Երկուշաբթի, 30 Դեկ 24, 20:08

Ամենալավ պետությունը այն չէ, որ մարդկանց դարձնում է առավելապես երջանիկ, այլ այն, որը երջանիկ է դարձնում առավելագույն թվով մարդկանց: Դյուկլո

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
3. Ներկայացեք ժամանակին
ADMIN-SԱմսաթիվ: Երկուշաբթի, 20 Հուն 11, 13:23 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Ուսանողների առաջին հարցազրույցը կարող է տեղի ունենալ իրենց համալսարանի տարածքում: Այս գլուխը հասցեագրված է այն անձանց, ովքեր պետք է հարցազրույց անցնեն անծանոթ միջավայրում: Ձեզ նախապես գրավոր կտեղեկացնեն հարցազրույցի օրվա և ժամի մասին: ՈՒստի, ձեզ սպասելու են: Եթե հարցազրույցի չեք ներկայանալու, ապա հարկավոր է զանգահարել` բացատրություն տալու և ներողություն խնդրելու համար: Երբեք մի ուշացեք: Դա ձեր մասին վատ կարծիք է ստեղծում հարցազրույց վարողի մոտ: Դուք խախտում եք նրա ժամանակացույցը, և ձեր մեկնարկը սկիզբից ևեթ անցնում է անբարենպաստ պայմաններում:

Նախորդ երեկոյան
> Նախապատրաստեք ձեր հագուստը
> Նախապատրաստեք ձեր պայուսակը
> Մի մասնակցեք խնջույքի
> Լարեք երկու զարթուցչի զանգերը, մեկը կարող է չաշխատել
> Լավ քնեք գիշերը:

Նախապես փորձարկեք ճանապարհը
Միշտ ջանացեք 10 րոպե շուտ տեղ հասնել: Ավելին ցանկալի չէ: Բոլորս գիտենք, որ մետրոյի գնացքը կարող է ուշանալ, իսկ երթևուկությունը` խցանվել: Շատ անախորժություններից կարելի է խուսափել` նախապես փորձելով անցնել նույն ճանապարհը, եթե ժամանակը ներում է: Զանգահարեք և հարցազրույցավարին հարցրեք, թե որն է ավտոբուսի մոտակա կանգառը կամ կայանավայրը, եթե այս տեղեկությունները բացակայում էին հայտարարության մեջ:

Եթե գնում եք ոտքով - Նախապես ոտքով անցեք ճանապարհը` նշելով ժամանակը: Գտեք շենքի ճիշտ մուտքը:

Եթե գնում եք ավտոբուսով - Նախապես փորձնական ուղեվորություն կատարեք` նշելով ժամանակը և որոշելով կանգառը, որտեղ պետք է իջնեք: Այլապես, շատ ուշ կամ շատ շուտ իջնելու դեպքում ստիպված կլինեք երկար վազել:

Եթե գնում եք մետրոյով - Ստուգեք գնացքի ժամանակացույցը և հաշվի առեք մետրոյի ուշանալու հնարավորությունը:

Եթե գնում եք ինքնաշարժով - Համոզվեք, որ
> գիտեք ճանապարհը
> վառելիքը բավարար է
> գիտեք ճանապարհին վերաբերող տեղեկույթը` կարևոր անձի այցելության պատճառով փակ է լինելու, ձյուն է գալու, սառցապատ է և այլն:

Եթե գալիս եք շրջանից - Եթե գիշերելու կարիք կա, իսկ քաղաքը ձեզ անծանոթ է, ապա անհրաժեշտ է տեղեկանալ մանրամասներին և ամեն ինչի մասին նախապես հոգալ` որտեղ եք քնելու, սնվելու և այլն:

Հանդիպում քարտուղարի հետ
Հարցազրուցավարը հաճախ քարտուղարից հարցնում է, թե այս կամ այն այցելուն նրա վրա ինչ տպավորություն է թողել: Բարեկամաբար ողջունեք քարտուղարին, դա կօգնի, որ նրա հիշողության մեջ մնաք: Հիշողության մեջ կմնաք նաև բարկացած տեսքի, սխտորի, ծխախոտի, քրտինքի կամ ալկոհոլի ուժեղ հոտի պատճառով: ՈՒստի, խուսափեք այդ ամենից:
Կարող է ձեզնից պահանջեն, որ գրանցվեք, և կրցքին ամրացնելու անցագիր տան:
"Բարև ձեզ, ես Կարինե Հարությունյանն (Տիգրան Հայրյանն) եմ: 11:15 հանդիպում ունեմ պարոն\տիկին Սերոբյանի հատ":
Զուգարանում ձեզ կարգի բերելուց հետո համոզվեք, որ պատշաճ տեսք ունեք: Նայեք` արդյոք ձեր վրա ջրի հետքեր չեն մնացել, եթե անձրև էր գալիս: Մի քանի անգամ խոր շունչ առեք ու հանդարտեք:
Քարտուղարի հետ զրուցեք, միայն` եթե նա զբաղված չէ և հակված է խոսելու:
Չարժե նույն առավոտյան կամ կեսօրից հետո մեկից ավելի կազմակերպության հարցազրույցի մասնակցել, որովհետև.
> Հարցազրույցը կարող է ձգձգվել (այդ դեպքում ձեզ, թերևս, թեթև ըմպելիք առաջարկեն)
> Եթե հարցազրույցը հաջող անցնեք, հնարավոր է որ ձեզ անմիջապես հրավիրեն երկրորդ հանդիպմանը կամ փորձաստուգում հանձնելու:

Սպասելու ժամանակն օգտագործեք նախապատրաստվելու համար.
> Վերանայեք ձեր դիմումը և ինքնակենսագրությունը
> Ուսումնասիրեք պատին փակցված թերթերը և ցուցափեղկերը, որոնք լրացուցիչ տեղեկություններ կտան կազմակերպության մասին
> Կարդացեք ընկերության մասին գրականությունը, որը դրված է այցելուների համար
> Ուսումնասիրեք անցուդարձ անողներին
> Ականջ դրեք քարտուղարին,արդյոք այս կազմակերպությունը այն վայրն է, որտեղ կցանկանայիք աշխատել
> Խոր շնչեք, որպեսզի հանգստություն պահպանեք:

Եթե քարտուղարը ձեզ չի առաջարկում, որ վերարկուն թողնեք ընդունարանում, ապա ներս մտնելիս վերցրեք ձեզ հետ: Այժմ պատրաստ եք ներկայանալ հարցազրուցավարին:


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: