Շաբաթ, 23 Նոյ 24, 12:35

Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս: Ավետիք Իսահակյան

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Հայն ու հայկականը / առաջինը հայերեն
AdministratorԱմսաթիվ: Կիրակի, 15 Մայ 11, 17:14 | Հաղորդագրություն # 1
Գեներալ-լեյտենանտт
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 22
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն

  • Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է "Տոնացույց": Այն գրվել է Կաֆայում 1434թ. և կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ, ամեն էջում 13 տող, իսկ չափսը 4X3,4 սմ է:
  • Ամենամեծ հայերեն ձեռագիրը ՙՄշո Ճառընտիրն՚ է, որ Մշո վանք է բերվել 1205 թվականին: Այն գրել է Վարդան Կարնեցին, ծաղկել է Ստեփանոսը(1200-1202թթ.) Աստվածատուր Բաբերդացու պատվերով: 1829թվ. այն 2 մասի է բաժանվել: Առաջին կեսը կշռում է 15,2 կգ, 2-րդը կշռում է 12,3 կգ: Ամեն թերթը ունի 70,5X55,3 սմ մակերես:Ճառընտիրն ունի 605 թերթ:
  • Լիբանանի սպորտի նախարարը 2002 թվ. Սեպուհ Հովնանյանն էր:
  • Տիեզերքում կա 16,3 աստղային մեծությամբ աստղակերպ (Հրատի և Լուսնթագի միջև), որը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը:
  • Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրված է 981 թ. Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը Դավիթ քահանան:
  • 17-րդ դարի կեսերին Լվովում ապրում էր հայ վաճառական Ղազար Սլոնիովսկին, որը տիրապետում էր 78 լեզուների:
  • Հովհաննես Թումանյանը ամբողջ կյանքում ժամացույց չի կրել, ոչ գրպանի, ոչ ձեռքի: Ժամացույց չի ունեցել նաև աշխատասենյակում:
  • Քանդակագործուհի Նվարդ Զարյանը (Գրող Կոստան Զարյանի դուստրը) Հռոմի կենտրոնական կայարանի շենքի խճանկարի համար արժանացել է համաիտալական առաջին մրցանակի:





 
ADMIN-SԱմսաթիվ: Կիրակի, 15 Մայ 11, 17:30 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Առաջինը հայերեն
  • ԱՄՆ-ի կինոյում նկարահանված առաջին հայուհին Ֆլորա Զաբելն է (Իզաբել Մանգասարյան):
  • Առաջին հայ բժշկուհին եղել է Սուրեն Իշխանի կին Աղուիթան և ապրել է 3-րդ դարում:
  • Առաջին հայ տիեզերագնացը ամերիկահայ Ջեյմս Բաղյանն է, որը 2 անգամ, եղել է տիեզերքում (ծնվ. է 1953թվ.):
  • Առաջին հայ բանաստեղծուհին Սահակդուխտն է, որն ապրել է 8-րդ դարում:
  • Աշխարհում առաջին գունավոր կինոնկարը (Բեկիի Շարպ), ստեղծել է Ռուբեն Մամուլյանը 1935թվ.:
  • Առաջին ավտոմեքենան Հայաստան մտավ 1913թ.:
  • Ժյուլ Վեռնի առաջին հայ թարգմանիչը Տիգրան Տետեյանն է (ՙԱշխարհի շրջանն 80 օրվա մեջ՚, 1875թ. Զմյուռնիա):
  • Առաջին հայը, որ ոտք դրեց Բելգիայի հողին, Մակար եպիսկոպոսն էր (11-րդ դար):
  • Առաջին հայը, որ բնակություն հաստատեց Ամերիկայում, Մարտին անունով նոր ջուղայեցի էր (1618թ.):
  • Առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհին է Արուսյակ (Մարիամ) Փափազյանը:
  • Առաջին հայկական մանկապարտեզը հիմնել է Սոֆյա Բաբայանը 1882թ. հուլիսին:



ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
AdministratorԱմսաթիվ: Շաբաթ, 11 Հուն 11, 20:13 | Հաղորդագրություն # 3
Գեներալ-լեյտենանտт
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 22
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:

-----------------------------------------------------------------------------------------------

33 տարեկանում Խաչատուր Աբովյանը գրել է «Վերք Հայաստանի» վեպը, Հովհաննես Թումանյանն ավարտել է «Անուշ» պոեմի երկրորդ տարբերակը, Ավետիք Իսահակյանը գրել է «Աբու-Լալա Մահարի» պոեմը, Պարույր Սևակը սկսել է «Անլռելի Զանգակատուն» պոեմը:


Հաղորդագրությունը խմբագրել է Administrator - Շաբաթ, 11 Հուն 11, 20:14





 
ADMIN-SԱմսաթիվ: Շաբաթ, 18 Հուն 11, 17:14 | Հաղորդագրություն # 4
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն

  • Սոմալիի և Զանգիբարի պետական օրհներգերի հեղինակը Կարեն Խաչատրյանն է:
  • "Արմենիա" անունն է կրում 780-րդ համարով ստերոիդը, որը գտնվում է Հրատի և Լուսնթագի միջև:
  • 17-րդ դարում Լվովում ապրում էր հայ վաճառական Ղազար Սլոնիովսկին, որը տիրապետում էր 78 լեզուների:
  • Աշխարհում առաջին գունավոր կինոնկարը` "Բեկիի Շարպ" ստեղծել է Ռուբեն Մամուլյանը:
  • ԱՄՆ-ի ատոմային ռումբի հումքի ստեղծողներից մեկը հայ է` Հենրի Կարապետյան:



ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ArmEcoԱմսաթիվ: Երկուշաբթի, 26 Սեպ 11, 13:37 | Հաղորդագրություն # 5
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Հանրահայտ Թաջ Մահալը կառուցվել է հայուհու պատվին: Մութալ Մահալ է կոչվել Սամարղանդի տիրակալ Թեմուրի հետնորդ Շիհար ադդին Շահ Ջիհան Առաջինի կինը, որի պատվին էլ շահը կառուցել է տաճարը:

----------------------------------------------------------------------------------------------

Երևանի հեռուստաաշտարակի բարձրությունը 311,7 մետր է: Աշտարակի համար օգտագործվել է 1850 տոննա մետաղ:

----------------------------------------------------------------------------------------------
Երևանի մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1981թ. մարտի 7-ին: Առաջին գնացքն անցել է "Բարեկամություն" - "Սասունցի Դավիթ" երթուղով:





 
ԱրթուրԱմսաթիվ: Շաբաթ, 27 Հոկտ 12, 20:26 | Հաղորդագրություն # 6
Խումբ: Հյուրեր






Գրիգոր Տաթևացին Հայ առաքելական եկեղեցու վերջին սուրբն է (ապրել է 15-րդ դարում):

Հայ ծանրորդ Յուրի Վարդանյանը բոլոր մրցաշարերում նվաճել է 111 մեդալ և սահմանել համաշխարհային 43 ռեկորդ:

Դուդուկը արտասահմանյան ֆիլմերում առաջին անգամ հնչել է"Հիսուսի վերջին փորձությունը" ֆիլմում` ռեժիսոր Պիտեր Գաբրիել: Ֆիլմը արժանացել է "Օսկար"-ի: Ֆիլմում հնչում էր հայկական "Հովերն ընկան" երգը` Վաչե Հովսեփյանի կատարմամբ:

Իրանի Թավրիզ քաղաքում երկու փողոց կրում են Հայաստան անունը:

Պարսկահայ ռեժիսոր, սցենարիստ և գրող Սամուել Խաչիկյանը համարվում է իրանական առաջին գովազդային կինոնկարի հեղինակը:

XVIII դ. փիլիսոփա, մշակութային գործիչ ԱՐՄԵՆ ԴՊԻՐ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻն կազմել է հայ առաջին հանրագիտարանը:

Ֆրանսիացի տիեզերագնաց Միշել Տոնյինը, ում հայրը իտալացի էր, իսկ մայրը հայ, 1999 թվականի հուլիսին ամերիկյան տիեզերագնացների հետ թռչելիս (տիեզերք) իր հետ տիեզերք տարավ նաև Հայկական Եռագույնը:

Աշխարհահռչակ գեղանկարիչ Պաբլո Պիկասոն, իր երիտասարդ տարիներին աշխատել է Վենետիկում Կոստան Զարյանի հիմնած թերթ խմբագրատանը ` որպես թերթի նկարիչ:





 
HovhannesԱմսաթիվ: Չորեքշաբթի, 26 Դեկ 12, 11:13 | Հաղորդագրություն # 7
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն


Հայտնաբերվել է 1857 թվականին երկաթուղու շինարարության ժամանակ Արևմտյան Հայաստանում: Անգլիացի գիտնական Հյու Ֆոլքոները, ուսումնասիրելով այն պարզել է, որ մամոնտը մոտ 4 մլն. տարեկան է: Համեմատելով այդ ժամանակ հայտաբերված մամոնտի մյուս տեսակների հետ, Ֆոլքոները նոր հայտնաբերված մամոնտի տեսակին տվել է Mammuthus Armeniacus անվանումը, որովհետև այն ոչ մի տեսակի նման չէր: Հետաքրքիր է, որ Հայկական լեռնաշխարհում մամոնտի հայտաբերմամբ առավել շատ ուսումնասիրվեց Հայկական լեռնաշխարհի` Հնդեվրոպական նախահայրենիք լինելու վարկածը. հայտնի է, որ "փիղ" բառը ունի հնդեվրոպական ծագում ու սրա բառարմատը ընդհանուր է հնդեվրոպական լեզվընտանիքի բոլոր ժողովուրդների մոտ: Այն ժամանակ կարծում էին, թե հնդեվրոպական նախահայրենիքը Հնդկաստանն է, որովհետև միայն այնտեղ փղեր կային: Բայց Mammuthus Armeniacus-ը նպաստեց նրան, որ առավել ուսումնասիրվի նաև Հայկական լեռնաշխարհի` մարդկության ծագման օրրաններից մեկը լինելու վարկածը:



Это изображение было использовано в Евангелии, опубликованного в Лондоне, где Армения представлена как место рождения человечества.

Ամէն օր Մէկ աֆորիզմ` odnoklassniki.ru/profile/159693209789
Կցված նյութեր: 7517393.jpg (104.1 Kb) · 3118243.jpg (24.5 Kb)


Հաղորդագրությունը խմբագրել է Hovhannes - Չորեքշաբթի, 26 Դեկ 12, 11:14





 
HovhannesԱմսաթիվ: Չորեքշաբթի, 30 Հնվ 13, 19:06 | Հաղորդագրություն # 8
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն


Ամերիկյան բանակի ամերիկահայ սպա Էռնեստ Դերվիշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմում կատարած իր սխրանքի համար պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով: 1944 թվականի Մայիսի 23-ին Սիստեռնայի մոտ ամերիկյան ջոկատն ընկնում է շրջապատման մեջ։ Ամբողջ ջոկատից ողջ է մնում միայն Դերվիշյանը։ Անընդհատ դիրքը փոխելով և հրաձգություն վարելով` նա փորձում է տպավորություն ստեղծել, թե ջոկատը մարտունակ է։ Երբ զինամթերքը սպառվում է, միայն ատրճանակով զինված Դերվիշյանը անցնում է թշնամու դիրքերը, խլում մեկ գնդացիր և անակնկալի բերում հակառակորդի ջոկատին։ Արդյունքում՝ մեն-մենակ գերևարում է թշնամու 45 զինվորի, խլում երեք գնդացիր և տասն ատրճանակ:
Կցված նյութեր: 6168578.jpg (108.0 Kb)





 
armeco-87Ամսաթիվ: Երկուշաբթի, 11 Մարտ 13, 13:05 | Հաղորդագրություն # 9
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
















Կցված նյութեր: 9411649.jpg (81.4 Kb) · 5526543.jpg (83.3 Kb) · 3497924.jpg (83.7 Kb) · 3753080.jpg (73.3 Kb) · 4798962.jpg (64.7 Kb) · 1810739.jpg (77.0 Kb) · 0281082.jpg (83.3 Kb) · 8259089.jpg (68.3 Kb) · 5413280.jpg (55.0 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
ԱննաԱմսաթիվ: Ուրբաթ, 05 Ապր 13, 16:43 | Հաղորդագրություն # 10
Խումբ: Հյուրեր






Դուդուկը արտասահմանյան ֆիլմերում առաջին անգամ հնչել է <<Հիսուսի վերջին փորձությունը>> ֆիլմում` ռեժիսոր Պիտեր Գաբրիել: Ֆիլմը արժանացել է <<Օսկար>>-ի: Ֆիլմում հնչում էր հայկական <<Հովերն ընկան>> երգը` Վաչե Հովսեփյանի կատարմամբ:

Աշխարհահռչակ գեղանկարիչ Պաբլո Պիկասոն, իր երիտասարդ տարիներին աշխատել է Վենետիկում Կոստան Զարյանի հիմնած թերթ խմբագրատանը ` որպես թերթի նկարիչ:

Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր գիրքը համարվում է 1675-ի «Արհեստ համարողության»-ը:

Աշխարհի ամենահին՝ ավելի քան 6000 տարվա վաղեմության գինեգործական համալիրը գտնվում է Հայաստանում՝ Արենիի քարանձավում:

Գործարար Քըրք Քըրքորյանը ԱՄՆ-ի միակ հայազգի միլիարդատերն է (2007թ-ին նրա ընդհանուր կարողությունը կազմել է 15 մլրդ ԱՄՆ դոլար):

Զանզիբարի (1964) և Սոմալիի (1972) պետական օրհներգերի հեղինակը Կարեն Խաչատրյանն է:

800 տարվա ընթացքում Թիֆլիսն ունեցել է 47 քաղաքագլուխ, որոնցից 45-ը եղել է հայ:

Նկարիչ Զազար Զաքարյանն այն եզակի արվեստագետներից էր, որի կտավը իր կենդանության օրոք տեղ գտավ Լուվրին կից Լյուքսեմբուրգյան թանգարանում: Հայ նկարիչը 1900թ. Գեղարվեստի համաշխարհային ցուցահանդեսում արժանացավ ոսկե մեդալի:





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: