Երեքշաբթի, 10 Մարտ 26, 04:15

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Բնավորությունն ըստ սիրած սուրճի
Բնավորությունն ըստ սիրած սուրճի
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` ArmEco | 21 Հոկտ 12 16:34

Բնավորությունն ըստ սիրած սուրճի
Սուրճի սիրահարներ, արդյոք մտածե՞լ եք, որ ձեր այնքան սիրած և պաշտած սուրճը կարող է նաև արտացոլել ձեր բնավորության որոշ գծեր, նայած թե սուրճի ինչպիսի համ կնախընտրեք:
Համաձայն գերմանացի հոգեբանների կարծիքի` սուրճի յուրաքանչյուր տեսակ` դառը, քաղցր, կաթով, առանց կոֆեինի, համապատասխանում է մարդկանց նկարագրի որոշ գծերի:

Աղացած դառը սուրճ սիրողները զորեղ անհատականության տեր անձինք են, նախաձեռնող են և չեն ամաչում իրենց սխալներից: Կյանքում իրապաշտ են և գործնական:

Աղացած քաղցր սուրճ սիրողներն անինքնավստահ և դժվար որոշումներ ընդունող անձինք են: Նրանք չեն սիրում պատասխանատվություն ստանձնել, կարիք ունեն ուրիշի աջակցության` հատկապես դժվար պահերին:

Փրփուրով սուրճ սիրողներն հաճախ են առաջնորդվում իրենց զգացմունքներով և ոչ թե բանականությամբ: Նրանք ունեն բազմանդամ և համերաշխ ընտանիք, նախընտրում են իրենց ազատ ժամանակը տրամադրել ընտանիքին: Այլ խոսքով` նրանք բարի և ազնիվ մարդիկ են:

Լուծվող սուրճ նախընտրողները տրամաբանող և գործնական մարդիկ են, միշտ փնտրում են կտրուկ ճանապարհ և առանց ավելորդ խոսքերի անցնում գործի:

Առանց կոֆեինի սուրճի սիրահարները հավասարակշռված և այլազան հետաքրքրությունների տեր անձինք են, ընդհանրապես անձնասեր չեն, ոչ էլ փառասեր:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5779 | date 5.0/5 | date ԽՈՀԱՆՈՑ, սուրճ, բնավորություն, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել