատարել, որը, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընթերցողին: Էստոնիան կենսաթոշակային բարեփոխումներն սկսել է 1999 թվականից և 2003-ից արդեն ներդրել է պարտադիր կուտակային համակարգը: Ի տարբերություն Էստոնիայի, որտեղ պարտադիր կուտակային համակարգը տարածվում է 1983 թվականից հետո ծնված քաղաքացիների վրա, Հայաստանում այն տարածվելու է 1974 թվականից հետո ծնվածների վրա: Եթե Էստոնիայում կուտակային վճարների դրույքաչափը սահմանված է 6%, որից 2%-ը վճարում է աշխատակիցը, իսկ 4%-ը` պետությունը, ապա Հայաստանում կուտակային վճարի չափը նախատեսված է աշխատավարձի 10%-ի չափով, որի կեսը վճարելու է պետությունը, կեսը` աշխատողը: Նաև նշենք, որ կենսաթոշակային տարիքը Հայաստանում սահմանված է 63 տարի (Էստոնիայում` 61 տարի): Սակայն էականն այն է, որ կյանքի միջին տևողությունը Հայաստանում 74 տարի է, այդ թվում` տղամարդկանցը` 70,4 տարի, կանանցը` 77,2 տարի: Հետևաբար 40 տարեկան ապագա թոշակառուն պետք է 23 տարի կենսաթոշակը հավաքի կուտակային ֆոնդում, որպեսզի հետագայում 11 տարի կենսաթոշակ ստանա` կյանքի միջին տևողության 70,4 տարվա պարագայում:

"Տնտեսագետ" ամսագիր; asue.am


Patience is the key element to success. Bill Gates




 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:

ՆՈՐ ԳՐԱՌՈւՄՆԵՐ ԹԵԺ ԹԵՄԱՆԵՐ ՆՈՐ ՕԳՏՎՈՂՆԵՐ
Как эффективно использовать крау... (0)
Как крауд-маркетинг поможет в пр... (0)
Почему алкоголизм так опасен и к... (1)
Можно ли лечить зависимость без ... (1)
Нужен совет (1)
Հետաքրքիր տեղեկատվություն (41)
Անեկտոդներ, հումոր - Юмор - Humour (39)
Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և այլ աշխատանքներ (28)
Այլ թեմաներ - Աֆորիզմներ (26)
Սեր ու սիրահարվածություն (21)
lililu [lililo]
Adolf [Adolf Smith]
Prohor [Гелетей Прохор]
ALEX3234 [Alex Messo]
mariam627426 [Mariam Petrosyan]