Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել: Ուիլյամ Շեքսպիր
Գեներալիսիմուս լատիներեն բառ է, որ նշանակում է ամենագլխավոր: Պատերազմի ժամանակ այդ կոչումը տրվում է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարին կամ մի քանի դաշնակից երկրների միացյալ ուժերի ընդհանուր հրամանատարին: 16-18-րդ դարերում գեներալիսիմուսը նաև պատվավոր տիտղոս էր և տրվում էր նաև պետական ու պալատական առանձին գործիչների:
Առաջին անգամ գեներալիսիմուսի կոչումը 1569 թվականին շնորհվել է Ֆրանսիայի Կարլոս 9-րդ թագավորի 18-ամյա եղբորը` արքայազն Անրի Անժուացուն, որը հետագայում դարձավ թագավոր:
Ռուս մեծ գրող Լ.Ն. Տալստոյն ասել է. «Խոր ծերության ժամանակ մարդիկ կարծում են, թե իրենց կյանքի վերջն են ապրում, սակայն հենց այդ ժամանակ է, որ կատարում են թե՛ իրենց և թե՛ ուրիշների համար ամենաթանկարժեք և ամենաանհրաժեշտ աշխատանքը»…
Մետրոպոլիտենի առաջին հերթն սկսեց գործել 1981 թվականի մարտի 7-ին Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Սասունցի Դավիթ կայարաններով: 1984 թվականին շահագործման հանձնվեց Գործարանային կայարանը, 1986-ին` Շենգավիթը, 1987-ին` Գարեգին նժդեհը, 1989-ին` Զորավար Անդրանիկը: