Դասական տնտեսագիտության վառ ներկայացուցիչ, փիլիսոփա շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթը ծնվել է 1723թ.-ի հունիսի 16-ին: Հայրը մահացել է դեռ նրա ծննդից առաջ: Մայրը նրան տվել է լավ դաստիարակություն և նրա աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն ունեցել: 14 տարեկանում Սմիթն իր հայրենի փոքրիկ քաղաքից տեղափոխվել է Գլազգո և տեղի համալսարանում ուսումնասիրել մաթեմատիկա և փիլիսոփայություն:
Օրերից մի օր իրենց մոր մոտ եկան զավակները: Նրանք իրար հետ վիճում էին և չէին համաձայնվում մի հարցի շուրջ, թե իրենցից ում է ավելի շատ սիրում մայրը: Մայրը վերցնում է մոմը, վառում և դիմում երեխաներին. -Ահա մոմը, որը ես եմ, մոմի կրակը՝ իմ սերը: Հետո նա վերցնում է մեկ ուրիշ մոմ և վառում իր մոմից: -Սա իմ առաջնեկն է, ես տվել եմ նրան իմ կրակը, իմ սերը: