Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Միջանձնային հարաբերությունների բրրիտանացի փորձագետ Տրեյսի Կոկսը, ով հրատարակել է 14 գիրք, համոզված է, որ կանայք իզուր են կորցնում ժամանակը' փորձելով հասնել նրան, ինչ, իրենց կարծիքով, պետք է տղամարդուն:
Առաջին հերթին դա վերաբերվում է սեքսուալությանը: Տրեյսին հիմնվելով մի շարք հետազոտությունների վրա պնդում է, որ զգացմունքային կապը տղամարդու համար ավելի կարևոր է, քան սեքսուալը:
«Կանանց ճնշող մեծամասնությունը սխալ կարծիք ունի այն մասին, թե ինչ է պետք տղամարդուն,- ասում է Տրեյսին:- Նրանք կարծում են, որ ուժեղ սեռը կնոջ մեջ գնահատում է երիտասարդությունը, արտաքին տեսքը, ինքնավստահությունը, խելքը և կատարյալ մարմինը: Իսկ իրականում, եթե կազմենք տղամարդկանց' կնոջ մեջ գրավող հատկանիշների տասնյակը, այդ դեպքում այն նշված հատկանիշներն այդ խումբ չեն մտնի»:
Իսկ ո՞ր հատկանիշներն են այդ ցուցակում: Տրեյսիյի կարծիքով՝ «բարետեսությունը» (ոչ թե սեքսուալությունը), բարությունը, լսելու ունակությունը, վստահություն ներշնչելը, տղամարդու կատակների վրա ծիծաղելու ունակությունը: Եթե տղամարդը իրեն կին է ընտրում երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու նպատակով, ապա նրա համար կարևոր է, որ ընտրյալը թույլ տա հոգ տանել իր մասին, լինի թույլ և տղամարդուց կախված, այլ ոչ թե ուժեղ և ինքնուրույն:
Մեծ կրծքից և երկար ոտքերից ավելի ուժեղ սեռը գնահատում է լավ բնավորությունը, խոհարարական հմտությունները և կնոջ մայրական ջերմությունը: «Բոլոր դիետաները, պիլինգները և նորաձևության վերջին ճիչը տղամարդուն կարող է անկողնում պահել միայն մեկ գիշեր,- համոզված է Տրեյսի Կոկսը: - Բայց մշտական սիրուհու կամ կնոջ կարգավիճակում տղամարդը ձեզ չի տեսնի: Ձեր կողքին տղամարդը պետք է իրեն թագավոր զգա, ոչ թե ստրուկ»: