| |||||
|
|||||
Դուք ապրում եք մեկ անգամ, բայց եթե ամեն ինչ ճիշտ անեք, մեկ անգամն էլ բավական է... Մեյ Վեստ |
|||||
Ֆիզիկական անձ. քաղաքացի, մարդ, որը մասնակցում է տնտեսական գործունեությանը որպես այդ գործունեության լիիրավ անդամ: Ֆիզիկական անձ են համարվում տվյալ երկրի քաղաքացիները, արտասահմանցիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք տնտեսության մեջ գործում են որպես ինքնուրույն սուբյեկտ, իրավունք ունեն անձամբ իրականացնելու որոշակի տնտեսական գործունեություն, կարգավորել տնտեսական հարաբերությունները այլ անձանց և կազմակերպությունների հետ, հարաբերությունների մեջ մտնել իրավաբանական անձանց հետ: Ֆիզիկական անձը գործում է սեփական անունից, կարիք չունի ֆիրմայի, ձեռնարկության ստեղծման, ինչն անհրաժեշտ է իրավաբանական անձանց համար: Ֆիլիպսի կոր. կոր, որը ցույց է տալիս գործազրկության մակարդակի (աբսցիսների առանցք) և գների մակարդակի տարեկան աճի տեմպերի (օրդինատների առանցք) միջև գործող կապը: Ֆինանսական համակարգի հաշտարար. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ բողոքի քննման գործընթացը պարզ է, արագ և թափանցիկ: Մանրամասները տես այստեղ: Ֆիրմա. կազմակերպություն, որը շահույթ ստանալու նպատակով ռեսուրսներ է օգտագործում ապրանքների և ծառայությունների արտադրության համար, տնօրինում և կառավարում է մեկ կամ մի քանի ձեռնարկությունների: Ֆյուչերսային գործարքներ. ապրանքների, տարադրամի և արժեթղթերի վաճառքի բորսային գործարքներ, որոնք կնքվում են նախապես, ապագայի համար` տվյալ պահին գործող գներով: Ֆրիկցիոն գործազրկություն. գործազրկություն, որը կապված է աշխատանքի տեղի կամավոր փոփոխության և աշխատանքից ժամանակավորոպես ազատվելու հետ. մի աշխատանքից մի այլ աշխատանքի անցնելու ընթացքում առաջացած ժամանակավոր գործազրկություն: "Ֆրիռայդերի" պրոբլեմ. ապրանքի կամ ծառայության օգտագործում՝ առանց դրանց դիմաց նախապես վճարելու, բացառման սկզբունքի կիրառման անհնարինություն, որը մասնավորի համար անշահավետ է դարձնում որոշ տնտեսապես ցանկալի և անբաժանելի ապրանքների ու ծառայությունների արտադրությամբ զբաղվելը: Ֆունկցիոնալ ֆինանսավորում. գանձարանային քաղաքականության օգտագործումը ոչ ինֆլյացիոն ՀԱԱ-ի ապահովման համար լրիվ զբաղվածության պայմաններում՝ անկախ պետական պարտքի վրա՝ այդ քաղաքականության ազդեցությունից: |
|
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
|