Ուրբաթ, 29 Մարտ 24, 17:42
094 91 93 23
095 91 95 25

Կորպորատիվ կառավարումը տնտեսագիտության բնագավառ է, որը հետազոտում է այն, թե ինչես կարող են ընկերությունները` օգտագործելով ինստիտուցիոնալ կառուցվածքները, գործել ավելի արդյունավետ: Մեթիսեն

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հասարակություն / Կրթություն » Տնտեսագիտություն » Հայկական արտահանման նրբությունները
Հայկական արտահանման նրբությունները
ArmEcoԱմսաթիվ: Երեքշաբթի, 20 Սեպ 11, 14:22 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Հայաստանի տնտեսության հետճգնաժամային փուլից արժանապատիվ դուրս գալու կարևորագույն ուղղություններից են արտահանման ընդլայնման ու նոր արտաքին շուկաների քաջալերման, և երկրորդ, փոքր և միջին ձեռնարկատիրության իրական աջակցման և զարգացման ապահովման խնդիրները:

Անկախացման քսան տարիների ընթացքում ՀՀ առևտրային հաշվեկշիռը միշտ էլ ունեցել է բացասական կառուցվածք, այսինքն` ներմուծումը մշտապես գերազանցել է արտահանմանը: Սակայն, վերջին 3-4 տարիների ընթացքում, դրանց միջև տարբերությունը 2,5-3 անգամից հասավ 4-4,5 անգամի: Սա դրական երևույթ չէ: Այդ առումով, դիտարկենք ՀՀ տնտեսության արտահանման կառուցվածքը: Այսպես, 2009-10թթ. այստեղ էական փոփոխություններ չկան, ընդ որում, արտահանման շուրջ 15%-ը կազմում են բնական կամ արհեստական մարգարիտը, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները, սև մետաղները` 13%, պղինձ և պղնձե իրերը` 9,2%, ալյումին և ալյումինե իրերը` 8,5%, հանքաքարը` 16,3%, այլ ոչ թանկարժեք մետաղները` 1,3%, ապակին և ապակե իրերը` 1,4% և այլն: Որոշակի կշիռ ունի սննդի արդյունաբերության արտադրանքը` ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ` 11,3%, մրգեր, բանջարեղեն և դրանց վերամշակման արտադրանք` 1,1%:

Վերը նշված ցուցանիշների վերլուծությունը ակնհայտ ցույց է տալիս, որ ՀՀ արտահանման կառուցվածքում գերակշիռ բաժինը կազմում է լեռնահանքային և մետաղաձուլական արտադրանքը, սակայն, թեթևարդյունաբերական արտադրանքը կազմում է 0,5%, մեքենաշինականը` 2,4%, քիմիականը` 0,7% և այլն: Սա նշանակում է, որ այն ներուժը, որ առկա է ՀՀ արտադրության ավանդական այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են քիմիական, թեթև, սննդի, ագրոպարենային և մի շարք այլ ոլորտներում, բացարձակապես անարդյունավետ է օգտագործվում: Օրինակ, գյուղատնտեսական վերամշակող ճյուղերի ձեռնարկությունների արտահանման ներուժի ընդլայնման կարևոր գործոններից մեկը ժամանակակից պահանջները բավարարող սերտիֆիկացման լաբորատորիաների առկայությունն է: Հայտնի է, որ ապրանքներն արտահանելիս` տվյալ արտասահմանյան երկրի օրենսդրությունը պահանջում է մի շարք սերտիֆիկացման ընթացակարգերի պահպանում և իրականացում, որը լուրջ դժվարություններ է առաջացնում մեր ձեռնարկատերերի համար: Այս խնդիրների լուծումը, ըստ իս, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, նաև առևտրաարդյունաբերական պալատի, Գործարարների և արդյունաբերողների միության տեսադաշտում է: Բավականին ուշագրավ է նաև ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռների ներկայացումը: Այսպես, ՌԴ-ը ՀՀ արտահանման մեջ կազմում է 15,1%, Չինաստանը` 2,5%, Գերմանիան` 16,2%, Նիդերլանդները` 7,3%, Իրանը` 4,7%, Վրաստանը` 7,4%, Կանադան` 4,8%, Բուլղարիան` 8,5%, Բելգիան` 6,6%:

Վերոհիշյալ ինը երկրների համապատասխան ցուցանիշները միասին կազմում են ՀՀ արտահանման շուրջ 75%-ը, ընդ որում, Ռուսաստանը և Գերմանիան միասին 31,2%-ը: Կարծում եմ` վերոհիշյալ աշխարհագրությունը նույնպես լուրջ ընդլայնման կարիք ունի: Օրինակ, չնայած Չինաստանի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, քննարկվող ցուցանիշը անբավարար է: Նույնը Իրանի դեպքում: Ակնհայտ է, որ մեր ձեռնարկությունների կողմից թողարկվող բազմաթիվ ապրանքների որակական ցուցանիշները նույնպես լուրջ բարելավման կարիք ունեն: Այս տիրույթում, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման և հետագա զարգացման խնդիրներին ՀՀ-ում կանդրադառնանք հաջորդիվ:


Հեղինակ` Միքայել Մելքումյան
Աղբյուր` http://ejournal.am/





 
Ֆորում » Հասարակություն / Կրթություն » Տնտեսագիտություն » Հայկական արտահանման նրբությունները
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: