Երկուշաբթի, 30 Դեկ 24, 20:31

Կորպորատիվ կառավարումը տնտեսագիտության բնագավառ է, որը հետազոտում է այն, թե ինչես կարող են ընկերությունները` օգտագործելով ինստիտուցիոնալ կառուցվածքները, գործել ավելի արդյունավետ: Մեթիսեն

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
4. Հանդիպում հարցազրուցավարի կամ նրանց խմբի հետ
ADMIN-SԱմսաթիվ: Ուրբաթ, 21 Սեպ 12, 17:47 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Հարցազրույցի նպատակն է պարզել` արդյո՞ք դուք լավագույն անձն եք տվյալ գործի համար: Հարցազրույցը սովորաբար մեկ զրուցավար է անցկացնում, սակայն պատրաստ եղեք հանդիպելու մի ամբողջ խմբի:
Հարցազրույցի ժամանակ ձեզ ավելի վստահ կզգաք, եթե արդեն նման փորձ ունեք: Նույնիսկ ավելի լավ կլինի, եթե այդ փորձը համադրեք այն տեղեկությունների հետ, որը հավաքել եք գործի և գործատուի մասին:
Ճանաչու՞մ եք որևէ մեկին, որ կապ ունի ձեզ հետաքրքրող կազմակերպության հետ` այնտեղ է աշխատում, նրան ապրանք է վաճառում կամ ծառայություններ մատուցում, ենթակապալառու է կամ այնտեղ աշխատող որդի կամ դուստր ունի և այլ: Տեսե՛ք, կարո՞ք եք ավելի շատ տեղեկություն ստանալ նրանից: Ներքին անցուդարձին տեղյակ յուրաքանչյուր ոք կարող է օգնել, որ դուք փայլեք հարցազրույցի ժամանակ:
Կազմակերպության մասին տեղեկություն հավաքելու համար օգտագործեք բոլոր հնարավոր աղբյուրները` կազմակերպության տեղեկագրերը, հանրային գրադարանը և այլն: Տարբեր տարեկան տեղեկագրքերում սովորաբար տպագրվում են ընկերությունների անունները, հասցեներն ու հեռախոսահամարները, նրանց ղեկավարների անունները, թվարկում են գործունեության ոլորտները, ապրանքներն ու ծառայությունները և այլ: Աչքի անցկացնելով տեղական մամուլը` կարող եք իմանալ` կազմակերպության գործունեությունը լրատվության մեջ լուսաբանվե՞լ է, թե՞ ոչ: Հանրային ընկերության տարեկան հաշվետվությունը ցույց է տալիս նրա ֆինանսական վիճակը, ինչպես նաև շահերի սփռվածքն ու շահութաբերությունը:

Փորձնական հարցազրույց
Դիմեք ձեր ընկերոջը, որ ձեզ հետ փորձնական հարցազրույց անցկացնի: Բազմիցս կրկնեք այն մասերը, որոնք, ըստ նրա կարծիքի, ամենաթույլն են:
Եթե գործը, որին ձգտում եք, շատ լավն է, ապա կարող եք դիմել մասնագետ խորհրդատուի օգնությանը: Նա խորհուրդ կտա, թե ձեր կերպարն ինչպես ներկայացնել, և ձեզ հետ փորձնական հարցազրույցներ կանցկացնի:

Հաղորդակցման ունակություն
Որոշ աշխատատեղերի համար կարևոր է հաղորդակցվելու ունակությունը: Դուք լրացուցիչ միավորներ կշահեք, եթե կարողանաք.
  • հեշտությամբ շփվել մարդկանց հետ,
  • սկսել խոսակցությունը,
  • պատասխանել վստահությամբ,
  • լավ արտահայտել սեփական մտքերը:
    Այս բոլոր ունակությունները մեծ դեր են խաղում ձեր թողած ընդհանուր տպավորության մեջ:

    Ողջունելը
    Ընդունարանից ձեզ հավանաբար ներս կտանի հարցազրուցավարը կամ նրա օգնականը: Բարևելիս նա միգուցե սեղմի ձեր ձեռքը: Պատասխանեք ամուր, սակայն ոչ շատ ուժգին ձեռքսեղմումով:
    Եթե ձեզ ասում են, որ ինքներդ գնաք հարցազրուցի սենյակ` "Գնացեք դեպի միջանցքի ձախ կողմի երկրորդ դուռը", ապա համարձակորեն բախեք դուռը և հետո միայն ներս մտեք:
    Նստեք միայն այն դեպքում, երբ առաջարկեն: Եթե ձեր աչքերին ուժեղ լույս է ընկնում, ապա աթոռը փոքր-ինչ տեղաշարժեք, որ ավելի հարմար լինի: Հարցազրույցի ժամանակ կաշկանդված մի եղեք, բայց և խուսափեք կտրուկ շարժումներ անելուց:
    Եթե սենյակում երկու հոգի են, բայց հարցազրույցը վարում է միայն մեկը, փորձեք երկուսի հետ էլ հայացքներ փոխանակել:

    Մարմնի լեզուն
    Կարևոր է հարցազրույցի ամբողջ ընթացքում իմացունակ և հետաքրքրված տեսք ունենալ: Աթոռին նստեք թեթևակի առաջ թեքված դիրքով: Ձեռքերի շարժումները պետք է բնական լինեն, սակայն ձեռքերով ձեզ մի գրկեք: դա այնպիսի տպավորություն է թողնում` կարծես թե ինչ-որ բան եք թաքցնում: Հետաքրքրություն արտահայտեք, նույնիսկ` եթե առաջարկվող գործը ձանձրալի է թվում կամ էլ բնավ ձեր ուզածը չէ: Պարզեք ամեն ինչ, երբ կգա հարցեր տալու ձեր հերթը:

    Ո՞վ է անցկացնելու հարցազրույցը
    Այս հարցազրույցը կարող է միակը լինել կամ առաջինը` երկու և ավելի հարցազրույցներից: Կախված հարցազրույցների կառուցվածքից` դրանք կարող են անցկացնել հետևյալ անձից որևէ մեկը.
  • ապագա գործատուն կամ վերադասը,
  • աշխատակազմի ղեկավարը,
  • բաժնի վարիչը,
  • երկու կամ ավելի (մինչև ութ) անձանցից բաղկացած խորհուրդը
  • աշխատողը, ում փոխարինելու եք
  • աշխատանքի տեղավորման գործակալության աշխատողը:
    Հնարավոր է, որ նույն օրը երկու հարցազրույց ունենաք, առաջինը` աշխատակազմի բաժնի ղեկավարի, երկրորդը` բաժնի վարիչի հետ, եթե առաջինը հաջող է անցել: Հավանաբար, թեկնածուներին կտեղակարգի բաժնի վարիչը, և աշխատատեղը կառաջարկվի առաջին թեկնածուին, իսկ մյուսները հերթի կդրվեն, մինչև որ առաջին թեկնածուն ընդունի կամ մերժի այդ առաջարկությունը: Եթե առաջինը մերժում է, ապա առաջարկութուն է արվում երկրորդ թեկնածուին:
    երբեմն առաջին հարցազրույցը գործատուի փոխարեն անցկացնում է աշխատանքի տեղավորման մասնագիտացված գործակալությունը: Այս նախնական հարցազրույցն ավելի անաչառ է լինում, իսկ ձեր ինքնակենսագրությունը և դիմումի ձևաթերթն ուսումնասիրվում են ավելի հանգամանորեն: Հարցեր տալուց հետո նրանք միայն այն դեպքում են գործատուին հայտնում ձեր անունը, երբ պատասխանները լիովին բավարար են: Այնուհետև գործատուն հարցազրույց է անցկացնում արդեն վերջնական ցուցակում ընդգրկվածների հետ: Հարցերը, որ դուք կցանկանայիք տալ, հետաձգեք մինչև այս երկրորդ հարցազրույցը, քանզի գործակալությունը կամ չգիտե պատասխանը կամ լիազորված չէ բացահայտելու մանրամասները:
    Գործակալությունն աշխատում է բազմաթիվ գործատուների համար: Ուստի, եթե լավ տպավորություն թողնեք, ապա շատ հավանական է, որ այնտեղ կգրանցեն ձեր տվյալները, որպեսզի հետագայում դրանք օգտագործեն համապատասխան բարձր պաշտոնի առաջարկ ունենալու դեպքում:
    Աշխատանքի տեղավորման ոչ մասնագիտացված գործակալություններն այդքան մեծ վստահություն չեն վայելում: Նրանց ընտրած թեկնածուների հետ մանրակրկիտ հարցազրույց է անցկացնում գործատուն:

    Հարցազրույցը
    Ձեզ հետ մի քանի ընդհանուր բնույթի խոսք փոխանակելով, որպեսզի ձեզ ավելի անկաշկանդ զգաք, միգուցե ձեզ սուրճ առաջարկեն: Ընդունեք առաջարկը, եթե այնքան լավ եք տիրապետում ձեր նյարդերին, որ կարող եք ըմպել առանց թափելու կամ գավաթն ափսեին չրխկոցով դնելու: Հավանական է, որ հրաժարվելիս անվստահ մարդու տպավորութուն ստեղծեք: Որոշեք ինքներդ: Ամեն դեպքում մի՛ ծխեք, ծամոն մի՛ ծամեք, քաղցրավենիք մի՛ կերեք: Նախազգուշացումը կարող է ավելորդ թվալ, սակայն հարցազուցավարները նման զարմանալի դեպքերի ականատես են եղել:

    Ներածական խոսակցությունը կարող է լինել հետևյալի մասին`
    "Ինչպե՞ս տեղ հասաք":
    "Այսօր ուղևորության համար բարենպաստ եղանակ չէ, ճանապարհին խցանումներ եղա՞ն":
    Երկար պատասխաններ չեն ակնկալվում: Ժպտացեք և հստակորեն պատասխանեք:

    Սուրճն ըմպելուց հետո ափսեն ու գավաթը զգուշությամբ դրեք սեղանին: Հարցազրուցավարը պետք է ձեզ պատմի կազմակերպության և առաջարկվող գործի մասին, նկարագրի հիմնական դրույթներն ու պայմանները, ինչպես նաև` առաջ քաշման հնարավորությունները: Հնարավոր է, որ ձեզ շենքում ման տան:
    Կարող է պատահել, որ դիմորդը հարցազրույցին ավելի վարժված լինի, քան գործատուն. առաջինը` մեծ փորձի, իսկ վերջինը` դրա պակասության պատճառով: Հավանաբար, նման հարցազրույցի կառուցվածքը խստորեն սահմանված չի լինի, և դուք կարող եք ընթացքն ուղղորդել` պարզապես նստելու և բարեկամաբար զրուցելու փոխարեն, որի ժամանակ քիչ բան կիմանաք: Եթե օժտվա եք բնատուր ինքնավստահությամբ, ապա զգուշացեք, որ այն որպես մեծամտություն կամ ինքնագոհություն չընկալվի: Ընկերության որոշ աշխատողներ կարող են դա ընկալել իբրև սպառնալիք իրենց դիրքին: Մարդիկ չեն սիրում ենթարկվել նորեկներին:

    Հարցազրույց խմբի հետ
    Եթե պատրաստ չեք հանդիպելու երկուսից ավելի զրուցավարների, ապա այսպիսի հարցազրույցը կարող է ձեզ հանկարծակիի բերել: Նման հարցազրույցները հաճախակի են կիրառվում կրթության, բժշկության, զինված ուժերի և հանրային ծառայությունների ոլորտներում և հետզհետե սկսել են ավելի հաճախ կիրառել գործարարության մեջ, նույնիսկ` եթե հարցազրույցը բարձր պաշտոնի համար չէ: Մի՛ վախեցեք:
    Հարցազրույցը կարող է ղեկավարել խմբի անդամներից մեկը, սակայն մյուսները նախօրոք ծանոթացած կլինեն ձեր ինքնակենսագրությանը և իրենց հերթին կարող են հարցեր տալ: Կձեռնարկվի ձեր ինքնակենսագրության և դիմումի ավելի մանրամասն ուսումնասիրությունը: Նստեք ուղիղ և հայացքն ուղղեք ձեզ դիմող զրուցավարին, սակայն փորձեք պատասխանել ոչ միայն նրան, ով հարց է տվել: Թող ձեր հայացքը սահի մեկից մյուսը` կանգ առնելով յուրաքանչյուրի վրա:
    Հաճախ է լինում, որ խմբի անդամները վարժված հարցազրուցավարներ չեն, թեև ոմանք շատ հարցեր են տալիս: Թեկնածուն կարող է տուժել ոչ պատշաճ հարցի պատճառով: Մի նախագահ հարցազրույցն սկսել էր` հարցնելով. "Որքա՞ն աշխատավարձ եք ակնկալում": Թեկնածուն գիտեր, որ մինչ այս հարցը տալը նախ անհրաժեշտ էր գործը նկարագրել, իսկ աշխատավարձի սահմանները կարող էին նշվել հայտարարության մեջ կամ պաշտոնը զբաղեցնելու առաջարկությունն անելիս: Դուք պետք է պատրաստ լինեք նման հարցերի:
    Նրանք հարցեր կտան ձեր ինքնակենսագրության վերաբերյալ և որոշ բաներ պարզաբանելու համար` երբեմն ճշմարտությունը, անկեղծությունը կամ չափազանցությունը ստուգելու նպատակով: Խմբի անդամներից մեկը միգուցե եղել է ձեր դպրոցում կամ վարժարանում, ավարտել է ձեր համալսարանը, ծանոթ է ձեր նախկին գործադիր տնօրենին կամ նախկին աշխատակիցներից որևէ մեկի հետ: Եթե հարցազրուցյը դրական արդյունք ունենա, նրանք, թերևս, հետագայում կզանգահարեն այդ ծանոթներին` ձեր մասին "ներքին"
    տեղեկություններ ստանալու համար: Դա հատկապես վերաբերվում է որոշակի մասնագիտությունների և գործարարությունների:
    Երբեմն խորհուրդը բոլորովին չի անրադառնում ձեր ինքնակենսագրությանը, և դա նույնիսկ տեղիք է տալիս կասկածի արդյո՞ք կարդացել են այն: Միանգամայն հնարավոր է, որ նրանք արդեն կատարել են թեկնածուի ընտրությունը և պարզապես ժամանակ են սպանում, քանի որ ըստ կանոնների պահանջվում է թափուր տեղի մասին հայտարարություն հրապարակել և մի քանի հարցազրույց անցկացնել: դա անհնար է ապացուցել, կարող եք միայն կասկածել: Օգտագործեք նման հարցազրույցը փորձ ձեռք բերելու համար:

    Խտրականություն և նախապատվություն
    Օրենքը նպատակ ունի կանխելու ցեղի, սեռի, հաշմանդամության, կրոնի վրա հիմնված խտրականությունը:
    Հարցազրուցավարների տրված հարցերը չպետք է նպատակաուղղված լինեն դիմորդների որևէ խմբի անբարենպաստ վիճակի բացահայտմանը: Սակայն եթե դուք մայր եք, որը երեխաներին մեծացնելուց հետո աշխատանքի է վերադառնում, ապա ամենայն հավանականությամբ հասկանում եք` հարցազրուցավարին ապացույցներ են պետք, որ դուք կանխապես հոգացել եք դպրոցական արձակուրդների և արտակարգ իրավիճակների մասին: Ներկայացրեք այդ ապացույցները` չսպասելով, որ պահանջեն, թեև պարզ է` նույն հարցով ձեր ամուսնուն չեն դիմի:
    Աշխատողին հավասար հնարավորություններ ընձեռող գործատուն ավելի մեծ կարևորություն է տալիս ձեր վերաբերմունքին և բարձր է գնահատում այն թեկնածուին, որն ավելի լավ կաշխատի որպես անձախմբի անդամ: Նման գործատուի կարծիքով` ունակությունների ու փորձի ստուգումը պակաս կարևոր է, քանի որ գործի հանդեպ ճիշտ վերաբերմունք ունեցողին հնարավոր է սովորեցնել աշխատանքի ընթացքում:


  • ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    ADMIN-SԱմսաթիվ: Չորեքշաբթի, 19 Դեկ 12, 14:33 | Հաղորդագրություն # 2
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 85
    Նվերներ: 6
    Վարկանիշ: 1

    օֆլայն
    Փոքր սխալներ, որոնք կձախողեն հարցազրույցը

    Դու գիտես, որ հարզացրույցի գնալիս անհրաժեշտ է անջատել բջջային հեռախոսը և նաև տեղյակ ես, թե ինչպես է պետք հագնվել: Սակայն կան առաջին հայացքից աննշան թվացող մանրուքներ, որոնք կարող են փչացնել ամեն ինչ...

    Նույնիսկ շատ խելացի աղջիկները, հիանալի ինքնակենսագրությունով հանդերձ՝ կարող են հարցազրույցների ընթացքում անհաջողություն կրել: Եվ քանի որ միշտ չէ, որ կարող ես զանգել գործատուին և հարցնել` ինչն է մերժման պատճառը, առաջարկում ենք ավելի հաճելի տարբերակ. աշխատանքի տեղավորման մի շարք ինտերնետային կայքեր հարցումներ են անցկացրել գործատուների շրջանում՝ պարզելու, թե որոնք են աշխատանքի դիմողների թույլ տված ամենահաճախ հանդիպող սխալները:

    Ակնհայտ հիմարությունները բաց կթողնենք (թերևս կհամաձայնես, որ ակնհայտ հիմարություն է հեռախոսին եկած հաղորդագրությունը հարցազրույցի ժամանակ կարդալը): Փոխարենը՝ կնշենք այլ պատճառներ, որոնց մասին հավանաբար չէիր էլ կասկածում:

    Անհարկի մեծամտություն

    Ինքնավստահությունը, այսինքն՝ հանգիստ և հավասարակշռված պահվածքն, իհարկե, ավելի գերադասելի է, քան նյարդային վիճակը: Սակայն անհարկի մեծամտությունը գործատուների 51 տոկոսի համար տեղում թեկնածուին դուրս շպրտելու ցանկության պատճառ է հանդիսացել:

    Կարևոր չէ, թե որքան պահանջված ես եղել նախկին աշխատավայրում։ Պետք չէ տպավորություն ստեղծել, թե բոլոր կարևոր գործերի պատասխանատվությունը միայն քեզ վրա է եղել:

    «Գործատուներին հարկավոր են մարդիկ, որոնք հեշտությամբ են ինտեգրվում թիմում, իսկ մեծամտաբար խոսելով՝ դու տպավորություն ես ստեղծում, որ թիմային աշխատանքը քեզ համար չէ»,- ասում է Փոլ Փաուերսը՝ «Հաջող հարցազրույցներ» գրքի հեղինակը: Ուստի ավելի ճիշտ կլինի, եթե ասես, որ ձեր թիմը հիանալի աշխատանք է տարել որևէ ծրագրի շրջանակներում և փայլուն կերպով կատարել իր առջև դրված խնդիրը: Այնուհետև կարող ես մանրամասնել, թե ինչ պարտականություն է դրված եղել կոնկրետ քեզ վրա:

    Ոչ մի դեպքում չնայես ժամացույցին. դա կարող է տպավորություն ստեղծել, թե դու անչափ մեծամիտ ես և ափսոսում ես այն ժամանակը, որը հատկացրել ես այդ հարցազրույցին: Եվս մեկ անթույլատրելի թերացում է արևային ակնոցը գլխին հարցազրույցի ներկայանալը:

    Իհարկե, կարիք չկա գործատուի մոտ տպավորություն ստեղծել, թե դու գրասենյակային առնետ ես, սակայն չափից դուրս անհաղորդ մնալն էլ կարող է հակառակ տպավորությունը ստեղծել` փաստելով քո անտարբերության մասին: Ըստ հարցվողների 55 տոկոսի` հանդիպելով նման պահվածքի`իրենք հրաժարվել են տվյալ թեկնածուից:

    Ցույց տուր, որ դու նույնչափ հետաքրքրված ես իրենցով, որչափ իրենք` քեզնով: Նախքան հարցազրույցը ուսումնասիրիր նրանց գործունեության ոլորտը, որպեսզի ավելի լավ պատրաստված լինես: Եվ ի վերջո, սա քեզ նաև վստահություն կհաղորդի:

    Շատերը իներտ վարքագիծ են դրսևորում և չեն ցանկանում էնտուզիազմ ցուցաբերել, որպեսզի այնպես չստացվի, թե չափազանց շատ են հետաքրքրված այդ աշխատանքով: Սակայն վերջում միշտ էլ կարելի է թեթևակի տպավորություն ստեղծել, թե մեզ այդ ամենն այնքան էլ հապճեպ պետք չէ:

    Շաբլոն պատասխաններ

    Շատ հաճախ կարիերայի գծով փորձագետներն առաջարկում են հետևյալ խորհուրդը. երբ ձեզ հարցնում են՝ որն է ձեր ամենամեծ թերությունը, պատասխանը թող լինի մի ինչ-որ դրական բան, օրինակ՝ «Ես գործամոլ եմ» կամ «Ես ամեն ինչում ձգտում եմ կատարելության»: Գուցե սա վատ պատասխան չէ, սակայն, գործատուների 34 տոկոսի կարծիքով, պատրաստի պատասխաններ տալը բացասական տրամադրվածություն է առաջացնում: Նրանք սկսում են մտածել, որ դու կա՛մ որևէ լուրջ բան ես թաքցնում, կա՛մ արտահայտվելու ձիրք չունես:

    Դե իհարկե, հարկավոր չէ անցնել անձնական խոստովանությունների՝ միայն անկեղծ տպավորություն թողնելու համար: Սակայն ոչ մի վատ բան չկա, եթե խոստովանես որևէ թերություն և անմիջապես էլ բացատրես, թե ինչ քայլեր ես ձեռնարկում դա վերացնելու ուղղությամբ: Օրինակ՝ «Իմ աշխատանքի արդյունավետության վրա ազդում են հստակ վերջնաժամկետները, սակայն հոգեբանի հետ մի քանի զրույցից հետո հիմա ինձ ավելի վստահ եմ զգում»:

    Եվ նույնիսկ եթե դա ամենաանկեղծ ճշմարտությունն է, Աստծու սիրուն, երբեք չհայտարարես. «Սա իմ երազանքների աշխատատեղն է», երբ քեզ հարցնում են, թե ինչու ես հենց իրենց մոտ ուզում աշխատել: Փորձիր բացատրել, որ տվյալ պարտականությունները համահունչ են քո մասնագիտական հմտություններին:

    Երբ հարցազրույցին մի քանի րոպե է մնում, և քեզ հարցնում են. «Դուք մեզ հարցեր ունե՞ք», մի՛ պատասխանիր. «Երևի թե ոչ»: Դրանով կարող ես փչացնել մինչ այդ ստեղծած տպավորությունը, քանի որ, գործատուների կարծիքով, հարցեր չունեցող մարդն անտարբեր է: Իսկ հարցեր տալը նշանակում է, որ իսկապես հետաքրքրված ես նրանցով և ոչ թե պարզապես հարձակվել ես առաջին իսկ պատահած աշխատանքի վրա:

    Ապացուցիր, որ լսելու լավ ունակություն ունես, իսկ հավելավճարի ու արձակուրդի մասին հարցերը թող այն ժամանակվա համար, երբ արդեն ընդունված կլինես աշխատանքի:

    Սա լո՞ւրջ է

    Կադրերի բաժինների աշխատակիցները միաբերան պնդում են, որ այս դեպքերն իրական են։

    • «Թեկնածուն հարցազրույցի ողջ ընթացքում արևային ակնոցով էր. հավանաբար հարցազրույցին նախորդող գիշերն անցկացրել էր մեծ էնտուզիազմով»:
    • «Ուսուցիչներից մեկն այնքան էր ուզում ցույց տալ, որ ստեղծագործական մտածելակերպ ունի և պաշտում է երեխաներին, որ հարցազրույցին ներկայացել էր նապաստակի կոստյումով»:
    • «Թեկնածուն մոտեցավ իմ սեղանին, որպեսզի նախքան նստելը ծամոնը գցի իմ աղբարկղի մեջ»:
    • «Մեկը հենց նոր էր եկել ատամնաբույժի մոտից... բերանի մի մասն անզգայացած էր, ու գրեթե չէր հասկացվում, թե ինչ է ասում»։
    • «Մեկը դիմումի ձևը լրացրել էր մոր անունով, որովհետև... լրացնողը մայրն էր եղել»:

    cosmo.am


    ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    • Էջ 1-րդ 1-ից
    • 1
    Որոնել: