Հինգշաբթի, 28 Մարտ 24, 18:27
094 91 93 23
095 91 95 25

Դուք չեք կարող մեկ գիշերվա ընթացքում փոխել ձեր կյանքը, բայց դուք կարող եք փոխել այն ուղղությունը, որով դուք շարժվում եք: Ջիմ Ռոն

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Ստեղծագործող » Բանաստեղծություններ » Պարույր Սևակ - Բանաստեղծություններ
Պարույր Սևակ - Բանաստեղծություններ
armeco-87Ամսաթիվ: Հինգշաբթի, 20 Սեպ 12, 18:04 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Քո պատճառով

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լույս են ուզում խմորել։

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժներ են երեւում։

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս՝ հպարտությունս հաղթողի...


Patience is the key element to success. Bill Gates




 
ArmEcoԱմսաթիվ: Կիրակի, 23 Սեպ 12, 13:38 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Անկեղծ ասած

Անկեղծ ասած` այս ամնեից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել,
Վատդ թողած` լավդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել `
Չտեսնված, չեղած մի դուռ:
Սակայն ի՞նչ եմ ստացել
Այդ ամենին ի տրիտուր:
Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար:

Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես կարծել երկար,
Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի~նչ, ոչի~նչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:

Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ:

Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու ... որ դու նման լինես իմ երազին:
Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»:
Հեքիաթն, այո, միտքս ընկավ...
Դու` հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնիչ կյանքում` ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:

Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում,
Մե~կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ` ասողին,
Մեկ` լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ...





 
ArmEcoԱմսաթիվ: Կիրակի, 23 Սեպ 12, 13:43 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...





Այդ ո՞վ է ասել` նորից չեն սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու – մոտավոր
ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձրևներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,
որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու ու կրէի.
Քանզի նշանը հանման – գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում ...

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն...

http://armeco.am/forum/21-37-1#97





 
armeco-87Ամսաթիվ: Շաբաթ, 29 Սեպ 12, 12:48 | Հաղորդագրություն # 4
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Ապրել

Հեղինակի ընթերցմամբ


Գրիգոր Չալիկյանի ընթերցմամբ


Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ ամպետկություն քեզ համարես,
Թե ինքդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի,
քեզ չզիջի,
համբերատար քեզ հետ խոսի,
հակառակում քեզ համոզի
Ինքը… հզոր Հանրությունը…
Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես հույսի նման:
Արշալույսի նման բացվես
Նրանց համար,
Վերջալույսի նման բոցվես
Նրանց համար:
Թե լաց լինես` նրանց համար,
Թե բաց լինես` նրանց համար:
Եվ հաց լինես նրանց համար`
Հոգևոր հաց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
Ոգևորված:
Եվ նրանցով կյանքում լինես
Թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
Բույլ կամ ուժեղ,
Թշվառ ինչպես անապաստան,
Հարուստ ինչպես լայն տափաստան…
Ապրել, ապրել , այնպես ապրել,
Որ նրանց հետ մթնես-ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկ տեղ դառնաս գուդ ու կծիկ.
Մեկտեղ բացվես, մեկտեղ փակվես`
Ինչպես նամակ և կամ բացիկ…
Ապրել, ապրել, այնպես մեկտեղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ` տառապանքիդ,
Ջանքդ` ջանքիդ,
Ցանքդ` ցանքիդ,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կյանքն էլ քեզ ենթարկել,
Դառնալ և` շանթ, և` շանթարգել…

30.05.57 Մոսկվա


Patience is the key element to success. Bill Gates




 
AdministratorԱմսաթիվ: Շաբաթ, 29 Սեպ 12, 13:04 | Հաղորդագրություն # 5
Գեներալ-լեյտենանտт
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 22
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
Կցված նյութեր: 5089290.jpg (74.2 Kb)





 
ArmEcoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 31 Հոկտ 12, 23:13 | Հաղորդագրություն # 6
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Ժխտում եմ

Ասում են, թե առանց սիրո
Կարելի է մեկտեղ ապրել:
________Ես ժխտում եմ.
Կարելի է չմահանա՜լ,
________Ո՛չ թե ապրել:

Կժխտեի ես արևի՛ գոյությունն էլ,
Թե արևը չշողշողար,
Այլ գրքերում անփայլ լողար
Ու գրքերում թաղվե՛ր միայն:

Կժխտեի ես տերևի՛ գոյությունն էլ,
Թե տերևը ծառի վրա ոչ թե շողար,
Այլ ածուխի շերտերի մեջ պեղվե՛ր միայն:

Կժխտեի ակներևի՛ գոյությունն էլ,
Ակներևը թե չերևար՝
Թե նա իբրև լավ ցանկություն
________Զեղվե՜ր միայն:

________Ես լա՛վ գիտեմ,
Թե ինչ բան է ցանկությունը.-

Ետ ես բերում անդարձ կորած մանկությունը,
Փոխարկում ես էժանության թանկությունը.
Սնանկության խեղդող ձեռքից
Ազատվում ես չստանալիք ժառանգությամբ.
Տնանկության բաց երկընքից
Դու զատվում ես ցնորական բնակությամբ.
Աղմըկարար աշխատանքից
Շունչ ես քաշում մտացածին մենակությամբ
Բարակ մեջք ես դու երազում,
________Չա՛ղ աղջիկըս.
Երկու առողջ ոտք ես ուզում,
Կա՛ղ աղջիկըս.
Հավանաբար աչքն է հուզում
________Քեզ, չղջի՛կըս.
________Տրորվող խոտ,
Դու ուզում ես անշուշտ լեզու.
________Դու, մութ գիշե՛ր՝
Թեկուզ մի քիչ լույս ու լազուր...

________Ես լա՜վ գիտեմ,
Թե ինչ բան է ցանկությունը:

Բայց ցանկությա՞մբ լոկ լիանալ,-
________Ես ժխտում եմ:
Երազանքո՞վ լոկ հիանալ,-
________Ես ժխտում եմ:

Ես ժխտում եմ, չեմ ընդունում,
Երբ ժխտում են խոսքո՜վ միայն,
________Ո՛չ թե փորձով,
________Ո՛չ թե գործով:

Ես ժխտում եմ՝ երբ չեն փնտրում
Առաջ տանող մի նոր ճամփա,
Այլ սպառնում վերադարձով.
Երբ լրջորեն հոխորտում են ու պարծենում
Ոչ պարզապես եղած սառցով,
Այլ պաշարով և ա՛յն ջրի,
________Եվ ա՛յն ձրի
________Էժան շոգու,
Որ չհալած ու գոլորշի դեռ չդառած
Այդ սառույցն է պարունակում...

Ինչպես որ դուք չեք հավատում
Միջնադարյան ոգիներին,
Գոյությունն եմ ես էլ ժխտում շոգիների,
Եթե նրանք... դեռ սառույց են:

04, 08.VI.1957թ. Մոսկվա





 
ArmEcoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 31 Հոկտ 12, 23:16 | Հաղորդագրություն # 7
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Ասմունքում է Պարույր Սևակը

1.Պարույր Սևակ - Անկեղծ ասած


2.Պարույր Սևակ - Ապրել Ապրել


3.Պարույր Սևակ - Մի պահ զղջում եմ


4.Պարույր Սևակ - Մոր ձեռքերը


5.Պարույր Սևակ - Ուզում եմ


6.Պարույր Սևակ - Դաշույնաձև լեռներ


7.Պարույր Սևակ - Հայաստան


8.Պարույր Սևակ - Ուշ ուշ են գալիս


Աղբյուր` http://paruyr-sevak.net/





 
ՀՅՈւՐԱմսաթիվ: Ուրբաթ, 30 Նոյ 12, 22:24 | Հաղորդագրություն # 8
Խումբ: Հյուրեր






joy SHAT LAVNEN PARUYR the-best the-best sunburn sunburn SEVAK@ AMENNALAVNA smile smile love love




 
aniko88Ամսաթիվ: Հինգշաբթի, 10 Հնվ 13, 17:25 | Հաղորդագրություն # 9
Շարքային
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 7
Նվերներ: 1
Վարկանիշ: 0

օֆլայն





 
AnahitkaԱմսաթիվ: Կիրակի, 15 Սեպ 13, 18:33 | Հաղորդագրություն # 10
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
Մարդ էլ կա, մարդ էլ

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

---------------------------------------------
Մենք իրար ձեռք չսեղմեցինք...

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ...

...Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜..





 
sedaartakԱմսաթիվ: Կիրակի, 15 Սեպ 13, 20:44 | Հաղորդագրություն # 11
Շարքային
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 3
Նվերներ: 0
Վարկանիշ: 0

օֆլայն
Իբրև ըսկիզբ ընդամենը ես այն կասեմ

Աշխարհում կա ջահելություն
Կա կյանք
Կա սեր
Կան տղաներ և աղջիկներ
Կա շեկ կա սև

Եվ մի աղջիկ
Սև աչքերով սև մազերով
Ինձ գերել է խելքից հանել իր նազերով

Գալիս է նա և շատ հաճախ
Ձեռքս բռնում ափս բացում
Սև աչքերը մերթ կկոցում
մերթ լայն բացում
մերթ փակում է
Սկսվում է գուշակումը

Ապու Ապու կապու կապու
Եկ մի տեսնենք ինչ կա ափում
Աթու աթու թուհ հա թուհ
տեսնենք տղան ինչ է ասում
Անամ փերու չանամ փերու

Եվ մի օր էլ չեմ համբեում
Գիտեմ Գիտեմ
Գուշալ էլ ես կախարդ էլ ես
Չէ որ դու ինձ ոտքով գլխով կախարդել ես
Բայց իմ ափը ինչ է տալիս
Ինք գիտես որ մի ափը
մինչև անգամ ծափ չի տալիս
Ախար ինչ կա այդ ափի մեջ
Կուզես դառնամ ՄԱՐԴ ԱՓԻ մեջ

Մարդկանց առաջ և քո առաջ
Ահավասիք ինքս եմ

Ավելացված է (15.09.2013, 19:47)
---------------------------------------------
Հազար ութ հարյուր վաթսունինը թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-
ԴԺվար է ասել:

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...
Նա հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, եւ այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցընի Աստծուն:
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք...»:
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի Ժողովրդի ազնիվ կենսագիր...
Միեւնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ:
Մինչ հայրը նրա՝ Գեւոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարեւան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի:
Հետո հերթն եկավ կանանց հոսանքի.
Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝
Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝
Որդուն մաղթելով արեւշատություն,
Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,
Աղվորիկ մի հարս,
Բարի տատություն...

Երեւի այդ օր-
Եթե ոչ մարդկանց,
Գեթ ամենալուր եւ ամենազոր բնության համար-
Տոն էր անսովոր.
Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել,
Լսում էր չէ որ,
Թե ինչ նվագներ եւ ինչ անհամար,
Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում
Այդ երկու թխլիկ նորածինների
Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում...

Երեւի այդօր ցերեկը ձգվեց՝
Քնից նոր զարթնած կտրիճի նման,
Իսկ ստվերները՝
Հարված սպասող շնիկների պես պոչերը քաշած՝
Լուռ կծկըվեցին...
Երեւի ահեղ ջրվեԺներն այդօր
Հոսեցին անձայն, ինչպես նկարում,
Եվ լույսը երգեց,
Քարը պար եկավ...

Անատոլուի ավազուտներում երեւի այդօր
Մարդիկ-քնի մեջ-ըմպեցին զովը Լոռվա ձորերի,
Ջահել այրու պես ծարավ արտերը եւ այգին պապակ
Հագուրդ ստացան կրքոտ Դեւբեդի ջրից անապակ...
Իսկ Լոռվա ձորում քուն մտած մարդկանց
Երազ այցելեց,
Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ.
Հարավից չված հազարան մի հավք,
Սոխակի ձայնով-ուԺով անգըղի,
Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար,
Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց
Եվ-մե՜կ էլ հանկարծ-
Իր կտցի վրա այնտեղից հանեց
Շողեր ծալծըլված,
Շողեր դարսիդարս՝
Օձունի վանքի Շարակնոցի պես:
Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով,
Հենց այն է պիտի-ծլընգ հա՜ ծլընգ-զնգային կարմիր,
Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝
Վերեւ սուրացող ասուպի նման,
Եվ...թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա,
Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր...

...Երեւի այդօր-քանի՜ դար հետո-
Երկինք ու երկիր հաշտվեցին նորից...
...Երեւի այդօր-քանի՜ դար հետո-
«Հայաստան» բառից պոկվեցին-ընկան
«Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն...

Ավելացված է (15.09.2013, 20:42)
---------------------------------------------
Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ
Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի.

Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ
Խոր սահանքներից այս ահեղ դարի:

Ուզում եմ այսօր լինել եսասեր.
Քեզ քնքուշ, շոյիչ, պարզ խոսքեր ասել,

Խոսել գարունի՛ց, պատանությունի՛ց,
Քո աղջըկական սատանությունի՛ց՝

Քո սուտ վանումից ու խուսափումից
Եվ, մի պահ հետո, քո ճիշտ հպումից:

Եվ կահավորել այն տունը գուցե,
Որ Քաղսովետից չենք էլ ստացել:

Եվ չհավանել այն վարագույրդ,
Որ չի նվիրել դեռ մորաքույրդ:

Տեսնել այն շորըդ, որ դեռ չես կարել,
Հուզվել այն երգից, որ դեռ չեն գրել:

Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝
Ծաղկի՛ց, պարտեզի՛ց, երեխաների՛ց,

Նրանց սպասող լավ մանկությունից,
Ապահով կյանքից, երջանկությունից:

Եվ լինել անհոգ, և անդարդ լինել,
Պարզապես սիրո՜ղ - ապրո՜ղ մարդ լինել,

Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ,
Քեզնով լիանալ
Ու քեզ միանալ

Ավելացված է (15.09.2013, 20:44)
---------------------------------------------
Նույն հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս.
-Ի՜նչ ես աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել:
Եվ ի՞նչդ է պակաս կամ ի՞նչդ է ավել.
Ամենքի նման մի մարդ ես, հոգի՛ս,
Ամենքի պես էլ աշխարհով գնա...

Իսկապե՛ս.
________կարգին հագուստ կա հագիս,
Թե վաստակածըս գրպանըս մնար՝
Անտեղի տեղը չհալվեր-կորչեր,
Ինձ կարող էին և հարուստ կոչել:
Ես դուր եմ գալիս սրան ու նրան,
Ինձ շատերն անգամ սիրում են կարգին:
Շուտով կստանամ և բնակարան,
Եվըս երկու մանչ՝ կազատվեմ հարկից,
Եվըս երկու գիրք՝ անուն եմ հարգի,-
Ումի՞ց եմ պակաս, ումի՞ց եմ ավել,
Ի՜նչ եմ աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ ինձ չեն տվել,-

Այս հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս,
Ինքըս ինձ վիճում, առնում ու տալիս,
Սակայն իմ հախից ինքս էլ չեմ գալիս:
Ինչպե՞ս աշխարհի ցավը մոռանամ,
Աշխարհի վատը, լավը մոռանամ.
Ես հո չեմ նստել աշխարհի վզին,
Որ չմտածեմ աշխարհքի մասին:
Ի՞նչ է, աշխարհը իմ բո՞ւռն եմ առել,
Որ ճմըռթելով գրպանս խրեմ...
Ինչպե՞ս չհոգամ աշխարհի մասին,
Եթե նա իմն է, ի՛մն է, իմպեսի՜ն,
Թե նրա վատը նաև իմ վատն է,
Նրա հավատը և իմ հավատն է:
Նա իմն է եղել և իմն է մնում.
Նա էր մոր նման ինձ երեկ սնում,
Նա է ինձ տվել քնքշանք ու գորով,
Նա է ներշնչել ինձ ուժ ու կորով,
Նա է ինձ ազնիվ - անազնիվ դարձնում...
Եվ հիմա ինչպե՞ս, ես ձեզ եմ հարցնում,
Աշխարհի մասին ինչպե՞ս մոռանամ,
Աշխարհի հոգսից ինչպե՞ս հեռանամ:
Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր.
Մեկը կարող է լինել անտարբեր,
Մյուսի սրտից արյուն է կաթում,
Երբ նա մոր դեմքին ցավ է նկատու




 
AnahitkaԱմսաթիվ: Երկուշաբթի, 16 Սեպ 13, 11:49 | Հաղորդագրություն # 12
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
Դ ՈՒ

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

Դ՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն...

Կցված նյութեր: 5045130.jpg (19.6 Kb)





 
ArmEcoԱմսաթիվ: Հինգշաբթի, 30 Ապր 15, 22:17 | Հաղորդագրություն # 13
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Կցված նյութեր: 9147143.jpg (65.7 Kb)





 
Ֆորում » Ստեղծագործող » Բանաստեղծություններ » Պարույր Սևակ - Բանաստեղծություններ
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: