Կիրակի, 19 Ապր 26, 15:17

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » 20 ճշմարտություն ինքնազարգացման մասին
20 ճշմարտություն ինքնազարգացման մասին
Խորհուրդներ | Բլոգգեր` armeco-87 | 14 Հնվ 13 09:48

20 ճշմարտություն ինքնազարգացման մասին
Գիտելիքի ձեռքբերումը չի երաշխավորում աճ և զարգացում, գլխավորը դրանք կիրառելն է:
 
Լավ գաղափարն առանց գործողությունների ոչինչ է:
 
Հնարավորությունները պետք է չփնտրել, այլ ստեղծել:
 
Մեր կյանքի 10%-ի վրա ազդում են անվերահսկելի հանգամանքները, իսկ մնացած 90%-ի վրա` մեր վերաբերմունքն այդ հանգամանքների նկատմամբ:
 
Այն, ինչ չենք սկսել այսօր, չի կարող ավարտվել վաղը, ուստի պետք չէ հետաձգել:
 
Սպասելով պլանների իրականացման համար իդեալական պայմանների` դուք կարող եք մնալ դատարկաձեռն:
 
Քանի դեռ շարունակում եք անել այն, ինչ անում  եք, կշարունակեք ստանալ այն, ինչ ստանում եք:
 
Մի վախեցեք փոփոխություններից: Առավել հաճախ դրանք տեղի են ունենում այն ժամանակ, երբ անհրաժեշտ են:
 
Կարգապահությունը պետք է նրա համար, որ "այն, ինչ ուզում եք ամենից շատ" և "այն, ինչ ուզում եք հենց այս պահին" տարբերակներից միշտ ընտրեք առաջինը:
 
Որքան դժվար է ճանապարհը, այնքան մեծ հաջողություն է սպասվում դրա վերջում:

Ծանր ժամանակները չեն կարող տևել հավերժ, բայց եթե մարդն ինքն է բարդացնում ամեն ինչ, ապա դա ընդմիշտ է:

Բազմաթիվ հաջողակ մարդիկ հանդիպել են բազմաթիվ անհաջողությունների մինչ իրենց "հաջողությանը" հասնելը:

Ոչ ոք չի ծնվում հաջողակ:

Թերություններով ծրագրի առկայությունն ավելի լավ է, քան ծրագրի բացակայությունն ընդհանրապես:

Անկախ նրանից, թե ինչպես եք փող վաստակում, դուք աշխատում եք միայն մեկ անձի մոտ` ձեր: Կարևոր է որոշել, թե ինչ եք վաճառում և ում:

Դուք երբեք չեք դառնա լավ գաղափարի տեր, եթե մինչ այդ չունենաք բազմաթիվ վատերը:

Զբաղված և արտադրողական լինելը տարբեր բաներ են: Երջանիկ և հաջողակ լինելը տարբեր բաներ են:

Յուրաքանչյուր իրավիճակում դուք ունեք ընտրություն:

Հաջողությունը դա գերակայությունը չէ մյուսների նկատմամբ, այլ առավելությունը սեփական ներուժի նկատմամբ:

Դուք երջանիկ լինելու լիիրավ իրավունք ունեք: Կօգտվեք այդ իրավունքից, թե ոչ, կախված է ձեզանից:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5877 | date 5.0/3 | date հաջողություն, խորհուրդներ, ինքնազարգացում

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել