Եթե Ամանորի գիշերն ինչ-որ բան գտնեք, ողջ տարին անսպասելի նվերներ կստանաք:
Ում բաժին հասնի շշի մեջ եղած շամպայնի վերջին կաթիլները, նոր տարում նա մեծ հաջողություններ կունենա:
Եթե ձեր տուն պատահաբար անծանոթ է հյուր եկել, ընդունեք նրան ձեր ընկերախումբ և նոր տարում երջանկությունը ձեզ կայցելի: Ասում են` Ձմեռ Պապն այդկերպ ստուգում է մեր մարդասսիրությունը: Եթե այդպես լինի, ուրեմն կյանքում հաճելի փոփոխությունների սպասեք:
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ինչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…