"Քրիստոսի չարչարանքները" 2004 թվականին նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կեվիզելը։ Ֆիլմը նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով և նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած ձիթենու այգում նրա աղոթքից, մինչև խաչելությունը։
Առավոտյան բացեցի մի կայք, որտեղ գրանցվել էի վաղուց և կարդացի aloha Gohar: Զարմանալի թվաց, քանի որ կայքիս լեզուն անգլերեն էր: Փնտրեցի ինտերնետում և ահա թե ինչ եմ պարզել: Ալոհան հավայերեն բազմիմաստ բառ է և ունի մի շարք նշանակություններ` Բարև կամ Առայժմ, Սեր կամ Կապվածություն, Շնչառության Առկայություն` alo - առկայություն, դեմք, ha - շնչառություն, շունչ: