Երկուշաբթի, 30 Դեկ 24, 20:37

Խօսքերը նման են բանալիների. ճիշտ ընտրելով կարելի է բացել ցանկացած հոգի և փակել ցանկացած բերան:

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Տնտեսություն, տնտեսագիտություն...
ADMIN-SԱմսաթիվ: Կիրակի, 12 Հուն 11, 10:51 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
Գիտե՞ք դուք արդյոք...

... որ Նուրիել Ռուբինիին (ծ. է 1959, մարտի 29 — ամերիկյան տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, գլոբալ ֆինանսների գծով ազդեցիկ փորձագետ) Forbes–ը 2010թ.-ի աշնանը ճանաչել է որպես աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետ։ Նա դեռևս 2005-2006թթ.-ին կանխատեսել էր ֆինանսատնտեսական ճգնաժամը:

․․․ որ «Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանել է համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը:


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
AdministratorԱմսաթիվ: Չորեքշաբթի, 12 Հոկտ 11, 16:41 | Հաղորդագրություն # 2
Գեներալ-լեյտենանտт
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 22
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
  • Միլիոն դոլարը հարյուր դոլարանոցներով կկշռի 10 կգ, իսկ 1 ցենտ արժողությամբ մետաղադրամները` 246 տոննա:

  • Առաջին կրեդիտ քարտը գործածության մեջ է դրվել 1951թ.-ին American Express-ի կողմից:

  • Եթե Կալիֆորնիան լիներ երկիր, ապա կմտներ լավագույն տնտեսական զարգացում ունեցող երկրների հնգյակի մեջ:

  • Ամերիկյան անարխիստ Josiah Warren 1827թ.-ին բացեց մի խանութ, որը կոչվում էր Cincinnati Time Store: Խանութում կարելի էր գնել ապրանքները իրենց ինքնարժեքով, այս ապրանքների գները 7 տոկոսով էժան էին մրցակից խանութների գներից: Ապրանք ձեռք բերելու համար գնորդը փողի փոխարեն, պետք է հատուցեր համարժեք գումարի աշխատանք կատարելով: 5 կգ հացահատիկի ձեռք բերելու համար գնորդը պետք է մեկ ժամ աշխատեր:

    Հաղորդագրությունը խմբագրել է Administrator - Չորեքշաբթի, 12 Հոկտ 11, 16:41





  •  
    ArmEcoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 12 Հոկտ 11, 19:36 | Հաղորդագրություն # 3
    Գեներալիսիմուս
    Խումբ: Ադմինիստրատոր

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն
    ԿԱՆԱՉ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ 10 ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

    Քանի որ էկոնոմիկայի զարգացման վերը նշված գաղափարախոսության վերաբերյալ հայալեզու նյութեր շատ քիչ կան, Ձեզ եմ ներկայացնում «Կանաչ էկոնոմիկայի 10 առանցքային արժեքները» պրեզենտացիան, որը կարծում եմ հետաքրքիր կլինի ընդհանուր պատկերացում կազմելու համար:

    Կայուն զարգացման սկզբունքների իրականացմանը զուգահեռ վերջին մի քանի տարիներին նոր թափ է ստացել «Կանաչ Էկոնոմիկա» գաղափարախոսությունը, որը համարվում է ներկայիս տնտեսության զարգացման այլընտրանքային մեթոդը և խրախուսվում բոլոր զարգացած երկրների կողմից:

    Այն հանդիսանում է Եվրոմիության զարգացման կարևորագույն ուղին, լինելու է RIO+20 կոնֆերանսի առանցքային հարցը:

    Մեր օրերում վաղուց արդեն ներմուծվել են այնպիսի հասկացություններ ինչպիսիք են «Էներգաարդյունավետությունը», «Էներգախնայողությունը», «Կանաչ ներդրումները», «Կանաչ տեխնոլոգիաները», «Կանաչ էկոնոմիկա» և «Կանաչ էներգետիկան» և այլն:


    Աղբյուր` http://www.akarmazyan.com/





     
    PeennyembendaԱմսաթիվ: Շաբաթ, 24 Դեկ 11, 13:07 | Հաղորդագրություն # 4
    Խումբ: Հյուրեր






    очень интересно, спасибо




     
    SmeveԱմսաթիվ: Երեքշաբթի, 31 Հնվ 12, 22:57 | Հաղորդագրություն # 5
    Խումբ: Հյուրեր






    hi!!!




     
    ԿարենԱմսաթիվ: Հինգշաբթի, 21 Հուն 12, 00:14 | Հաղորդագրություն # 6
    Խումբ: Հյուրեր






    Ամերիկյան կառավարությունը սկսել է թղթադրամների թողարկումը 1862-ին` մետաղը խնայելու համար:

    Դոլարի թուղթը պատրաստվում է բացառապես Մասաչուսեց նահանգի Crane & Company ֆաբրիկայում:

    ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո պարզվեց, որ շրջանառության մեջ առկա թղթադրամների 1/3-ը կեղծ են:

    Դոլարի թղթադրամների 1/2-ը դրանք մեկ դոլարանոց թղթադրամներն են:





     
    ՏնտեսագետԱմսաթիվ: Կիրակի, 23 Սեպ 12, 10:22 | Հաղորդագրություն # 7
    Խումբ: Հյուրեր






    Ամերիկյան անարխիստ Josiah Warren 1827թ.-ին բացեց մի խանութ, որը կոչվում էր Cincinnati Time Store: Խանութում կարելի էր գնել ապրանքները իրենց ինքնարժեքով, այս ապրանքների գները 7 տոկոսով էժան էին մրցակից խանութների գներից: Ապրանք ձեռք բերելու համար գնորդը փողի փոխարեն, պետք է հատուցեր համարժեք գումարի աշխատանք կատարելով: 5 կգ հացահատիկի ձեռք բերելու համար գնորդը պետք է մեկ ժամ աշխատեր:




     
    ArmEcoԱմսաթիվ: Երկուշաբթի, 24 Սեպ 12, 17:06 | Հաղորդագրություն # 8
    Գեներալիսիմուս
    Խումբ: Ադմինիստրատոր

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն
    Դոլարի թողարկման համար նախատեսված թուղթն արտադրվում է բացառապես Crane & Company ֆաբրիկայում, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգում:




     
    HovhannesԱմսաթիվ: Շաբաթ, 06 Հոկտ 12, 11:27 | Հաղորդագրություն # 9
    Լեյտենանտ
    Խումբ: Ստուգվածներ

    Գրառումներ: 30
    Նվերներ: 3
    Վարկանիշ: 0

    օֆլայն


    Հետքրքիր փաստեր գովազդի մասին

    ● Աշխարհում ամենամեծ գովազդային նշանը ստեղծվել է Citroen կազմակերպության կոմից և տեղադրվել է Փարիզում` Էյֆելյան աշտարակի վրա: Այն կարելի էր տեսնել 38 կիլոմետր հեռավորությունից: Նշանը պարունակում էր 6 տարբեր գույների 250 հազար լամպ, որոնք միացնելու համար անհրաժեշտ էր 90 կիլոմետր երկարությամբ լար: N տառը, որով վերջանում էր կազմակերպության անվանումը, ուներ 20.8 մետր բարձրություն: Գովազդը ցուցադրվել է շուրջ 11 տարի:
    ● Լոնդոնում տեղադրվել է Coca-Cola ֆիրմայի աշխարհի ամենամեծ գովազդային վահանակներից մեկը, որը փոփոխվում էր եղանակի փոփոխության հետ մեկտեղ, ինչպես նաև կոնտակտի մեջ էր մտնում վահանակը դիտողների հետ:
    ● Ամենաթանկ հեռուստատեսային գովազդը, որի տևեղությունը եղել է ընդամենը կես րոպե, արժեցել է 575 հազար դոլար:
    ● 1904 թվականի ամերկյան նախագահական ընտրությունների ժամանակ Թեոդոր Ռուզվելտի կողմնակիցները, որպես գովազդ արտադրել են մեծ քանակությամբ Teddy արջուկներ:
    ● Արաբական էմիրություններում արգելված է գովազդում կանաց նկարահանումը, իսկ նկարահանվող տղամարդիկ պետք է լինեն միայն արաբներ:


    Ավելացված է (06.10.2012, 11:27)

    ---------------------------------------------

    Հետաքրքիր փաստեր փողի մասին

    1. Յուրաքանչյուր մետաղադրամ շրջանառության մեջ է գտնվում ավելի քանի 25 տարի:

    2. Հարցումներից հետո պարզվել է, որ մարդկանց 92 % առաջնահերթ կցանկանար ունենալ փող, քան մեծ սեր:

    3. Աշխարհում կա 191 դրամական միավոր: Յուրաքանչյուր պետություն ձգտում է ունենալ սեփական դրամական միավորը իր հեղինակությունը բարձրացնելու համար: Որոշ պետություններում թղթադրամն ունի ավելի ցածր արժեք, քան թուղթը, որի վրա այն տպվում է: Օրինակ` Զիմբաբվեում 2009 թվականին ինֆլյացիան կազմել է 66212%:

    4. Մեկ միլիոն դոլարը հարյուր դոլար թղթադրամներով կշռում է մոտ 10 կիլոգրամ և կկշռի 246 տոն, եթե հաշվենք 1 ցենտ արժողությամբ մետաղադրամներով, կպահանջվի հարյուր հազար մետաղադրամ:

    5. Չինաստանը եղել է առաջին պետությունը, որն օգտագործել է թղթադրամ:
    Կցված նյութեր: 1053433.jpg (30.8 Kb)


    Հաղորդագրությունը խմբագրել է Hovhannes - Շաբաթ, 06 Հոկտ 12, 11:30





     
    EduԱմսաթիվ: Շաբաթ, 10 Նոյ 12, 14:36 | Հաղորդագրություն # 10
    Խումբ: Հյուրեր






    Հետաքրքիր փաստեր բանկոմատների մասին
    edu edu edu
    1. Առաջին բակոմատը տեղադրվել է Լոնդոնում 1967 թվականի հունիսի 27-ին, այն պատկանում էր Barclay`s. բանկին: Բանոմատի արժեքը կազմում էր 18 000 դոլար:
    2. 2011 թվակնին ներկայացված վիճակագրական տվլայներով ամբողջ աշխարհում տեղադրված է 2.3 միլիոն բանկոմատ և մոտավորապես յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ տողադրվում է նորը
    3. Ճապոնիայում բանկոմատները չեն աշխատում շուրջօրյա, նրանք անջատվում են երեկոյան ժամը 19:00-ից հետո
    4. Մարդիկ ամենաշատը բանկոմատներից օգտվում են ուրբաթ օրերին
    5. Բանկոմատը նույնպես սխալվում է, այդ սխալը տարվա ընթացքում կազմում է 250 դոլար ի օգուտ օգտվողների





     
    EdgarԱմսաթիվ: Երկուշաբթի, 19 Նոյ 12, 11:57 | Հաղորդագրություն # 11
    Խումբ: Հյուրեր






    Իսկ Դուք գիտեի՞ք, որ աշխարհի երեք ամենաթանկ ապրանքանիշերն են Budweiser-ը, Marlboro-ն, Coca-Cola-ն:




     
    ԱնիԱմսաթիվ: Երկուշաբթի, 26 Նոյ 12, 21:25 | Հաղորդագրություն # 12
    Խումբ: Հյուրեր






    Դուք գիտե՞ք, որ Apple Store-ի յուրաքանչյուր խանութում MacBook-երի էկրանները պարտադիր 70 աստիճան անկյան տակ են դրված: Ամեն առավոտ աշխատակիցները գալիս են և փորձում են ամենամանրամասն ճշգրտությամբ էկրանների ուղղությունը մշակել ստեղնաշարի հետ և կազմել 70 աստիճան, քանի որ ըստ Apple-ի ներկայացուցիչների, մարդկանց աչքերին համակարգիչն այդպես ամբողջությամբ է ներկայացվում:




     
    Karen85Ամսաթիվ: Չորեքշաբթի, 12 Դեկ 12, 19:09 | Հաղորդագրություն # 13
    Լեյտենանտ
    Խումբ: Ստուգվածներ

    Գրառումներ: 19
    Նվերներ: 1
    Վարկանիշ: 0

    օֆլայն

    Swatch-ի հաջողության գրավականն այն էր, որ նա շուկա մտավ շատ մեծ աղմուկով: Շվեյցարիայի ամենամեծ երկնաքերի` Commerzbank-ի վրա տեղադրվեց հսկայական ժամացույց (162 մետր, 13 տոննա): Այս գովազդի տեղադրումից հետո անմիջապես այն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Գովազդը այնքան տպավորիչ էր, որ մի քանի օրում ողջ աշխարհն իմացավ նոր բրենդի մասին:


    Apple Store խանութներում գանձապահի պաշտոն չկա, այստեղ բոլորն ունեն EasyPay համակարգ, որով էլ յուրաքանչյուր հաճախորդ յուրաքանչյուր Apple Store-ի աշխատակցի կարող է վճարել իր պլաստիկ քարտի միջոցով: Դա տևում է 20 վայրկյան՝ խնայելով հսկայական ժամանակ, որի արդյունքում հերթեր չեն լինում:
    Կցված նյութեր: 7401958.jpg (23.6 Kb) · 4982675.jpg (49.9 Kb)





     
    ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 16 Նոյ 13, 15:01 | Հաղորդագրություն # 14
    Գեներալիսիմուս
    Խումբ: Ադմինիստրատոր

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն


    Մի օր Frank McNamara անունով մի տղամարդ ընթրում էր Նյու Յորքյան ռեստորաններից մեկում, սակայն հաշիվ փակելիս հայտնաբերում է, որ կանխիկ դրամը մոռացել է իր մյուս կոստյումի գրպանում: Այդ օրը նա հստակ որոշում կայացրեց, որ այլևս երբեք չի հայտնվի նման անհարմար իրավիճակում և 1950թ. հիմնադրեց Diners Club կրեդիտ քարտը, որը նախատեսված էր ռեստորանային հաշիվները փակելու համար: Ահա, այսպես սկսվեց Diners Club-ի երկար ուղին պլաստիկ քարտերի շուկայում: Frank McNamara-ն Life Magazine-ի կողմից արդարացիորեն ընդգրկվել է 20-րդ դարի ամենաազդեցիկ Ամերիկացիների ցանկում:
    Կցված նյութեր: 8330853.jpg (13.6 Kb)





     
    • Էջ 1-րդ 1-ից
    • 1
    Որոնել: