Շաբաթ, 23 Նոյ 24, 15:06

Սովորեք առանձնացնել կարևորը ոչ կարևորից: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության միայն այն պատճառով, որ չափից ավելի մեծ կարևորություն են տալիս մանրուքներին:

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Աստծո ստեղծած կինը
ADMIN-SԱմսաթիվ: Շաբաթ, 18 Հուն 11, 10:15 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն


Այն բանից հետո, երբ տղամարդը ներկայացավ Աստծուն և հայտնեց իր տխրության մասին, Աստված մտածեց` ինչից ստեղծել կնոջը, երբ բոլոր նյութերը ծախսվել էին տղամարդու վրա: Չցանկանալով մերժել տղամարդու խնդրանքը` Աստված կարճ մտածելուց հետո ստեղծեց կնոջը հետևյալ նյութերից.

- արևի մի քանի պայծառ ճառագայթներից
- արևածագի բոլոր գրավիչ գույներից
- կարապի վզի գեղեցկությունից
- եղնիկի նրբությունից
- մագնիսի ձգողականությունից
- սառույցի փխրությունից
- մեղրի քաղցրությունից
- կատվի ճկունությունից
- ճպուռի նազանքից
- կրակի այրող ջերմությունից,

իսկ նախազգուշացնելու համար ավելացրեց`
- աստղերի սառն առկայծումը
- քամու անկայունությունը
- ամպերի արցունքահոսությունը
- աղվեսի խորամանկությունը
- նապաստակի վախկոտությունը
- ճանճերի աներեսությունը
- էշի համառությունը
- շնային ագահությունը
- սարդի վարպետությունը
- օձի թունավորությունը
- մահվան անխնայությունը
- տարերքի կատաղությունը
- մկան կասկածամտությունը
- հաշիշի թմրությունը և բնության մնացած բոլոր չարությունները...

Այս ամենը Աստված խառնեց, ստեղծեց մի մարմին, որին հոգի տալուց հետո անվանեց կին ու հանձնեց տղամարդուն, ասելով` վերցրու, ինչպես որ կա և մի մտածիր նրան վերափոխելու մասին, ուրախացիր նրանով ամբողջ կանքում, տանջվիր մինչև մահանալդ:
Կցված նյութեր: 0809633.jpg (7.8 Kb)


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ADMIN-SԱմսաթիվ: Չորեքշաբթի, 23 Մայ 12, 23:13 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: