Ուրբաթ, 03 Հնվ 25, 10:39

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
2015 այծի տարին ըստ Արևելյան աստղագուշակի
ArmEcoԱմսաթիվ: Կիրակի, 14 Դեկ 14, 12:38 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
2015 այծի տարին ըստ Արևելյան աստղագուշակի

2015 տարին կբերի դրական փոփոխություններ բոլոր Կենդանակերպի նշաններին: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է ավելացնել թարմություն և փոխել իր կյանքի ընթացքը, կստանա շատ առաջարկություններ և հնարավորություններ:

Երկնքի լուսատուները խոստանում են, որ 2015 թվականին փայտե Այծը, ըստ աստղագուշակության, կտա բոլորին հնարավորություն թեթևացնել իր բեռը կամ փոխել աշխատանքը և մեծացնել եկամուտները:

Գալիք տարին նոր էջ է բոլոր նրանց կյանքում, ովքեր պատրաստ են ցանկացած նորության ու ցանկանում են զարգանալ:

Առնետ (1948,1960,1972…) – մանրախնդիր Առնետները փայտյա այծի տարում կզգան անհարմարություն, ինչ-որ մեկը շարունակ խախտելու է իրենց ծրագրերը: Ամբողջ տարին պայքարելու են մարդկանց անպատասխանատվության դեմ, ապացուցելով իրենց անմեղությունը: Այս նշանի ներկայացուցիչներին հարկավոր է սովորել հանգստանալ և հրաժարվել աշխարհը փոխելու մտքից: Մանավանդ, որ իրենց աշխատանքը չի գնահատվելու: Տարվա վերջում այս նշանի միայնակ մարդիկ, եթե պատրստ են ընտանիք կազմելուն, ամենայն հավանականությամբ, նոր սիրային հարաբերություններ կունենան:

Ցուլ (1949,1961,1973…) – վճռական և հաստատակամ Ցուլերին, ըստ չինական հորոսկոպի, խոստացվում է հասնել բոլոր նախատեսած նպատակներին: Այս տարի կսովորեն լավ հարաբերություններ հաստատել, լսել ուրիշների կարծիքը և վերլուծել իրենց գործողությունները: Շրջապատը նվաճված է լինելու Ցուլի գաղափարներով: Աստղերը խոստանում են, այս նշանի տակ ծնվածներին, ֆինանսական բարեկեցություն:

Վագր (1962,1974…) – համառությունը և խորամանկությունը Վագրերին ամբողջ տարում դրդելու են հակամարտության: Բայց հարաբերությունների մեջ լարվածությունը միայն կամրապնդի իրենց վճռականությունը և նպատակասլացությունը: Խնդիրները կամրապնդեն նրանց կամքը, կհայտնվեն հուսալի դաշնակիցներ:

Ճագար (կատու) (1963,1975…) – Ճագարի տարում ծնվածներին սպասվում են փոփոխություններ: Հանկարծակի իրենք կգիտակցեն իրենց շրջապատող մարդկանց կարևորությունը: Ձգտումը, մերձենալ շրջապատող մարդկանց հետ տանը և աշխատավայրում, խոստանում է մեծ օգուտներ: 2015 տարում ճագարի համար կսկսվի կյանքի արժեքների վերագնահատում, որոնք կփոխեն կյանքը դեպի լավը:

Վիշապ (1964,1976) – չինական հորոսկոպը խորհուրդ է տալիս ամբողջ տարին աշխատել սեփական ոճի վրա, որն էլ դրական կանրադառնա իրենց կարգավիճակին և ինքնագնահատմանը: Աստղերը զգուշացնում են զսպել զգացմունքները, որոնք կարող են հանգեցնել դժվարությունների: Բազմաթիվ խնդիրները շատ բան կսովորեցնեն, բայց մտերիմները և բարեկամները չեն թողնի նրանց առանց օգնության:

Օձ (1965,1977…) – Աստղերը կանխատեսում են իմաստուն Օձերին, որ 2015 տարին կլինի ամենալավը:Օձի տարում ծնվածները կազատվեն կոմպլեքսներից և ավելի բաց կլինեն, ձեռք կբերեն նոր դրական հատկանիշներ: Կսովորեն ներել մոտիկների վիրավորանքները, հաստատել լավ հարաբերություններ անծանոթների հետ: Ի շնորհիվ այդ ամենի, անձնական կյանքն ավելի լավ կսկսի դասավորվել:

Ձի (1966,1978…) – Ձիու տարում ծնվածները, ըստ 2015 տարվա չինական հորոսկոպի, ձգտելու են կյանքից ստանալ բոլոր բարիքները: Ներքին ուժն է օգնելու անցնել դժվարությունները, իսկ ընկերները միշտ կլինեն կողքին կանգնած: Փայտե Այծը պատրաստել է անսպասելի ճակատագրի շրջադարձներ՝ նոր հետաքրքրություններով:

Այծ (Ոչխար) (1967, 1979…) - Չինական հորոսկոպի 2015 տարին տիրուհու համար աշխարհայացքների ու կյանքի փոփոխություններ է բերելու: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել առողջությանը: Բյաց ֆինանսական հարցում պետք է ուշադիր լինել և ավելնորդ գումարներ չծախսել: Ճիշտ բաշխումը գումարի նպաստում է հարստացմանը:

Կապիկ (1968,1980…) - Կապիկներն իրենց լավ կզգան սպասվող տարում ու կլինեն հաջողակ: Բուռն ցանկությունը, գտնել ինքնիրեն, և ներդաշնակությունն աշխարհի հետ, կհանգեցնի ծանր և բարդ աշխատանքից ազատմանը: Լավ ժամանակաշրջան է ճանփորդության, տեղափոխման և նոր հարաբերությունների:

Աքլոր (1969,1981…) - Աստղերը զգուշացնում են Աքլորի տարում ծնվածներին, որ կարող են մնալ առանց բարեկամական օգնության, եթե չփոխեն հեգնանքային վերաբերմունքը: Նրանք կճանաչեն իրական մենակությունը, եթե չփոխվեն եւ իրենց մեջ չդաստիարակեն համբերություն շրջապատի հանդեպ:

Շուն (1970, 1982…) - Գուշակությունը կիրականանա նրանց կյանքում, ով ծնվել են Շան տարում, չեն վախենում փոփոխություններից ու վստահ են իրենց ուժերում: Դրական ընթացքը լիովին կփոխի ձեր կյանքը: Այս տարի կկանգնեք չափազանց կարևոր որոշման ընդունման առաջ: Հավանաբար, կծանոթանաք նոր կրոնի կամ տեսության հետ, հնարավոր է նաև, որ կփոխեք համոզմունքները: Այս կենդանակերպը պարտավոր կլինի օգնել իր մտերիմներին:

Խոզ (Վարազ)(1971,1983…) – Խոզի տարում ծնվածների համար սպասվում են դժվարություններ Նոր տարվա առաջին կիսամյակում: Կարիք կլինի սովորել, որ արդար դատելը ոչ միշտ է ճիշտ: Կհասկանան, որ երբեմն լավ է ստել կամ պարզապես թաքցնել ճիշտը: Սխալների ուղղումից հետո, արդեն երկրորդ կիսամյակում, կլինեն առաջատարի դիրքում այն բաժիններում, որտեղ գործադրել են բավարար ջանք: Համարձակ և սառնարյուն ներկայացուցիչները կստանան արժանի հարգանքն ու ճանաչումը:

Աղբյուր՝ nor-tari.info
Կցված նյութեր: 5096898.jpg (45.6 Kb)





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: