Երեքշաբթի, 15 Հոկտ 24, 18:34

Առանց PR-ի բիզնեսով կամ քաղաքականությամբ զբաղվելը նույն է, ինչ խավարի մեջ աղջիկներին աչքով տալը: Երկու դեպքում էլ Ձեր գործողությունների մասին գիտեք միայն դուք: Ստյուարտ Հենդերսոն

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 2-րդ 3-ից
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Հետաքրքիր տեղեկատվություն
ԱրմենուհիԱմսաթիվ: Երեքշաբթի, 24 Հուլ 12, 11:42 | Հաղորդագրություն # 16
Խումբ: Հյուրեր






Արագություն
cool
Եթե քեզ ասեն, որ մրցարշավորդները միայն տղամարդիկ են, չհավատաս: Առաջին անվանի ավտոսիրողը կին է եղել: 1893 թվականի օգոստոսի 14-ին ոմն մադամ դ'Յուզեսը սլանում էր Փարիզով... 13 կմ/ժ արագությամբ: Ի դեպ նրան դատեցին դրա համար (դատավորը տղամարդ էր)` համարելով, որ այդպես անզգույշ վարելը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ:
Իսկ տղամարդի՞կ: Ըստ Ամերիկայում վերջերս եղած հարցման պատասխանների` վարորդների 42%-ը ղեկին կյանքում գոնե մեկ անգամ գիրք է կարդացել, 26%-ը հագնվել է, 4%-ը` հարդարվել:





 
armeco-87Ամսաթիվ: Երեքշաբթի, 24 Հուլ 12, 16:10 | Հաղորդագրություն # 17
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Համաշխարհային պատմության մեջ եղել են մարդիկ, ովքեր թեև անգամ դպրոց չեն ավարտել, սակայն մեծ հետք են թողել գիտության, գրականության և արվեստի մեջ. օրինակ` Չարլզ Չապլինը, Չարլզ Դիքենսը, Այսեդորա Դունկանը, Թոմաս Էդիսոնը, Մաքսիմ Գորկին, Կլոդ Մանեն, Մարկ Տվենը, Հենրի Ֆորդը, Աբրահամ Լինքոլնը:

Չմարզված մարդն ուժերի նվազաֆույն ծախսման դեպքում առանց սնվելու կարող է ապրել 17, հազվադեպ` 26 օր: Մինչդեռ միջատները քաղցի նկատմամբ ավելի դիմացկուն են. օրինակ` փայտոջիլն առանց սնվելու ապրում է 6, իսկ սարդը` 12 ամիս:


Patience is the key element to success. Bill Gates




 
armeco-87Ամսաթիվ: Շաբաթ, 11 Օգս 12, 13:35 | Հաղորդագրություն # 18
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն


Աջլիկները միջին հաշվով ապրում են ինը տարուց ավելի, քան ձախլիկները:

Թաջ Մահալը կառուցել են ավելի քան 20000 հրավիրված մասնագետներ: Շինարարությունը տևել է 22 տարի:

Հույն փիլիսոփա Խրիսիպը (Chrysippus) մահացել է ծիծաղից` հետևելով, թե ինչպես է իր հարբած էշը փորձում թուզ ուտել:

Ֆրանսիացիները աղավնուն անվանում են "թռչող առնետ":

Մեղրը միակ ուտելիքն է, որ չի փրանում:

Մրջյունները երբեք չեն քնում:

Մեղուները ունեն 2 ստամոքս. մեկը մեղրի համար, մյուսը` սննդի:

Երբ դուք շիկնում եք, ձեր ստամոքսը ևս դառնում է կարմիր:

Կիտրոնի մեջ ավելի շատ շաքար կա, քան ելակի:
Կցված նյութեր: 3787558.jpg (6.4 Kb)


Patience is the key element to success. Bill Gates




 
wingedԱմսաթիվ: Կիրակի, 09 Սեպ 12, 21:33 | Հաղորդագրություն # 19
Խումբ: Հյուրեր






cat




 
HovhannesԱմսաթիվ: Երկուշաբթի, 24 Սեպ 12, 18:30 | Հաղորդագրություն # 20
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն
Բադիկի ձայնը չի արձագանքվում, և ոչ ոք չգիտի, թե ինչու:

Ութոտնուկի բիբն ուղղանկյուն է:

Օձերն առանց սննդի կարող են հանգիստ քնել մինչեւ երեք տարի:

Մարդ ծնվում է 300 ոսկորներով, սակայն չափահասության տարիքում նրանք 206 -ն են:

Կետի սիրտը մեկ րոպեում կատարում է 9 զարկ:

Սև և կանաչ թեյերի պատրաստվում են նույն թեյի ծառի տերևներով: Միակ տարբերությունն այն է, որ արտադրական գործընթացում սև թեյի տերևներն ավելի շատ են օքսիդացման ենթարկվում, քան կանաչ թեյի համար օգտագործվող տերևները:

Մեկ օրում սիրտը կատարում է 100 հազար հարված, տարեկան՝ մոտ 40 մլն : Սիրտն ամեն օր սպառում է այնքան էներգիա, որը բավական է 900 կգ-ոց բեռն ավելի քան 14 մ բարձրացնել: Կյանքի ընթացքում սրտից մայրերակ այնքան արյուն է հոսում, որով հնարավոր է լցնել 5 կմ երկարությամբ նեղուց, որով կտեղափոխվեր մեծ նավը: Սրտի 50 տարվա աշխատանքը հավասար է 18 հազար տոննա ծանրությամբ բեռը 227 կմ բարձրությամբ բարձրացնելու աշխատանքին:


Հաղորդագրությունը խմբագրել է Hovhannes - Երկուշաբթի, 24 Սեպ 12, 18:31





 
ՀայուհիԱմսաթիվ: Երկուշաբթի, 24 Սեպ 12, 18:31 | Հաղորդագրություն # 21
Խումբ: Հյուրեր






Նապոլեոնը, երբ մի շտապ հանձնարարություն էր տալիս, հաճախ ավելացնում էր. "Գնացեք, շտապեցեք, չմոռանաք, որ աշխարհը ստեղծվել է 6 օրում":

Մի անգամ Դարվինին հրավիրել էին ճաշկերույթի: Սեղանի մոտ նա նստել էր մի շատ գեղեցիկ տիկնոջ կողքին:
-Պարոն Դարվին,- չարաճճիորեն հարցրեց տիկինը գիտնականին, - Դուք ապացուցում եք, որ մարդն առաջացել է կապիկից: Կարո՞ղ եմ այդ ասույթը վերագրել նաև ինձ:
-Անպայմա՜ն,- պատասխանեց գիտնականը,- բայց Դուք սերվել եք ոչ թե սովորական, այլ շատ գեղեցիկ և հմայիչ կապիկից:





 
demetraԱմսաթիվ: Չորեքշաբթի, 10 Հոկտ 12, 21:22 | Հաղորդագրություն # 22
Գեներալիսիմուս
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 9
Նվերներ: 33
Վարկանիշ: 5

օֆլայն
• "Մոխրոտիկ"-ի սկզբնական հրատարակման ժամանակ, նրա կոշիկը մորթուց է եղել: Ճենապակե է դարձել 1600 թ.՝ թարգմանչի սխալի պատճառով: Դղյակից փախչելիս Մոխրոտիկը կորցրել է ձախ ոտքի կոշիկը, այլ ոչ թե աջ (մեզ անխղճաբար խաբել են) broken_heart
• Շրթներկների մեծ մասը պարունակում է ձկան թեփուկներ
• Կովին հնարավոր է ստիպել բարձրանալ աստիճաններով, սակայն հնարավոր չէ ստիպել իջնել (իմաստը ո՞րն ա)
• Եթե մի բաժակ ջրի վրա գոռալ 80 տարի, ապա հնարավոր է եռացնել այն
• Ականատեսներն ասում են, որ 7-րդ հարկից ընկնող կատվի ողջ մնալը 30%-ով ավելի քիչ հավանական է, քան 20-րդ հարկից ընկնողինը: Հավանական է առաջին 8 հարկը կատվին հարկավոր են, որպեսզի գիտակցի, թե ինչ է կատարվում, այնուհետև թուլանա և շտկի թռիչքը
• Ստանդարտ ձևաչափի 500 էջանոց սովորական գիրքը հնարավոր չէ ճզմել, նույնիսկ եթե վրան դնեն ածուխով լցված 15 վագոն
• Կկուն դնում է գունավոր ձվեր
• Դելֆինները քնում են՝ փակելով ընդամենը մեկ աչքը
• Քնած ժամանակ մարդն ավելի շատ կալորիա է այրում, քան հեռուստացույց դիտելիս
• Մերլին Մոնրոն յուրաքանչյուր ոտքին ունեցել է 6 մատ
• Ուոլտ Դիսնեյը, ով ստեղծել է Միքի Մաուսին, վախենում էր մկներից
• Մարգարիտները լուծվում են քացախում
• Բադերի ձայնը չի արձագանքում, և ոչ ոք չգիտի, թե ինչու
• Միջինում կանայք թարթում են ավելի շատ, քան տղամարդիկ, կանայք ժպտում են ավելի շատ, քան տղամարդիկ (տղաներ ջան, հերիք ա տենց դաժան դեմքերով ման գաք, ավելի ուրաաախ)
• Խխունջները կարող են քնել մինչև 3 տարի
• ԱՄՆ-ի բնակիչներն օրական ուտում են 18 հատ պիցցա
• Շոտլանդիայում ոչխարներն ավելի շատ են, քան մարդիկ
• Սխալ է այն պնդումը, որ թուղթը 7 անգամից ավել հնարավոր չէ ծալել
• Ջայլամի աչքը ավելի մեծ է, քան իր ուղեղը
• Լողափ գնալիս մարդկանց 33%-ը մոռանում է վերցնել լողափի համար անհրաժեշտ պարագաները
• Ամեն անգամ նամականիշը լեզվով թրջելուց ծախսվում է 1/10 կալորիա
• Մարդկանց 93%-ն ինտերնետից օգտվում է նստած վիճակում
• Մինչ երաժշտություն գրելը՝ Բեթհովենը գլուխը մտցնում էր սառը ջրի մեջ
• Ավստրալիայում ճագարներն ավելի շատ են, քան Չինաստանում՝ չինացիները
• Եթե հավի գլուխը մտցնենք թևի տակ և պահենք ոտքերով վերև, նա կքնի
• Իրականում "1000 ու 1 գիշեր"-ի բնօրինակը սկսվում է հետևյալ տողով՝ "Ալադինը փոքրիկ չինացի մանչուկ էր..."
• Ընձուղտները, ինքնապաշտպանության համար, օգտագործում են իրենց գլուխը, որպես մուրճ
• Գրեյնհաունդ ցեղատեսակի շները մրցույթում, վազքի ժամանակ 75%-ն անցկացնում են թռչելով:





 
ԱրամԱմսաթիվ: Հինգշաբթի, 18 Հոկտ 12, 15:01 | Հաղորդագրություն # 23
Խումբ: Հյուրեր






Ստորագրությունը հոգու հայելին է
wink
Ստորագրեցեք մի թղթի վրա: Նրա չափը կարտահայտի ձեր հոգեկան վիճակը: Այսպիսի եզրակացության են հանգել Ամերիկայի համալսարաններից մեկի հոգեբանության բաժանմունքի մասնագետները: Երբ մարդիկ ստորագրում են իրենց կյանքում կատարված որևէ հաճելի իրադարձությունից հետո, ապա ստորագրությունն ավելի խոշոր է, քան՝ սովորաբար, և, ընդհակառակը, ստորագրության չափերը փոքրանում են որևէ անհաջողությունից հետո, կարծես, մարդը կորցրած է լինում ինքնավստահությունը:





 
Karen85Ամսաթիվ: Շաբաթ, 27 Հոկտ 12, 13:11 | Հաղորդագրություն # 24
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 19
Նվերներ: 1
Վարկանիշ: 0

օֆլայն
Մարդկանց 95%-ը շատ դանդաղ է կարդում՝ 1 րոպեի ընթացքում 180-220 բառ (1 էջը 1.5-2 րոպեում):

Youtube-ում ամենից շատ հոլովակներ բեռնում են ԱՄՆ-ի բնակիչները, նրանց հաջորդում են Մեծ Բրիտանացիները: ԱՄՆ-ի բնակիչները նաև առաջին տեղում են նայած վիդեոների քանակով, իսկ երկրորդ տեղում է Ճապոնիան:

Լուսնի ձգողության ուժը ազդում է երկրի պտտման արագության վրա: Երբ այն գոյություն չուներ, Երկիրը շատ ավելի արագ էր պտտվում, և օրերն ավելի կարճ էին:

Բուն կարող է այնպիսի ձայներ հանել, որոնք նման են լացի, ծիծաղի, սուլոցի, հոգոց հանելուն, տնքալուն, հառաչելուն, մլավելուն:

Համաձայն բրիտանական օրենքի, որն ընդունվել է 1845թ.-ին, ինքնասպանության փորձը, որը ձախողվել է, պատժվում էր մահապատժով:

Սարդերը առանց սննդի կարող են ապրել ավելի քան 1.5 տարի:

Աֆրիկյան փղի հղիությունը կարող է մինչև 640 oր տևել:

Իրանի Թավրիզ քաղաքում երկու փողոցի անուն Հայաստան է:

Բարձրահարկ շինությունների և քաղաքային միջավայրի խորհուրդը Եվրոպայի ամենագեղեցիկ երկնաքերն է ճանաչել Միլանի հանրահայտ «Palazzo Lombardia»-ն: Ներկայում Palazzo Lombardia-ն օգտագործվում է որպես Լոմբարդիա նահանգի վարչական գրասենյակ։
Կցված նյութեր: 6815788.jpg (98.0 Kb)





 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 27 Հոկտ 12, 13:23 | Հաղորդագրություն # 25
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն


Աշխարհ գալիս մարդն ունենում է 300 ոսկոր: Ժամանակի հետ դրանց քանակը նվազելով հասնում է 200-ի:
Միջին հասակի մարդու մազերը ողջ կյանքում երկարում է մինչև 725 կիլոմետր:
Փռշտոցը դուրս է թռչում 100կմ/ժամ արագությամբ:
Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների ընդհանուր երկարությունն անցնում է 30 մետրից:
Տղամարդիկ 5 անգամ ավելի են կայծակնահար լինում, քան կանայք:
Ճապոնացիների համոզմամբ` մարդու հոգին գտնվում է որովայնում:
Կցված նյութեր: 4820081.jpg (147.6 Kb)





 
Karen85Ամսաթիվ: Չորեքշաբթի, 31 Հոկտ 12, 11:22 | Հաղորդագրություն # 26
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 19
Նվերներ: 1
Վարկանիշ: 0

օֆլայն
Ամենաթանկ նկարը



Պաբլո Պիկասոի գլուխգործոցը` նկարված 1905 թվականին, երբ նա դեռ 24 տարեկան էր, դարձել է երբևէ վաճառվող ամենաթանկ արվեստի գործը: Այն Նյու Յորքի աուկցիոնի ժամանկ վաճառվել է 104 միլիոն դոլարով: "Garcon a la pipe" կտավը շուկայում հայտնված նկարչի առաջին գործերից մեկն է:
Կցված նյութեր: 9356085.jpg (41.5 Kb)





 
ՀովոԱմսաթիվ: Չորեքշաբթի, 31 Հոկտ 12, 19:42 | Հաղորդագրություն # 27
Խումբ: Հյուրեր






Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց ողջ կյանքի ընթացքում ոչ մեկին չեն սիրահարվել կամ սիրել: Այս կարգավիճակը հաճախ անվանում են հիպոպիտուիտարիզմ: Սա բավական հազվադեպ հիվանդություն է, որը չի թողնում, որ մարդ սիրո զգացում տածի: broken_heart




 
Karen85Ամսաթիվ: Երեքշաբթի, 13 Նոյ 12, 13:52 | Հաղորդագրություն # 28
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 19
Նվերներ: 1
Վարկանիշ: 0

օֆլայն
Ամենաշատ լեզուներ իմացողները

Պատմության մեջ ամենաշատ լեզուներ իմացողներն են համարվում իտալացի կարդինալ Ջուզեպպե Մեցոֆանտին (1774–1849), որը գիտեր 26 կամ 27 լեզու, դանիացի պրոֆեսոր Քրիստիան Ռասկը (1787–1832), սըր Ջոն Բաուրինգը (1792–1872) և նորզելանդացի դոկտոր Հարոլդ Ուիլյամը (1876–1928), որոնցից յուրաքանչյուրը գիտեր 28 լեզու:

Վերջին ժամանակների ամենանշանավոր բազմալեզվախոսը Ջորջ Հենրի Շմիդտն է (Ֆրանսիա, Ստրասբուրգ, 1914—1990), որը 1965–1971 թթ. գլխավորում էր ՄԱԿ-ի Եզրաբանական բաժանմունքը: ՄԱԿ-ի 1975 թ. մատենագիտական տեղեկագըրքում նշվում էր, որ նա խոսում է «միայն» 19 լեզվով և ժամանակ չունենալու պատճառով չի կարող «վերականգնել» ևս 12 լեզուն:

Վանկուվերի (Կանադա) դատարանի աշխատակից Փաուել Ջանուլուսն օգտվում էր 41 լեզվից:

Մեծ Բրիտանիայում ամենաշատ լեզու իմացողն է համարվում Ջորջ Քեմպբելը (1912—2004), որը ԲիԲիՍի-ում աշխատելիս օգտագործում էր 54 լեզու:





 
AnulԱմսաթիվ: Ուրբաթ, 16 Նոյ 12, 12:32 | Հաղորդագրություն # 29
Խումբ: Հյուրեր






ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆ

Դասական մեխանիկայի ստեղծող Նյուտոնի գերեզմանին քանդակված են հետևյալ խոսքերը.

Այստեղ հանգչում է Սըր Իսահակ Նյուտոնը, որն իր մտքի համարյա աստվածային ուժով առաջին անգամ իր մաթեմատիկական մեթոդի օգնությամբ բացատրեց մոլորակների շարժումներն ու ձևերը, գիսաստղերի ուղիները, օվկիանոսների մակընթացություններն ու տեղատվությունները։ Նա առաջինը ուսումնասիրեց լուսային ճառագայթների բազմազանությունը, և դրանից հետևող գույների առանձնահատկությունները, որոնք մինչ այդ ժամանակը ոչ ոք նույնիսկ չէր ենթադրում։

Բնության, հնությունների և Սուրբ Գրքի օրինակելի, խորաթափանց և հավատարիմ մեկնաբան։
Նա իր ուսմունքի մեջ փառավորեց ամենակարող Արարչին։
Ավետարանով պահանջվող պարզությունը նա ապացուցեց իր կյանքով։
Թող մահկանացուներն ուրախանան, որ նրանց մեջ ապրել է մարդկային ցեղի այդպիսի զարդը։

Ծնվել է 25 դեկտեմբերի 1642 թ.
Մահացել է 20 մարտի 1727 թ.

facebook.com/EsKristonyaEm





 
ԶարզանդԱմսաթիվ: Հինգշաբթի, 29 Նոյ 12, 18:03 | Հաղորդագրություն # 30
Խումբ: Հյուրեր






Բոլորը լսել են վիտամիններ A, B, C, D և E-ի մասին, սակայն շատ քչերը գիտեն, որ գոյություն ունեն նաև վիտամիններ K, T, H և U:

Աշխարհի ամենափոքր պետությունը Վատիկանն է (0.44 կմ²):

Համբուրգը Եվրոպական քաղաքների մեջ առաջինն է իր կամուրջների քանակով (մոտ 2300), այստեղ ավելի շատ կամուրջ կա քան Վենետիկում, Ամստերդամում և Լոնդոնում միասին վերցված:

Աշխարհի ամենամեծ աղյուսե կամուրջի երկարությունը 574 մետր է, որի կառուցման համար օգտագործվել է մոտ 26 միլիոն աղյուս:

16-րդ դարում կոնֆետը պարզապես դեղամիջոց էր, ոչ թե քաղցրավենիք:





 
  • Էջ 2-րդ 3-ից
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Որոնել: