ArmEco | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 26 Մարտ 14, 19:42 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր
Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2
օֆլայն
| ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ
Մինչև 120 000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է հարկվող եկամտի 24.4%:
120 000 - 2 000 000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%:
2 000 000 դրամից ավելի գրանցված աշխատավարձի դեպքում եկամտայի հարկը հավասար է 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:
ՀՀ Օրենք Եկամտային Հարկի Մասին
ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռներեց` ծնված 1974թ և դրանից հետո:
ԿԱՄԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են կամավորության սկզբունքով մասնակցել նաև մինչ 1974թ. ծնված վարձու աշխատողները, նոտարները և անհատ ձեռներեցները ինչպես նաև ինքնազբաղված*** անձիք` անկախ տարիքից:
Վարձու աշխատողների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 10%-ը: Եթե բազային եկամուտը 500 000 դրամից պակաս է, ապա 5% վճարվում է անձի, իսկ մյուս 5%-ը պետության կողմից: Իսկ եթե բազային եկամուտը գորազանցում է 500 000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 25 000 դրամ, իսկ անձի կողմից բազային եկամտի 10% հանած 25 000 դրամ:
Նոտարների և անհատ ձեռներեցների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի տարեկան բազային եկամտի 10%-ը: Եթե տարեկան բազային եկամուտը 6 000 000 դրամից պակաս է, ապա 5% վճարվում է անձը, իսկ մյուս 5%-ը պետության կողմից: Իսկ եթե տարեկան բազային եկամուտը գորազանցում է 6 000 000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 300 000 դրամ, իսկ անձի կողմից բազային եկամտի 10% հանած 300 000 դրամ:
Համակարգի կամավոր մասնակիցների համար կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 5%: Սույն անձանց համար պետության կողմից գումար չի փոխանցվում:
*** Ինքնազբաղվածներ` առանց աշխատանքային պայմանագրի շահույթի նպատակով աշխատող անձինք: (օրինակ` բժիշկները, իրավաբաննները, արվեստագետները, գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը, արտոնագրային վճար կատարողները /կոշկակար, գորգագործ, դարբին/ և այլ):
Աղբյուր՝ http://www.b24.am/salary_income_tax_calculator.html
|
|
| |