Ուրբաթ, 19 Ապր 24, 02:52
094 91 93 23
095 91 95 25

Հիմնական բանաձևը հաջողության հասնելու համար, իմանալ, թե ինչպես շփվել մարդկանց հետ... Թ. Ռուզվելտ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հետաքրքիր է » Գիտե՞ք որ... » Կրոն, քրիստոնեություն
Կրոն, քրիստոնեություն
ADMIN-SԱմսաթիվ: Հինգշաբթի, 16 Հուն 11, 13:22 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Գիտե՞ք դուք արդյոք...


... որ Աստվածաշունչն առաջին տպագիր գիրքն է աշխարհում՝ 1452-1455 թթ.: Աստվածաշունչը նաև ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Միայն 19-րդ դարում այն թարգմանվեց 400 լեզուներով: 2000 թվականի վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Եթե նկատի առնվեն նաև բարբառները, ձայնապնակները, պնակիտները անգրագետների, կույրերի համար, Աստվածաշունչը մատչելի է դառնում 4300 լեզուներով: Տպաքանակով Աստվածաշունչը առաջինն է աշխարհում: 1900թ. 5 մլն Աստվածաշունչ և 7 մլն Նոր Կտակարան է տպագրվել, 2000 թվականին՝ 36 մլն Աստվածաշունչ և 57 մլն Նոր Կտակարան:
Կցված նյութեր: 2053526.jpg (10.8 Kb)


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 17 Սեպ 11, 22:22 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Զատիկին միմյանց ողջունում են "Քրիստոս հարյավ ի մեռելոց" խոսքերով: Պետք է պատասխանել` "Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի":

----------------------------------------------------------------------------

Ոսկե Օրենք
"Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են օրենքն ու մարգարեները":





 
ArmEcoԱմսաթիվ: Երկուշաբթի, 01 Հոկտ 12, 18:05 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Աստվածաշունչն իր գոյատևմամբ եզակի է

Աստվածաշունչը դիմակայել է իր թշնամիների դաժան հարձակումներին: Շատերը փորձել են վառել, արգելել և հռոմեական կայսրերի օրերից մինչև ժամանակակից կոմունիստական իշխանությունները՝ օրենքից դուրս հայտարարել այն:

Մ.թ. 303 թվին հռոմեական կայսր Դիոկղետիանոսը հրովարտակ արձակեց, ըստ որի՝ արգելվում էր քրիստոնյաների պաշտամունքը և ոչնչացվում նրանց Սուրբ Գիրքը: «Կայսերական հրամանները հայտարարված էին ամենուր՝ հարկադրելով հողին հավասարեցնել եկեղեցիները և, կրակին հանձնելով, ոչնչացնել Սուրբ Գրքերը: Այն հայտարարում էր, որ բարձր պաշտոններ զբաղեցնողները կկորցնեն իրենց բոլոր քաղաքացիական իրավունքները, իսկ նրանց ընտանիքի անդամները, ովքեր համառորեն հավատարիմ են մնում քրիստոնեական հավատին, կզրկվեն իրենց ազատությունից» (Greenslade, CHB, 476):

Այս իրադարձության պատմական հեգնանքը գրառել է չորրորդ դարի եկեղեցական պատմագիր Եվսեբիոսը, որը գրել է, որ Դիոկղետիանոսի հրովարտակից քսանհինգ տարի անց հռոմեական կայսր Կոստանդինը հրովարտակ արձակեց՝ հրամայելով, որ Սուրբ Գրքի հիսուն օրինակ պատրաստվի կառավարության միջոցներով:

Դարեր անց ֆրանսիացի նշանավոր անհավատ Վոլտերը, որը մահացավ 1778 թվին, հայտարարեց, որ իր օրերից հարյուր տարի անց քրիստոնեությունը կանհետանա և կանցնի պատմության գիրկը: Բայց ի՞նչ կատարվեց: Վոլտերն անցավ պատմության գիրկը, մինչդեռ Աստվածաշնչի շրջանառությունը շարունակում է ընդարձակվել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում՝ ամենուր տանելով իր օրհնությունը:

Ինչ վերաբերում է Վոլտերի կանխագուշակությանը, թե քրիստոնեությունն ու Աստվածաշունչը կոչնչանան հարյուր տարվա ընթացքում, Գեյսլերն ու Նիքսը նշում են, որ նրա մահից միայն հիսուն տարի անց Ժնևի Աստվածաշնչյան ընկերությունը Վոլտերի հրատարակչությունը և տունը դարձրեց Աստվածաշնչերի գրապահոց:

Աստվածաշնչի թշնամիները գալիս են ու անցնում, բայց Աստվածաշունչը մնում է: Հիսուս իրավացի էր, երբ ասում էր. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մարկ. 13.31):


Աղբյուր՝ «Վճռական վկայություն», Հատոր I, Ջոշ ՄաքԴաուել, http://crossnews.am/





 
HovhannesԱմսաթիվ: Չորեքշաբթի, 26 Դեկ 12, 11:11 | Հաղորդագրություն # 4
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն


Это изображение было использовано в Евангелии, опубликованного в Лондоне, где Армения представлена как место рождения человечества.
Կցված նյութեր: 5276181.jpg (104.1 Kb)





 
Ֆորում » Հետաքրքիր է » Գիտե՞ք որ... » Կրոն, քրիստոնեություն
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: