Հինգշաբթի, 27 Հուլ 17, 17:59

Մարդիկ ցանկանում են ղեկավարվել, ամեն կերպ խուսափելով պատասխանատվությունից: Դուգլաս Մակ-Գրեգորի, X տեսություն

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » Ստեղծագործող » Հայերեն ստեղծագործող » Խոստովանություն (Սեր, սեր, սեր...)
Խոստովանություն
demetraԱմսաթիվ: Հինգշաբթի, 11 Հոկտ 12, 21:21 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 9
Նվերներ: 33
Վարկանիշ: 5

օֆլայն
Խոստովանություն

Քո հետ գեթ մի վայրկյան խոսելն էլ հերիք է, որ ժպտամ ու զգամ թե որքան երջանիկ եմ: Այո երջանիկ եմ, որ կաս, որ սիրում եմ… Աշխարհ անէանում է, երբ հիշում եմ քեզ, կյանքը կանգ է առնում, րոպեները թռչում են, իսկ սիրտս անհագ ուզում է լսել ձայնդ, տեսնել աչքերիդ փայլը, զգալ ձեռքիդ ջերմությունը… Հոգիս անվերջ ճախրում է քո հետ… Արևից էլ ուժեղ է մեր սերը ջերմացնում ու լույս սփռում… Մեր սերն իրական է, չնայած կախարդական է թվում… Ինչ հանդիպել եմ քեզ, սիրտս սկսել է ապրել ու զգալ կյանքը… հիմա, երբ նայում եմ աշխարհին, տեսնում եմ ինչի համար են մարդիկ պայքարում, ինչի համար տառապում և ինչ նպատակներ ունենում, խղճում եմ նրանց: Այն ինչին ձգտում են, իզուր է… Եթե սիրեն, կհասկանան, որ սիրո կողքին ամեն ինչ անիմաստ է… Կհասկանան, որ մինչև սիրելը չէին ապրել, այլ ուղղակի շարժվել են իրենց ստեղծած ճանապարհով, որում սերը տեղ չուներ: Այնտեղ, որտեղ չկա սեր, չկա և կյանք, չկա ձգտում կամ նպատակ…
Ուզում եմ սիրել, սիրել անմնացորդ …





 
HovhannesԱմսաթիվ: Հինգշաբթի, 11 Հոկտ 12, 23:10 | Հաղորդագրություն # 2
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն
Quote (demetra)
Ուզում եմ սիրել, սիրել անմնացորդ …

applause applause applause love





 
ArturԱմսաթիվ: Շաբաթ, 22 Դեկ 12, 22:25 | Հաղորդագրություն # 3
Խումբ: Հյուրեր






_good _good _good _good heart




 
ՀՅՈւՐԱմսաթիվ: Շաբաթ, 18 Մայ 13, 18:46 | Հաղորդագրություն # 4
Խումբ: Հյուրեր






bag thumb up biggrin lavn a shaat




 
AnahitkaԱմսաթիվ: Հինգշաբթի, 19 Սեպ 13, 13:13 | Հաղորդագրություն # 5
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
ԼՈՒՍՆԱՀԱՐ ԿԱՐՈՏ

Սկսվում է գիշերն արդեն:

Եվ աստղերը,
Որ ողջ ցերեկ խոր քուն մտան,
Հիմա իրենց ճառագայթե
Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում`
Ընդդեմ մթան:

Եվ անպաշտպան իմ կարոտը,
Որ անցել է խոր ընդհատակ
Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի,
Իմ կարոտը մատնըվում է քո անունից.
Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին:

Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում,
Իսկ ես` լուսնո՛տ,
Ես` լուսնահա՜ր,
Շեղ-սայթաքուն կտուրներով
Ու քիվերով ատամնաբաց,
Մինչև անգամ շանթարգելով,
Ահա նորից քեզ եմ գալիս`
Կյանքըս կրկին վտանգելով:

Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր
Ու ձայն տայիր`
Ճչալու պես «ա՜խ» անելով`
Իմ վտանգված կյանքի համար վախենալով,
Գիտե՜ս` ինչո՛վ կվերջանար,
Իմ ցանկալի՜ս:

Գիտե՛ս.
Մահո՜վ է վերջանում,
Երբ լուսնոտին ձայն են տալիս:

Բայց ես բնա՜վ երկյուղ չունեմ,
Թե կընկնեմ ցած
Եվ իմ արյամբ հալեցնելով ձյունը մայթում`
Դռնապանին գեթ կազատեմ ձյուն քերելուց:
Այդ չի՛ լինի,
Որովհետև ձայն չե՜ս տա դու,
Եվ դա- ո՛չ թե բարությունից,
Այլ… պարզապես չսիրելո՜ւց…





 
Ֆորում » Ստեղծագործող » Հայերեն ստեղծագործող » Խոստովանություն (Սեր, սեր, սեր...)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:

ՆՈՐ ԳՐԱՌՈւՄՆԵՐ ԹԵԺ ԹԵՄԱՆԵՐ ՆՈՐ ՕԳՏՎՈՂՆԵՐ
Թափուր աշխատատեղեր (Հղումներ դեպ... (7)
Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և ... (26)
մրցունակության բարձրացման հիմնախ... (0)
մրցունակության բարձրացման հիմնախ... (0)
Էլեկտրոնային փողերի փոխանակում (1)
Հետաքրքիր տեղեկատվություն (41)
Անեկտոդներ, հումոր - Юмор - Humour (39)
Այլ թեմաներ - Աֆորիզմներ (26)
Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և այլ աշխատանքներ (26)
Սեր ու սիրահարվածություն (21)
vachik [Վաչագան Մխիթարյան]
ՄարՄար [Մարինե Մարկոսյան]
iamgeorgimashuryan [Georgi Mashuryan]
Մարիամ99 [Մարիամ Սարգսյան]
Լիլիթթ [Lilit Yan]