Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Ասում են, որ Նոր տարվա նախաշեմին բոլոր երազանքներն իրականանում են: Իսկ եթե սիրելիին ոչ սովորական, այլ իմաստալից նվեր մատուցեք, ապա փոխադարձ զգացմունքն ապահովված է:
Ինչպե՞ս ավելի զորեղ դարձնել սիրելի անձին մատուցվող անակնկալը: Առաջին հերթին, նրան շնորհավորական բացիկ գրեք բանաստեղծության տեսքով: Հանգավորված տողերը մոգական ազդեցություն կարող են ունենալ: Հոգ տարեք, որ փաթեթավորումը գեղեցիկ լինի: Տուփի վրա ծաղիկներ, փետուրներ կամ այլ զարդեր կպցրեք: Եվ վերջին խորհուրդը, սիրելին պետք է ինքը գտնի նվերը, իսկ դուք կարող եք նրան հուշել այնպես, ինչպես մանկական խաղում է. "սառը-տաք": Հողի նշանի տակ ծնված տղամարդը նվերը պետք է դնի հատակին մոտ տեղում, օրինակ` սեղանի տակ: Ջրի տարերքի ներկայացուցիչները պետք է այն թաքցնեն լոգարանի կամ խոհանոցի պահարաններում: Կրակի տարերքի ներկայացուցիչները կարող են թաքցնել վառվող մոմերի կամ լուսամփոփերի մոտ:
Հողի տարերք (Ցուլ, Կույս, Այծեղջյուր)
Ուժեղ սեռի այս ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում նվիրել այն ամենը, ինչ կապված է սպորտի հետ, օրինակ` սպորտային կոստյում, գնդակ, իսկ գուցե նաև երկու հոգու համար նախատեսված քնապա՞րկ:
Հրաշագործ յուրահատկությունը. հիմնական նվերին զուգահեռ մի մոռացեք կցել նաև նրա հաջողության թալիսմանը: Դա կարող է լինել ամեն ինչ` հատուկ տեսք ունեցող բրելոկ կամ վախենալու աֆրիկյան դիմակ: Կարևորը ձեր սիրելիին համոզելն է, որ այդ ինքնատիպ իրը կրելիս հաջողությունը նրան կուղեկցի մշտապես:
Օդի տարերք (Ջրհոս, Կշեռք, Երկվորյակներ)
Այս եռյակին կուրախաղնեն թատերական ներկայացման տոմսերը, սիրած խմբի համերգը կամ ֆուտբոլային խաղը: Հարմար կլինեն նաև սիրած զարդարանքներն ու իրերը` լինի դա վառ փողկապ, նոր շարֆ, ձեռնոցներ: Մի խոսքով, այն ամենը, ինչ կարելի է միանգամից կրել ու սկսել ուրախանալ կյանքով:
Հրաշագործ յուրահատկությունը. իրը պետք է լինի փքուն կամ մետաքսյա, փափուկ ու հաճելի (որպեսզի սիրելին ամեն անգամ այն ձեռքը վերցնելիս հիշի, թե որքան շատ է սիրում ձեզ): Հարմար կլինի նաև գեեցիկ ճարմանդով գոտին կամ ծվծվացող բրելոկը:
Ջրի տարերք (Ձկներ, Կարիճ, Խեցգետին)
Նրանց դուր կգա տեխնիկական, էլեկտրական նվերը: Փառք Աստծո, խանութներում մեծ է էլեկտրական սարքավորումների ընտրությունը: Թող ձեր և ձեր սիրելիի ճաշակը էլեկտրատեխնիկայի նկատմամբ միանման լինի:
Հրաշագործ յուրահատկությունը. նա ձեր ներկայությամբ պարտադիր պետք է ստուգի, թե ինչպես է աշխատում այդ սարքը: Այնպես որ, բացեք տեխնիկական անձնագիրը և ուսումնասիրեք այն երկուսով:
Կրակի տարերք (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր)
Նրանք հաստատ խայծը կուլ կտան, եթե նվերները լինեն տան համար: Ո՞վ է ասել, որ տղամարդկանց չի կարելի գեղեցիկ սկահակ կամ մոմակալ նվիրել: Նրանց կուրախացնի խոշոր մոխրամանը կամ ինքնատիպ բաժակը: Ինչպես միշտ, տղամարդուն հաճելի կլինեն տիպիկ տղամարդկային պարագաները: Օրինակ` վառ փողկապը կամ նոր ժամացույցը: Բացի այդ, կրակի տարերքի ներկայացուցիչ տղամարդուն անպայման գիրք նվիրեք:
Հրաշագործ յուրահատկությունը. գրքի մեջ էջանիշ դրեք այն էջում, որը համապատասխանում է ձեր ծննդյան օրվան: Իսկ ժամացույցը ինքնուրույն կապեք նրա ձեռքին:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է