Կիրակի, 22 Դեկ 24, 11:57

Եթե օրվա վերջում դուք գիտեք այնքան, որքան օրվա սկզբում, նշանակում է` դուք ինչ-որ բան սխալ եք անում: Ուորեն Բաֆֆեթ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
2013 թվականը սև օձի տարի
armeco-87Ամսաթիվ: Շաբաթ, 01 Դեկ 12, 12:08 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Շուտով կգա 2013 թվականը, որը սև ջրային օձի տարի է: Գեղեցիկ ապագայի մասին մտածելու ժամանակն է: Սա մեծ առիթ է, որպեսզի դուք փոխեք Ձեր կյանքը, «նետում եք հին մաշկը», և սկսում եք կյանքը նոր էջից:
Սև Ջրային օձը իմաստուն է և կշռադատված: Այն մարդը, ով ծնվել է օձի տարում ունի բարձր իմաստություն և խոհեմություն, ունակ է, տաղանդավոր: Նա կարող է դառնալ աստվածաբան, ֆինանսիստ, փիլիսոփա և քաղաքական գործիչ: Օձի տարում ծնվածները սիրում են լավ ապրել, սիրում են գրքեր, երաժշտություն նուրբ և գեղեցիկ սնունդ, թանկարժեք հագուստ:

Ինչպես դիմավորել 2013 թվականը
Ընդհանուր առմամբ օձը ունի հավասարակշռված և հանգիստ բնավորություն, և հակված է նուրբ եւ հանգիստ ապրելակերպի: Նա չի սիրում նյարդային և աղմկոտ մթնոլորտ: Հետևաբար, խորհուրդ ենք տալիս, որ դուք 2013 թվականը դիմավորեք ընկերական փոքր միջավայրում կամ ընտանիքի անդամների հետ: Նման բարի և ուրախ տոնին ամբողջովին դեն եք նետում բոլոր մութ մտքերը, մտահոգությունները, և հանգստանանում եք: Այս տարի պետք է նախապատվություն տալ մուգ կապույտ և սև հագուստին: Կանայք հագնեն մարմինը կիպ գրկող շորեր, իսկ տղամարդիկ կարող են կրել տարբեր նախշերով փայլուն փողկապներ: Անպայման կրեք կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, վճիտ ջրի ադամանդներ: Սեղանի կենտրոնում պարտադիր դրեք սոսու մի ճյուղ, որը խորհրդանշում է երկարակեցություն: Եվ մի մոռացեք տոնածառին կախել այս տարվա թալիսման օձին:

shirak.agro.am
Կցված նյութեր: 9535347.jpg (11.1 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
HovhannesԱմսաթիվ: Հինգշաբթի, 13 Դեկ 12, 10:48 | Հաղորդագրություն # 2
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն
Ինչպես ճիշտ դիմավորել 2013 թվականը

Մոտենում է 2013 թվականը՝ սև ջրային օձի տարին։ Աստղագետներն ասում են, որ այս տարին համաստեղության բոլոր նշաններին բազմաթիվ անսպասելի փոփոխություններ կբերի, քանի որ եկել է հին կաշին փոխելու, ինչպես անում են օձերը, և նորովի ապրելու ժամանակը։ Համարվում է, որ այս տարվա ամուսնությունը շատ ամուր կլինի, իսկ սև օձի հովանու տակ ծնված երեխաները՝ շատ տաղանդավոր, հավակնոտ և կյանքում երջանիկ։

Սակայն նրանք, ովքեր դեռ չեն հասունացել ընտանիք ստեղծելու համար և իրենց նվիրել են կարիերային, օձը նույնպես հաճելի անականկալներ կմատուցի. նպատակասլաց անձինք որպես նվեր կստանան բարդ խնդիրները հաղթահարելու վստահություն, իսկ նոր բարձունքներ հաղթահարելու սիրահարները՝ գործը ավարտին հասցնելու ընդունակություն։

Սակայն որպեսզի տիկին Օձը ամբողջ 2013 թվականի ընթացքում բարեհամբույր լինի ձեր հանդեպ, անհրաժետ է այն դիմավորել ինչպես հարկն է։ NEWS.am STYLE –ը կպատմի՝ ինչպես ամեն ինչ ճիշտ կազմակերպել։ Ընդ որում, հաշվի առնելով, որ օձը չի սիրում իրարանցում, սկսեք պատրաստվել հիմա՝ դեկտեմբերի 31-ին «ողջույն գժանոցից» սանրվածքով մթերային և տնտեսական խանութներով չվազվզելու համար։

Օձը չի սիրում կտրուկ փոփոխություն ու բաց տարածք, այդ պատճառով էլ ավելի լավ է նրան դիմավորել տնային հարմարավետ պայմաններում։ Եվ, քանի որ Սև ջրային օձի խորհրդանիշը, որքան էլ որ տարօրինակ է, կրակն է, կատարյալ կլիներ մի գավաթ շամպայնով նստել բուխարու առջև։ Ե՛վ հաճելի է, և՛ հարմար, և՛ տարվա խորհրդանիշի նկատմամբ՝ հարգալից։

Տունը ևս պետք է առանձնահատուկ կերպով զարդարել։ «Հյուրին» սիրաշահելու համար կարելի է ամանորյա եղևնուց կախել խաղալիք օձ և ծառը զարդարել արծաթե փայլազարդերով։ Տոնական լույսերը պետք է կախել «օձաձև»՝ եղևնու վերևից՝ ներքև։ Սփռոցները կարելի է պատել արծաթյա «անձրևիկներով». դրանք կհիշեցնեն ճյուղին փաթաթված օձի կաշի։ Եվ քանի որ մեր օձի խորհրդանիշը կրակն է, կեսգիշերին մոտ սեղանին կարելի է հասարակ կամ հոտավետ մոմեր վառել։ Դա կավելացնի տան հարմարավետությունը, իսկ Սև ջրային օձին ձեր հանդեպ լավ կտրամադրի։

style.news.am





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: